Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ազգությամբ եզդի Խաթոյանների ընտանիքն արդեն սեփական տանիք ունեն. Օգնել կարող ենք ամենքս. /Ֆոտո, վիդեո/

14:32, երեքշաբթի, 04 հունիսի, 2013 թ.
Ազգությամբ եզդի Խաթոյանների ընտանիքն արդեն սեփական տանիք ունեն. Օգնել կարող ենք ամենքս. /Ֆոտո, վիդեո/

Lorinews.com մարզային լրատվական կայքի «Օգնել կարող ենք ամենքս» բարեգործական նախաձեռնության շրջանակներում ներկայացված Ստեփանավան քաղաքում բնակվող ազգությամբ եզդի Խաթոյանների բազմանդամ ընտանիքին շատերը կհիշեն: Կհիշեն նաեւ այն մեծածավալ օգնությունը՝ սննդի, հագուստի, խաղալիքների ու գրենական պիտույքների տեսքով, որ հոլովակի տարածումից հետո հավաքվեց ու տրամադրվեց ընտանիքին:

Օժանդակությունը, սակայն, չսահմանափակվեց այդքանով: Բացի վերը նշված պարենային ապրանքների տրամադրումից, նախաձեռնության շրջանակներում վանաձորցի մի կին 100 հազար դրամի չափով ֆինանսական առձեռն հատկացում արեց Խաթոյանների ընտանիքին:

Ամենամեծ օգնությունը, սակայն, որն արվեց ընտանիքին, եղավ հենց եզդի համայնքի կողմից:

Սեփական հարկի տակ զավակներին համախմբելու եւ սեփական տանիք ունենալու Խաթոյանների այսքան տարիների ձգտումն իրականություն դարձավ մեր նախաձեռնության շնորհիվ: Խաթոյաններն արդեն իրենց բնակարանն ունեն Ստեփանավան քաղաքում՝ 2 սենյակով, բոլոր հարմարավետություններով ու տնամերձ հողատարածքով:

Այս ամենն իրականություն դարձավ նախաձեռնության ղեկավար, լրագրող Էդվարդ Արզումանյանի եւ ազգությամբ եզդի լրագրող Մարինա Սիյաբենդի համատեղ ջանքերի արդյունքում: Մարինա Սիյաբենդը հանձն առավ սկսել դրամահավաք՝ Խաթոյաններին բնակարանով ապահովելու համար: Կարճ ժամանակ անց դրամահավաքն իր արդյունքները տվեց, եզդիների շրջանում հավաքված գումարը բավարար եղավ բնակարան գնելու եւ դրան ընթացիկ օրենսդրական ու փաստաթղթային հարցերը լուծելու համար: Անսահման էր նրանց ուրախությունը, բառերով երեւի թե դժվար կլինի նկարագրել երջանկության ան պահը, երբ ընտանիքը ստացավ բնակարանի բանալիներն ու ոտք դրեց դռան շեմից ներս: Մինչ բնակարանի ձեռքբերումը, նույն եզդի համայնքն արդեն այս ընտանիքին ֆինանսական օժանդակություն էր ցուցաբերել՝ շուրջ 300 հազար դրամի չափով:

Այժմ Խաթոյաններն ապրում են սեփական բնակարանում, ունեն փոքրիկ տնտեսություն:

Այսպիսով, նրանց տանիքով ապահովելը, թերեւս, կարելի է համարել նախաձեռնության մեծագույն ձեռքբերումը, ինչի համար մենք եւս շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ինչ-որ պահի աջակից ու կարեկից եղան այս ընտանիքին ոտքի կանգնելու եւ օգնելու գործին:

Նախաձեռնությունը իրականացրեց իր առաքելությունը ու դեռ մի բան էլ ավելին, Ձեր բոլորի թեկուզ չնչին ներդրումով կարողացանք լուծել մեկ ընտանիքի արդեն իսկ բնակարանի խնդիր: Խաթոյանների ընտանիքին որոշակի դրամական օժանդակություն ցուցաբերելու, մասնավորապես 50 հազար հհ դրամ գումարով, ըտնդհամենը 50 հազար ՀՀ դրամ գումար օգնելու համար նախաձեռնության ղեկավար Էդվարդ Արզումանյանը դիմեց նաեւ Ստեփանավանի համայնքի ղեկավար Ղարաքեշիշյհանին, եղավ հանդիպում, բանավոր պայմանավորվածություն, որի ընթացքում Էդվարդ Արզումանյանը ներկայացրեց նախաձեռնության կողմից համայնքում իրականացաված ահռելի գործի մասին, քաղաքապետը ողջունեց մեր կողմից իրականացված աշխատանքները, խոստացավ համայնքի անունից ևս օգնել թե Խաթոյաններին ու թե նախաձեռնության շրջանակներում համայնքում ներկայացվող մյուս ընտանիքներին: Սակայն մեծ էր մեր զարմանքը, երբ մեր գրավոր դիմումին ի պատասխան համայնքի ղեկավարից ստացանք գրավոր մերժում, պատճառաբանությամբ, թե իրենք միշտ են իրենց համայնքի բնակիչներին օգնել և հետագայում եթե կարիք լինի մեզ հետ համագործակցության, կտեղեկացնեն:

Ամեն դեպքում, մենք էլ պարզապես ցանկանում ենք տեղեկացնել, որ համայնքի ղեկավարի՝ մեզ հետ նման աշխատելաոճի պատճառով այլեւս Ստեփանավան քաղաքում օգնության բարեգործական ծրագիր չի իրականացվի, քանի որ իր քաղաքի բնակչին օգնելու հարցում պետք է առաջին հերթին շահագրգռված լինի համայնքը, ի դես համայնքի ղեկավարի, որն այս դեպքում նախաձեռնության թիմը չտեսավ:

Համեմատության համար միայն նշենք, որ նախաձեռնության շրջանակներում Խաթոյանների համար հավաքվել եւ առձեռն տրամադրվել է միայն 400 հազար ՀՀ դրամ գումար, իսկ բնակարանի ձեռքբերման, փաստաթղթային ու մնացած այլ ծախսերի վրա ծախսվել է շուրջ 9000 ԱՄՆ դոլլար:

Նախաձեռնությունը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին և «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Հարություն Անտոնյանին՝ աջակցության համար:

Հիշեք, օգնել կարող ենք ամենքս….

Նախաձեռնությանն աջակցել ցանկացողները կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1942 | 0 | 0
Facebook