Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինքնասպանություն. Գիտակցված մահ

20:30, շաբաթ, 29 սեպտեմբերի, 2012 թ.
Ինքնասպանություն. Գիտակցված մահ
     /վերլուծական/ Այս նյութը կարդալով, յուրաքանչյուր ոք անկասկած կմտաբերի իր կյանքի մի հատվածը, գուցե կվերապրի վաղուց թաղած հուշերը, բայց… հիշողությունները չեն մեռնում, հուշերին էլ թաղելն անհնար է, որովհետև անգամ կորած բարեկամին թաղելիս, երբեմն-երբեմն մտաբերում ենք նրան:
    
     Աշխարհում, թերևս, չնչին մի տոկոս կա մարդկանց, ովքեր երբևէ չեն մտածել ինքնասպանության փորձի մասին: Ցանկացած մեկի կյանքում կա շրջան, որն հեղաշրջում է մարդկային մտքերը, մարում երազանքները, ապագայի իղձերը հրդեհում ու ոչնչացնում այդ ամենի տիրոջը` մարդուն:
    
     Ամեն տարի աշխարհում ինքնասպան է լինում ավելի քան 4 միլիոն մարդ: Դատական փորձագետների տվյալներով, դժբախտ պատահարներից ստացված մահերի մեծ մասն ինքնասպանության հետևանք են: 2010 թվականին Հայաստանում գրանցվել են այսօրինակ մահերի 592 դեպքեր, որ մոտ 19 տոկոսով ավելի է 2009-ին հաշվված դեպքերից, 24 տոկոսով պակաս` 2011-ի դեպքերից: Հատկանշական է, որ տղամարդիկ ավելի հաճախ են դիմում ինքնասպանության, քան կանայք` 4-ը մեկի հարաբերությամբ: Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, մեր երկրում ինքնասպանության դիմած մարդկանց առաջին խումբը 30-65, երկրորդը` 18-28 տարեկան անձինք են:
    
     Եթե մեկ անգամ ևս կարդանք այս տվյալները, մտածելու բան կունենանք հաստատ: 4 միլիոն մարդիկ. 4 միլիոն` առանց այն էլ աշխարհից պակասող, ոչ թե ավելացող մարդկանցից: Մտածել է պետք…
    
    
Մեղադրանք… Ցանկացած մեկի, ինքնակամ կյանքից հեռանալու մասին լսելիս, առաջին հերթին առաջ է գալիս մեղադրանքը, հետո կարեկցանք, խղճահարություն, հարցեր ու հարցեր… Ինչու ՞: Եթե ինքնասպանություններին մոտենանք բնության ու Աստծո տեսանկյունից, ապա ստացվում է այսպես. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Նույն սկզբունքից ելնելով, մի՞թե մեզնից ամեն մեկը մահվան իրավունքը չունի:
    
     Բոլորս ապրում ենք բոլորի համար 99 ու մեզ համար ընդամենը 1 տոկոսով: Ապրում ենք, որ հպարտանան մեր ծնողները, որ իրենց երազանքներին հասնեն մեր երեխաները, որ երջանկացնենք մեր երկրորդ կեսին, ու վերջում միայն` ապրում ենք ինքներս մեզ համար: Ուրեմն ինչու՞ գոնե մեռնելուց չմտածենք ինքներս մեր մասին, ուզենանք մեռնել ու մեռնենք, չխղճալով շրջապատում ոչ ոքի… Ինչու ՞: Մտածել է պետք…
    
     Գրածս սխալ չհասկանալու համար նշեմ, որ սա ամենևին էլ մահվան քարոզ չէ, այլ պարզապես սառը մտքի սառը դատողություն մարդուց, ով երբևէ մտածել ու փորձել է մեռնել, զգալով ապրելու անհնարինությունը: Ուրեմն ինչու ՞ ապրեցի… Ինչու ՞: Մտածել է պետք… Ես մտածեցի, շատ մտածեցի ու հասկացա վերջապես…
    
     Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը հաշվարկել էինքնասպանության 800 դրդապատճառներ, որոնք շատ բազմազան և տարաբնույթեն: Վիքիպեդիան այս տերմինը բացատրում է այսպես. «Ինքնասպանությունըմարդ-արարածի կողմից դիտավորյալ կատարվող գործողություն է, որի հետևանքով, որպես արդյունք նա մահանում է: Հաճախ կատարվում է հուսահատության մեջ, կամկարող է վերագրվել որոշ հոգեկան խանգարումների, դրանց թվին է դասվում նաև դեպրեսիան»:
    
     Նախքան նյութը պատրաստելը, հավատացեք, ուսումնասիրել եմ բավականին թվով տվյալներ ու գրականություն` կապված սուիցիդի ու սուիցիդալ մտքերի հետ: Գրեթե բոլոր տեղերում սա համարվում է գիտակցված քայլ, ժխտելով մարդկության այն թյուր կարծիքը, որ մարդն ինքնասպանության է գնում անջատված գիտակցությամբ: Ի վերջո, ինչու՞հենց մահ, չկա՞ այլընտրանք: Ձեզանից բոլորը, նախքան շարունակությունը կարդալը, թող փորձի մտքում գտնել այս հարցի պատասխանը:
    
     Շարունակեմ… Եթե սա գիտակցված մահ է, ուրեմն ոչ դատապարտելի արարք, ամեն մեկի կյանքն իրեն է պատկանում, յուրաքանչյուրս մենք ենք մեր ապրել-մեռնելու տերը, ամենքս ունենք մեր դերն հասարակության մեջ, ու երբ չի գտնվում այդ տեղն ու դերը, հերթն հասնում է գտնված մահին:
    
    
3 վայրկյանը մեկ աշխարհում ինչ-որ մեկն ինքնասպանության փորձ է կատարում, 30 վայրկյանը մեկ` աշխարհում ինքնասպանությունից մեռնում է մեկը:

    
Ինքնասպանին «կանգ առ» գոչելուց առաջ մի պահ մտածենք, որ վերջին հաշվով, սա հոգեկան ցավից ազատվելու լավագույն տարբերակն է մարդու մոտ, ով երեկվա գերերջանիկն էր, այսօրվա` գերդժբախտը: Հիշենք, չկա «ինքնասպանիբաղադրատոմս»: Մարդը, ով որոշել է կյանքին վերջ տալ, չի կիսում այդ մասին մտքերն ուրիշների հետ կամ չհասցնելով, քանի որ որոշումը կատարվել է ակնթարթորեն, կամ չուզելով, քանի որ կա գիտակցում` իրեն կխանգարեն: Ինչու ՞… ու էլի նույն սկիզբը… Մտածել է պետք:

    
Գուցե պատահականորեն, գուցե գիտակցաբար, գուցե բնազդով, բայց ես ապրեցի: Ապրեցի, ապրելուս համար միայն մի պահ զղջալով, ապրեցի, ու հիմա ինքս եմ պատրաստվում աշխարհին տալ մեկ ուրիշի`փոքրիկ մի կյանք: Հիմա երջանիկ եմ, մեռնել չեմ ուզում:

    
Եկեք մտածենք այլ հորիզոնից… Եկեք փոխենք սև-սպիտակ մահը գունավոր կյանքի առողջ շողերով, եկեք ստիպենք ուրիշներին նախանձել ու մեռնել հոգով, իսկ ինքներս ապրենք` ժպտալով ինքներս մեզ ու շրջապատին: Հավերժորեն կա մահվանն հակառակ տաբերակ: Ապրենք մեզ համար, անենք բաներ, որոնք առաջին հերթին արևներ կտան մեր իսկ սրտին, լինենք լավատես, ապրենք մեկ անգամ, հիշելով, որ կյանք մեզ տրված է ի վերուստ, ու մենք չենք այն ստեղծել, ուրեմն ինչու՞ մեզ իրավունք վերապահենք փչացնել ու վերջ դնել Աստծո ստեղծագործությանը` կյանքին, որը մենք չենք ստեղծել: Հիշենք սկզբունքը, որ ուրիշի տնկած ծառը միայն այդ ուրիշն է իրավասու կտրել: Էլ ինչու՞ մահ: Մտածել է պետք…
    
     Շուշաննա Գրիգորյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8024 | 0 | 0
Facebook