Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սիրում եմ..., բայց և ատում...

Mariam Musheghyan
Հեղինակ`
Mariam Musheghyan
23:41, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2013 թ.
     Ոչ հաճախ, բայց սիրում եմ երազել, երազիս մեջ իրականություն փնտրել ու գիտակցաբար չգիտակցել ժպտացող երազիս արհամարական ավարտը..., բայց ատում եմ, երբ քնից արթնացնում են ու ստիպում զգալ տևական թվացող, բայց ընդմիշտ պարուրող չհղկված ապագայիս ողջ շունչը: Կարելի է ասել, թե սիրում եմ անքնությունը, երբ ես եմ իմ աշխարհի տերը ու ինձ երջանկացնողը..., բայց ատում եմ այնքաաաան սպասված առավոտը: ...Սիրում եմ «delete» կոչվող իմ աղբարկղը, ի դեպ, որն արդեն բավականին լցվել է ու հին աղբի հոտ է գալիս..., բայց ատում եմ, երբ ուրիշներին է հետաքրքրում «աղբի» իսկությունը... ... Սիրում եմ..., ոչ սխալ կլինի ասել թե սիրում եմ, ատում եմ մենակությունը..., բայց ավելի շատ ատում եմ երբ այն սեղմում է ձեռքս ԽՈՍԵԼՈՒ, ՉՀԱՄԱՁԱՅՆՎԵԼՈՒ ու ՀԱԿԱՌԱԿՎԵԼՈՒ պահին...: ... Սիրում եմ իմ անկողինը, հատկապես, երբ քնում եմ նրա մեջ..., բայց ատում եմ, երբ այն ինձ ծառայում է պարփակվելու, ինքս ինձնից զատվելու ու անէանալու համար...:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4777 | 0 | 0
Facebook