Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գայանե Ավդալյան.ես էլ շատերի պես դասից փախել եմ ու չարաճճի եղել :) )

Lusine
Հեղինակ`
Lusine
22:51, երեքշաբթի, 14 մայիսի, 2013 թ.
Գայանե Ավդալյան.ես էլ շատերի պես դասից փախել եմ ու չարաճճի եղել :) )

Երբ անցած տարի մեկնարկեց «Հայ-Սուպերսթար5» -ը, ես ավագ դպրոց նոր էի հաճախում: Դիտում էի սուպերսթարի կատարումները, երբ աչքովս ընկավ մի գեղեցիկ աղջիկ` Գայանե Ավդալյանը: Օրեր անց ինձ բախտ վիճակվեց լսել նրա կենդանի կատարումը դպրոցական բեմից, ես հիացած էի նրա վառ անհատականությամբ և հաստատուն, ինքնավստահ ձայնով: Իր գունեղ երազանքների ու նպատակների համար պայքարող Գայանեն այսօր պատմեց իր մասին, անգամ հիշեց խենթություններն ու ծիծաղեց:

Գայանե Ավդալյանը ծնվել է 1995թ.-ի հոկտեմբերի 20-ին: 4 տարեկանից հաճախել է «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ, 2003թ. հաջողությամբ «Բարեկամություն» պարային համույթի հետ մեկնել է Սիրիա` որպես մեներգչուհի: Այնուհետև 2 տարի սովորել է Երևանի երգի պետական թատրոնում, ապա Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում: Գայանեն հիմա սովորում է ավագ դպրոցի ավարտական դասարանում: Իսկ ո՞վ է մշտապես եղել նրա կողքին կարիերան ձևավորելիս, նա ասաց .

- Ընտանիքս, հարազատներս և բոլոր այն մարդիկ, ովքեր հավատացել են ուժերիս: Իսկ կարիերա բառից խուսափում եմ, անում է այն ինչ սիրում է, կարիերան լուրջ է հնչում:

-Ինչպե՞ս սկսեցիր երգել:

Գայանե – Կարծում եմ երգն ինձ հետ է ծնվել և ինձ հետ մեծանում է: 4 տարեկանից երգում եմ: Ուղղակի միայն հիմա է, որ ինձ թվում է, թե առանց արվեստի այս ճյուղի ապրել չեմ կարող:

-Երգելուց բացի, դու նաև նվագում ես: Ի՞Նչ երաժշտական գործիքներ ես նվագում:

Գայանե- 14 տարեկանում ես ստացա կյանքիս լավագույն նվերներից մեկը` երազածս կիթառը: Մի քանի ամիս պարապելուց հետո սկսեցի արդեն ինքնուրույն պարապել: Նաև դաշնամուր եմ նվագում: 1 տարի հաճախել եմ երաժշտական դպրոցի` դաշնամուրի բաժինը: Իհարկե ցավում եմ, որ ներկայիս ժամանակի սղությունը թույլ չի տալիս պարապել թե՛ կիթառ, թե՛ դաշնամուր:

-Դու փոքր-ինչ հայտնի ես քո նախագծային կյանքով` X-factor, Հայ-սուպերսթար: Ցավոք լքեցիր նախագծերը, բայց չկոտրվեցիր: Շարունակելու ես մասնակցել նման նախագծերի, թե՞ զբաղվելու ես քո անհատական կարիերայով:

Գայանե-Այս մասին բազմիցս եմ խոսել: 2 նախագծերն էլ ինձ հարստացրին կյանքի և բեմի մեծ փորձով: Հիմա եկել եմ այն մտքին, որ արվեստը մրցակցության մեջ չեմ դնի: Կլինեն ուղղակի անհատական երգեր, գուցե տեսահոլովակներ: Իմ արվեստով հետաքրքրվողները շատ են, կարծում եմ իմ մասին դեռ շատ նորություններ կլսեն:

-Գայանե, դու ընտրել ես ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետը, ինչպե՞ս եղավ այս որոշումը: Ինչու՞ ոչ կոնսերվատորիա:

Գայանե-Ես դեռևս փոքրուց շարադրություններ եմ գրել, որոնք բավականին խորիմաստ են եղել (չգիտեմ դա լավ է, թե վատ): Իսկ երգս չեմ շարունակի, որովհետև ներկայիս պայմաններում երգչուհին երգում է այն, ինչ հասարակությունն է պահանջում, այլ ոչ թե այն ինչ իրեն է հոգեհարազատ, ես այդպես չեմ կարող, իսկ այդպես շատերն են ստեղծագործում…

- Քո կյանքի համառոտ նկարագրին ավելացրու քո դպրոցական կյանքի ամենահիշվող զավեշտը:

Գայանե-Ես հաճախակի եմ բացակայում, բայց յուրաքանչյուր դպրոցական օրս էլ հետաքրքիր ու ուրախ է անցնում ընկերներիս հետ: Ես էլ շատ աշակերտների պես կավիճ եմ քսել ուսուցչուհու աթոռին, թաքնվել պահարանում չսիրածս դասին և փախել դասերից: Իսկ ամենահիշվողն ինձ համար այն է, երբ փոքր տարիքում դասամիջոցներին ընկերուհիս ու ես բոլորից զատ բռնում էինք իրար ձեռք ու աֆրիկյան ցեղերի նման երգում ու պարում էինք, ինչն արժանանում էր անսահման ծիծաղի: (ծիծաղելով հիշեց)

Ես Գայանեին մաղթում եմ նորանոր հաջողություններ: Վստահ եմ, որ նրան մեծ բեմեր ու հետաքրքիր կյանք է սպասվում: Նման աշխատասեր աղջկա համար արգելքներ չկան:

Զրուցեց ու բացահայտեց ևս մի տաղանդ` Լուսինե Թորոսյանը:)

Գայանեն և Լենան
Գայանեն և Լենան
Գայանեն սիրում է զվարճանալ ընկերների հետ
Գայանեն սիրում է զվարճանալ ընկերների հետ
Գայանեն իր դասղեկի հետ
Գայանեն իր դասղեկի հետ
Մի քիչ խենթ Գայանե
Մի քիչ խենթ Գայանե
Սիրելի մայրիկի հետ
Սիրելի մայրիկի հետ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9595 | 1 | 0
Facebook