Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

15 Խորհուրդ Մ.Հ.-ից

11:49, երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2012 թ.
15 Խորհուրդ Մ.Հ.-ից
    
  1. Զգուշացեք այն մարդկանցից, ովքեր ձեզանից շատ են շահագռգռված ձեր հաջողությունների համար:
  2. Մի վստահեք նրանց, ովքեր ձեզանից լավ են պատկերացնում ձեր երազանքները:
  3. Երբ ձեզ աջակցության առատ խոստումներ են տալիս, զգուշացեք, դուք մենակ եք դիմագրավելու խնդիրները:
  4. Բոլորը կարծում են, որ իրենք կարող են փոխել աշխարհը, բայց դա անում է նա, ով ի վերուստ է կանչված դա անելու:
  5. Կատարեք ներդրումներ ուրիշների երազանքների մեջ, երբ նրանց երազանքը իրականանա, կկատարվի նաև ձերը:
  6. Երբ մարդիկ, ձեր կյանքում կատարում են փաստացի ներդրում, դա ձեր նկատմամբ տածած՝ նրանց սիրո գործնական ապացույցն է:
  7. Ես գերադասում եմ տեսնել Աստծուն ձեր մեջ և ոչ թե պատկերացնել Նրան երկնքում:
  8. Ժամանակակից քրիստոնյաների աղոթքը, նման է հեռախոսային հաղորդագրությունների:
  9. Հաճախ, Երբ ձեզ խնդրում են՝ « աղոթիր ինձ համար», դա նշանակում է, «օգնիր ինձ»: Իսկ երբ ձեզ պատասխանում են «ես կաղոթեմ քեզ համար» դա նշանակում է, «ես չեմ կարող քեզ օգնել»:
  10. Նա, ով իսկապես սիրում է ձեզ, ձեր կյանքի բեմահարթակում կանգնած կլինի վարագույրի հետևում, անտեսանելի՝ ինչպես պահապան հրեշտակը:
  11. Հաճախ, երբ թվում է, թե դուք փորձության մեջ եք՝ քաջալերվեք, իրականում Աստված փորձում է ձեր մտերիմներին:
  12. Մի կիսեք ձեր հաղթանակները նրանց հետ, ովքեր չէին հավատում, որ դուք կհաղթեք:
  13. Երբ կյանքի մի փուլում դուք նման եք բոժոժի, ձեզանից կխորշոմեն, բայց երբ դուք վերափոխվեք թիթեռնիկի, այդ նույն մարդիկ նախանձից կպայթեն: Դա նման է Քրիստոսի հարությանը:
  14. Հաճախ, երբ ձեզ պատասխանում են « Եթե Աստված կամի», հիշեք, դա քրիստոնեական մերժման «Ոչ» տարբերակն է:

15. «Բարեկամս», այսօր նույնպես, ես մտադիր եմ հրամցնել քեզ՝ իմ անկեղծությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4210 | 0 | 0
Facebook