Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՂՄՈՒԿ ԵՎ ՇՇՈՒԿ

11:55, ուրբաթ, 05 հոկտեմբերի, 2012 թ.
ԱՂՄՈՒԿ ԵՎ ՇՇՈՒԿ
    
    

Կա մի ծամված ու արդեն իսկ հոգնեցնող, բայց, այնուամենայնիվ, ճշմարտություն, ասում են` սիրուց դեպի ատելություն մեկ քայլ է և ճշմարիտ է նաև գաղափարի ճիշտ հակառակ տարբերակը: Մի բան էլ կա: Ճշմարտությունների զգալի մասը ճշմարտություն է դառնում միայն այն պատճառով, որ դրա մասին չափազանց շատ են խոսում: Ինչքան շատ մարդ է հավատում այս կամ այն գաղափարին այնքան ճշմարտացի է թվում այն:

Ամեն մարդ իր ճշմարտությունն ունի, սակայն իրականությունը մեկն է:

Եկեք բոլորով աղմկենք, որ դեբիլները խելոքանում են: Ու որքան շատ մարդ հավաքենք մեր այս գաղափարի շուրջ, այնքան ավելի շատ դեբիլներ կսկսեն խելոքանալ:

Ախր մարդիկ այնքան են դեբիլացել, որ փոխանակ նստեն ու սկսեն բացահայտել իսկական գրականության հետաքրքրաշարժ էջերը, նախընտրում են նստել համակարգչի առաջ և քրքրել համացանց կոչված ժանտախտի կեղտոտ ու մրոտ հղումերը: Մարդկանց համար ավելի հետաքրքիր է իմանալ, թե քաղաքական օլիգարխներն այս անգամ ինչ առիթով են իրար ուտում, քան ասենք Գրիբոեդովի «Խելքից պատուհասը»:

Բայց արդյո՞ք այդ ժանտախտը հենց համացանցն է, թե՞ ժանտախտավոր մարդիկ են համացանցում իրենց հարազատ ժանտախտը փնտրում:

Լիցքեր, լիցքեր, լիցքեր` և միայն դրական: Այս մասին շշուկով է խոսվում: Եկեք բղավենք բոլորով, որ համացանցում միայն ժանտախտ չէ թաքնվում: Պետք չէ հորդորել, որ ժանտախտն այնտեղից վերացնեն: Ո՛չ: Քանի մենք դրա վրա ժամանակ ենք վատնում, կեղտն ավելի է շատանում: Պետք է օրինակ լինել նրանց համար, ովքեր կեղտը մաքրությունից չեն տարբերում: Այդ ժամանակ նրանք կգան մեր հետևից:

Ես էլ չեմ ուզում իմ այս հորդորի վրա երկար ժամանակ վատնել: Ինչպես ատող մարդուց սիրող դառնալու, այնպես էլ ժանտախտավոր մարդուց առողջ դառնալու համար մեկ քայլ է պակասում:

Սա է իմ ճշմարտությունը: Գուցե կործանիչ ժանտախտի առաջ վատ է պայքարում, բայց պայքարում է, և սա է իրական:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4296 | 0 | 0
Facebook