Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թունել մտած երկիրս

Lusine
Հեղինակ`
Lusine
00:15, կիրակի, 21 հուլիսի, 2013 թ.

Սարսափելի է ապրել մի երկրում ու լինել չհարգված: Խոսքս մեր փառավոր և ամոթալի պարծանքի, չինքնահաստատված երկրի` Հայաստանի ու նրա սրտում մի կերպ գոյատևող բնակչության մասին է: Բայց դա խոսքս, իսկ նյութս, իհարկե երթեևկության ու «150 դրամանոց» ողբ-ողորմության մասին է: Երբեմն անգամ հաճույք եմ ստանում կերակրելուց ու կառավարությանս խղճալուց: Ատում եմ հայի միշտ ձեռքը փողին պարզած ու մուրալ ցանկացողի կենսակերպը: Անմեղի դիմակը հարմար տեղավորվել է նրանց դեմքերին, ովքեր իրոք արժանի չեն անգամ դիմակ կրելուն ու մարդ կոչվելուն: Երկրի ներսում հարուստը թալանում է աղքատին, այս դեպքում կառավարությունը` ժողովրդին:

Եկեք խոստովանենք, որ մեզանից յուրաքանչյուրը բազմիցս ուշացել է հանդիպումից, սակայն երթուղայինի վատ աշխատանքի մեղքով: Օրերս ինքս ուշացա ընկերական հավաքից` կիրակի օրով միակ թաղից կենտրոն իջեցնող 34 համարի ավտոբուսին 2 ժամ սպասելուց: Փառք Աստծո, որ դա ընկերական հանդիպում էր միայն, իսկ կողքիս կանգնածը խեղճ ու կրակ, տաքսու գումար ունենալու երազանքով մի կին էր, ով ինձ պես ժամը 10-ից սպասում էր ավտոբուսին, որն ի վերջո այդպես էլ չիմացա` եկավ թե ոչ: Նա ժամը 12-ին հույսը կտրած վերադարձավ տուն, հասկացավ, որ ուշացել է ժամը 11-ին սկսվող եկեղեցական պատարագից: Հոգևոր արժեքները դարձյալ այդ հիմար փողից են կախված: Մի փոքրիկ անդրադարձ էլ Շումախերյան կրքերից: Զարմացա՞ք: Ինչու՞: Եթե օրվա մեջ մեկ անգամ գոնե երթևեկում եք երթուղայինով, ապա պարզ դարձած կլինի ձեզ համար, որ հայ վարորդների կուռքը Շումախերն է, այնինչ Շումախերը, եթե տեսներ մեր վարորդներին, կհասկանար, որ նա ոչինչ է հայ վարորդների դիմաց: Չէ՞ որ Շումախերը պինդ ղեիկց բռնված է սլանում, իսկ հայ վարորդները մի ձեռքով 1000 դրամանոցն են մանրում, իսկ մյուսով` խոսում ու կապ հաստատում հակառակ մայթից անցնող նույն համարի երթուղու վարորդի հետ: Դե ղեկն ու, իհարկե, արժեք չունեցող մեզ` ուղևորներիս, թողնում են բախտի, չէ, ոչ լավ վիճակում գտնվող անվադողերի հույսին:

Բացի սա, երբ պատկերացնում ես, թե որքան ես վտանգում առողջությունդ…սարսափելի է…տարրական հիգիենա տրանսպորտում չկա: Եթե նստած ես երթևեկում, ապա դժվար թե բակտերիաները վրադ հարձակում չգործեն, իսկ եթե կանգնած ես ու բռնված` օրինակ ձողից, իմացիր, որ մարմինդ արդեն մանրէների խաղադաշտ է դարձել:

Պատմեմ մի փոքրիկ դրվագ այսօրվանից. մինչև այսօր էշի պես մտածում էի, որ արտագաղթել պետք չէ, այլ մնալ ու պայքարել, ամեն բան երկրիս բարօրության համար անել, բայց այսօր ուղղակի իմ մեջ ամեն ինչ կոտրվեց, երբ երթուղայինում պատի տակ խոսողների պես չվարվեցի ու վարորդի դեմքին ասացի, որ դիմեն գործադուլի, մենք էլ պայքարենք ու հավասար իրենք էլ, ու որ հարց լուծվի այս երկրում, բայց արժանացա նրա հեգնանքին ու կոպտությանը . «Լսի երեխա ես, քեզ երեխու պես պահի հորդ թայ մարդ եմ, խելք ես սովորացնում...»: Ցավոք բարձր կոպտեց ու ինձ մնաց ասելու մի բան. «Դե այսուհետ ինձ պես 18-ը չլրացած երեխեքից փող էլ չվերցնեք, եթե երեխա եմ, դա չի նշանակում որ չունեմ արտահայտվելու ու ճիշտն ասելու իրավունք»:


    

Իմ ծնողն է աշխատում ու տալիս ինձ գումար իմ ապագայի համար, մի քանի տարբեր վայրեր գնալու համար: Եթե ես մեծահարուստի աղջիկ լինեի, խեթ-խեթ կնայեի երթուղայինին ու չէի բարձրանա, բայց կյանքն ինձ պարգևել է այն, ինչ ունեմ, երթևեկում եմ երթուղայինով, ուրեմն 50 դրամ ավելն էլ կհարվածի իմ պատանեկան բյուջեյին... ու իսկապես ես երեխա չեմ այն օրվանից, երբ գիտակցեցի երկրիս անունը` ՀԱՅԱՍՏԱՆ, ես հանեցի վարդագույն ակնոցներս: Ես հասկանում եմ, որ միակ միջոցը լուսավոր ապագայի` դուրսն է, օտարը: Այնինչ պիտի լուսավոր լիներ այն, ինչ հիմա մութ է ու երկիրս գնում է դեպի խուլ մթություն:

Ես ամփոփեցի իմ մեջ կուտակված զայրույթի 60 %- ը: Իսկ հիմա եկեք մտորենք .ինչու ՞այսքանից հետո վճարել 150 դրամ: Չէ որ մեր կյանքը թողնում ենք անվադողերի հույսին... ու դրանից հետո 100-ի փոխարեն վճարում 150 ... ու 150-ն ամենևին էլ տեղ հասնելու գումարը չէ, երկար մտածեք, մենք 150 վճարում ենք մեր կյանքի համար, որ այս անգամ էլ փրկվեցինք ու չհայտնվեցինք ողբերգիկ մի պատահարի կենտրոնում:

Ես կոտրված եմ...և ինձ պես շատերը...ես չունեմ այլևս տեղ իմ հոգու խորքում թեկուզ հպարտանալու հայ լինելով, ես միայն ինձ նվաստ եմ զգում, որ հայ եմ, որ ես բխել եմ անվերջ իրենց մասին մտածողներից, անվերջ պետության մեջ իրար դեմ պայքարողներից, նվաստներից, ամոթաբեր պատմություն ունեցող մի երկրի սերունդ եմ: Ես ատում եմ իմ խալաթով նվաստացած երկիրը:

Լուսինե Թորոսյան, 15 տարեկան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5587 | 7 | 0
Facebook