Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԱՆՈՒՆՍ ՎԻՈԼԱ Է» ՖԻԼՄ, ՈՐՆ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԵՐՈՒՆԴԻՆ

S.. A
Հեղինակ`
S.. A
16:18, կիրակի, 18 օգոստոսի, 2013 թ.

Ֆիլմն ինքնին կառուցված է մի թեմայի շուրջ, բարցրաձայնող շատ կարևոր խնդրի մասին, որն ցավոք առկա է մեր օրերում, մեր իսկ միջավայրում: Ֆիլմը պատմում է մի երիտասարդ աղջկա հոգեվիճակի մասին, ազատության ձգտման և աշխարհընկալման ճանապարհին: Սիրո և ընկերության հասկացողությունը փոշիանում է շրջապատի և հասարակության նսեմացուցիչ վերաբերմունքից: Երիտասարդ աղջիկն իր փրկությունը տեսնում է միայնության, ինքնամփոփության մեջ, մինչ այն պահը, երբ հանդիպում է Աննային: Նա փորձում է ապրել իր նոր ընկերուհու կյանքով, կարծելով որ դա կլինի իր փրկությունը շրջապատից, ուր կորցրել էր իր "ես"-ը: Մտնելով ընկերուհու կյանքը, պարզում է, որ նա նույնպես ունի շրջապատում և ընտանիքում անհանդուրժողականության պրոբլեմ և որ իր վիճակն ավելի հանդուրժելի էր, քան այդ նոր ձեռք բերած կյանքում: Հարցի լուծումն է` անեանալ, ձուլվել բնությանը` միակ մարդկայինին:

Ֆիլմն ընդունվեց, և արժանացավ բարձր գնահատականի հասարակության կողմից: Եղավ նաև հասարակության մի խավ, որոնց սպասելիքներն չարդարացան ֆիլմը դիտելուց հետո, քանի որ մոտեցան շատ մակերեսորեն: Սովոր լինելով անհեթեթ և անճաշակ ֆիլմերին, որոնք միտք չունոնալով հանդերձ, բթացնում են մարդկանց ուղեղները, թույլ չտալով ավելի խորն ընկալել և հասկանալ իրենց առաջարկվող ասելիք ունեցող ֆիլմերը, որոնք իրոք երկար մտածելու տեղիք են տալիս: Այն խոսում է մեր մեջ տեղ գտած մի խնդրի մասին, որն ունենալով մեծ տարածում, մինչ օրս ոչ մի լուծում չի ստացել: Բոլորը գիտեն դրա մասին, և նաև կան մարդիք, որ անձամբ առնչվել են այդ խնդրի հետ, բայց չգիտես ինչու չեն բարձրաձայնում, չառաջարկելով և ոչ մի լուծում: Ֆիլմը պետք չէ դիտել մակրեսորեն: Այն ունի ասելիք, որը պետք է հասկանալ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9770 | 1 | 0
Facebook