Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեծ էքստրիմ փոքրիկ քաղաքում կամ ադրենալինե կիրակի

00:14, երեքշաբթի, 27 մարտի, 2012 թ.
Մեծ էքստրիմ փոքրիկ քաղաքում կամ ադրենալինե կիրակի
     Մարտի 25-ին առավոտից Իջևանի փողոցներն ու քաղաք բերող ճանապարհները ,,շնչահեղձ,, էին լինում մեքենաների անսովոր առատությունից: Էքստրեմալ սպորտի վարպետներին ու սիրահարներին Իջեւան էր բերել Արմենտել ընկերության (ապրանքանիշը Beeline) և էքստրեմալ սպորտի ,,Ադրենալին,, ասոցիացիայի կազմակերպած Beeline Extreme Fest 2012 էքստրեմալ սպորտի գարնանային փառատոնը: Փառատոնի շրջանակներում անցակացվեցին էքստրեմալ տարբեր մարզաձեւերի մրցումներ, ցուցադրական ելույթներ և շոուներ: Մասնավորապես ներկայացվեցին Drift, Off-Road 4Х4, Drag-Racing դասերում վարորդների ելույթներ, մոտոշոուներ և այլն: Փառատոնին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից և Թուրքիայից: Մրցումները մեկնարկեցին ժամը 10.00-ին, ,,Մայր Հայաստան,, արձանին հարող տարածքում: Հազարավոր մարդիկ էին հավաքվել հետեւելու համար աննախադեպ այս մրցապայքարին: Երկու ժամ անց Իջևանի Վասիլյան փողոցում մեկնարկեց ավտոմրցարշավորդների մրցույթը:
    
Փառատոնը եզրափակվեց Իջեւանի շատրվանների հրապարակում, որտեղ էլ տեղի ունեցավ մրցումների հաղթողների պարգեւատրումը: Անմոռանալի այս կիրակին ավարտվեց գեղեցիկ շոու ծրագրով, որը տեւեց մինչ ուշ երեկո:
Օրն անցավ առանց պատահարների, բոլորին նվիրելով ադրենալինի մեծ չափաբաժին:
    
    
Վահագն Թամրազյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5992 | 0 | 0
Facebook