Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ասում են սրտի վերքը կարող է բուժել միայն նա, ով հասցրել է այն

NarBlog.Ru
Հեղինակ`
NarBlog.Ru
23:25, երեքշաբթի, 25 հունիսի, 2013 թ.
Ասում են սրտի վերքը կարող է բուժել միայն նա, ով հասցրել է այն
    
Շատ անգամ եմ փորձել գտնել երջանկության բանալին առանց քեզ, բայց փորձերս միշտ ապարդյուն են անցել: Շատ անգամ եմ փորձել նոր կյանք սկսել նոր էջից, բայց միշտ առաջին էջում դու ես եղել: Ես խենթի պես եմ սիրել քեզ (չէ, հիմա չեմ սիրում, հիմա պաշտում եմ քեզ): Դու ինձ տվեցիր քո սրտի բանալին, իսկ հետո փոխեցիր կողպեքը: Ինչո՞ւ, ինչո՞ւ ես այդքան դաժան, ինչո՞ւ ես միշտ կոտրում իմ սիրտը: Ասում են սրտի վերքը կարող է բուժել միայն նա, ով հասցրել է այն: Իսկ իմ վերքերը չեն բուժվի, քանի որ հազիվ թե դու համաձայնվեիր բժշկել ինձ: Իսկ ընտրել մեկ այլ ճանապարհ ու գնա՞լ այլ ուղղով, միթե կարելի Է: Ո’չ, քանի որ առաջին անցորդը, որին կհանդիպեմ ես դա դու կլինես, ու կփորձես ցույց տալ ինձ երջանկության փողոցը, իսկ ես առանց քեզ կմոլորվեմ ու նորից կտխրեմ: Դու կգնաս քո ճանապարհով: Առաջին ծաղիկը, որ կբուսնի ճանապարհիս կլինի քո աչուկներով ու կունենա քո անունը, սակայն նա ինձ չի ժպտա, նա ուրիշի համար է, ես կրկին սխալ ուղղություն եմ ընտրել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6018 | 0 | 0
Facebook