Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նմանությու՞ն, թե՞ պատահականություն …

16:51, հինգշաբթի, 13 հունիսի, 2013 թ.
Նմանությու՞ն, թե՞ պատահականություն …

Գրեթե մեկ տարի առաջ YouTube-ում հատնվեց հայկական նոր հեղինակային հաղորդում, որը քննարկում է Հայաստանում տեղի ունեցող խնդիրները և կարծրատիպեր դարձած բացասական երևույթները: Հեղինակն անդրաձառնում է բազում հարցերի, որոնք իր կարծիքով լուծման կարիք ունեն: Ինչպես ինքն ասաց իր խոսքում վերջերս Antivirus-ին նվիրված հաղորդման մեջ, նա անդրադառնում է միայն բացասական թեմաներին և, որ հաղորդման մեջ պետք չէ փնտրել գովեստի խոսքեր:

Հաղորդման ձևաչափը (չհաշված ինչ-ինչ թերությունների), թվում է յուրահատուկ և նախկինում նախատիպը չունեցած, բայց ցավոք, պետք է նկատել որ դեռ 2011 թվականից YouTube-ում արդեն կար նման հաղորդում` AdamThomasMoran անվանմամբ, որը փոքր տարբերությամբ անդրադառնում է միայն տեսանյութերին: Շուտով անտիվիրուսում ևս հայտնվեց տեսանյութերին անդրադարձող բաժին և ավելի նմանվեց վերը նշված AdamThomasMoran-ին:

Իսկզբանէ ինքս ինձ համոզում էի, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա և, որ կրկնօրիանկումները չափազանց շատ են աշխարհում, այս մեկին յուրահատուկ անդրադարձ կատարելու համար, բայց սխալ էր, երբ Antivirus-ին նվիրված թողարկման մեջ, հեղինակն ինքը չնշեց, որ հաղորդման միտքը իրեն չի պատկանում: Տվյալ հաղորդման մեջ էլ հենց այլ անձինք, նշեցին կարծիքներ, թե Antivirus-ը ինքնատիպ ու անկրկնելի է:

Տեքստումս խնդրում եմ չփնտրել հաղորդման կամ հեղինակի հասցեյին ուղղված վիրավորական միտում, նյութը բացառապես ներկայացված է որպես տեղեկությունը:

Սկիզբ
Սկիզբ
Նմանատիպ սկիզբ
Նմանատիպ սկիզբ
Antivirus
AdamThomasMoran
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5532 | 57 | 0
Facebook