Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտագաղթ

.-.
Հեղինակ`
.-.
23:47, հինգշաբթի, 13 հունիսի, 2013 թ.
Արտագաղթ

Երեկ` հունիսի 9-ի առավոտյան ժամը 11: 00-ից մինչև երեկոյան 23: 00-ը, Հայաստանի տարբեր համայնքերի մոտ 700 հայ բնակիչ Ալավերդիով մեկնեցին Բագրատաշենի մաքսային անցակետ` հայ-վրացական սահմանով Ռուսաստանի Դաշնություն արտագաղթելու նպատակով: Նրանց տեղափոխում էին «Մերսեդես Բենց» եւ «Ռաֆ» մակնիշի 10 միկրոավտոբուս և 11 մեծ ավտոբուս:

«Հետքին» հաջողվեց պարզել նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների երթուղիները: Դրանք մեկնում էին Մոսկվա, Դոնեցկ, Ռոստով, Կրասնոդար, Վորոնեժ, Սոչի, Սամարա, Ուֆա և այլ քաղաքներ: Արտագաղթողները Երևան, Հոկտեմբերյան, Էջմիածին, Վանաձոր, Ալավերդի քաղաքների, ինչպես նաև Ստեփանավանի շրջանի գյուղական համայնքների բնակիչներ էին, նրանց մեջ կային նաև Արցախում մարտնչած ազատամարտիկներ և աշխատանքային 1-ին խմբի հաշմանդամներ:

Արտագաղթողներից Բարեղամ Նիկողոսյանը մեզ ասաց, որ «Անուշ տրանս տուր» ընկերությանը պատկանող միայն մեկ ավտոբուսում նստած են 30 էջմիածինցի: Մեկնողները հայտնեցին, որ Հայաստանից հեռանում են նախագահական ընտրությունների, աշխատանք չգտնելու, ցածր աշխատավարձի, վարկերի տակ կքած լինելու, վերջին շրջանում կարկտահարված իրենց գյուղատնտեսական տնտեսություններին հասցված վնասները վերականգնելու գործում կառավարության անտարբերության և այլ պատճառներով:

Շատերը վստահություն էին հայտնում, որ այլևս չեն վերադառնա Հայաստան: Նրանք համոզմունք հայտնեցին, որ Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է ճիպոտով ՀՀ քաղաքացիներին երկրից հեռացնելու համար, ոմանք էլ այն կարծիքին էին, որ պետական պաշտոնյաներից յուրաքանչյուրի կազինոներում մեկ օրվա ընթացքում վատնած փողերով կարելի է լուծել Հայաստանի մեկ գյուղի ամբողջ հիմնախնդիրներ: Մասսայական արտագաղթին ականատես Երևան-Բագրատաշեն մայրուղուն հարող բնակավայրերի, այդ թվում նաև՝ Ալավերդու բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ են տիրում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4589 | 5 | 0
Facebook