Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆՏԻՎԻՐՈՒՍ

14:47, ուրբաթ, 14 հունիսի, 2013 թ.
ԱՆՏԻՎԻՐՈՒՍ

Վերջերս հոդված էի գրել Գոռ Հակոբյանի ՙանտիվիրուս՚ հաղորդման վերաբերյալ, նշել էի, որ այն նման է ՙAdamThomasMoran՚-ին, բայց չգիտես ինչու ընթերցողների մի հոծ բանակի մոտ մտապահվել էր միայն այն հատվածը որտեղ ասում էի, թե Գոռը չի անդրադարձել դրան: Նրանք մեկը մյուսի հետևից ուղարկեցին ինձ տեսանյութ որտեղ Գոռն ասում է, որ հաղորդման միտքն իրենցը չէ: Ընդունում եմ սխալս, ես կարծում էի, թե տեսել եմ անտիվիրուսի բոլոր ծրագրերը, բայց ստացվեց այնպես, որ տվյալ տեսանյութին ծանոթ չէի: Ինչպես բազմիցս նշել եմ մեկնաբանություններում սխալս ընդունել եմ, բայց ոմանք քննարկման առարկա են դարձրել «լրագրողական շնորհս» , ասեմ, որ ինքս լրագրող չեմ, mamul.am-ում գրանցվել եմ հադկապես այդ նյութը տեղադրելու համար, եթե կարծում եք, որ ես ներկայացնում եմ mamul.am-ը կամ մյուս բաժանորդ օգտատերերի կողմից ներկայացված անհիմն տեղեկությունների շահերը, ապա չարաչար սխալվում եք:

Ես դիտում եմ ՙանտիվիրուս՚-ը ու, եթե ոմանց մոտ «չուզողի» տպավորություն եմ թողել թող չկարծեն, թե թշնամի եմ որպես հանդես գալիս: Նախկին հոդվածիս վերջում ևս նշել եմ, որ նյութը տեղադրված է եղել բացառապես որպես տեղեկություն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2101 | 0 | 0
Facebook