Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վախեցա՞վ, թե՞ վախեցրին…

18:08, հինգշաբթի, 13 հունիսի, 2013 թ.
Վախեցա՞վ, թե՞ վախեցրին…

Ընտրություններից հետո մեծ աղմուկ բարձրացրած Րաֆֆի Հովհանիսյանը, որն ուզում էր դառնալ ՀՀ նախագահ և պնդում էր, որ ընտրություններում ինքն է հաղթել, բազմիցս իր ելույթներում և հանրահավաքային ճառերում նշում էր տարբեր ստույգ ժամկետներ և խոստանում մինչ նշված ամսաթիվը բարձրանալ պետության գլուխ: Ժողովուրդն ինչ խոսք կուրորեն հետևում էի առաջնորդին, որը ընտրեց հարմար ժամանակը ու գալով ազատության հրապարակ խոսեց հանրության սրտից: Անցնելով ամբողջ Հայաստանով մեկ և հավաքելով բոլոր մարզերում մարդկային թվաքանակ, նա հույսով էր, որ պետական մարմինները մեկը մյուսի հետևից հրաժարական էին տալու: Նույնիսկ Շիրակի մարզպետի հրաժարականն էր կապում իր ստեղծած շարժման հիմքը: Ամեն ինչին կարելի էր հավատալ մինչ այն պահը, երբ նկատվեց, որ Րաֆֆիի ճառերը միշտ նույնն են և, որ նա խոսքերը գործերով ապացուցելու միտում չունի, նա այնքան ժամանակ սառեցրեց մարդկանց մեջ եռացող կրակը հեղափոխության հանդեպ, որ վերջին ժամանակների հանրահավաքները այլևս մարդաշատ համարել չէր կարելի: Մարդիկ քիչ-քիչ հեռացան նրանից, իսկ անիմաստ հացադուլի օրերը նրա կենսագրության մեջ խեղկատակություն մտցրեցրին:

Շարժումը սառեց և գործող նախագահի երդումից հետո, ժողովրդի հույսն էլի կորեց: Հույսի հետ կորեց նաև Րաֆֆին, ով ԱՄՆ-ում ինչոր ծրագրեր է մշակում:

Հիմա հարցնել կարելի է, արդյոք ի՞նչ պատահեց անձնվեր քաղաքական գործչի հետ վախեցա՞վ, թե՞ վախեցրին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1931 | 13 | 0
Facebook