Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտագաղթ

.-.
Հեղինակ`
.-.
21:26, երեքշաբթի, 28 մայիսի, 2013 թ.
Արտագաղթ

Հայաստանից հեռանալն ու արտերկրում աշխատանք փնտրելը մեր երկրում այսօր դարձել է գործազրկության խնդրի լուծման լավագույն տարբերակը: Դեռեւս վաղ միջնադարից ժողովրդի մեջ արմատավորված այս երեւույթը մեր օրերում գնալով ավելի է ընդլայնում թե՛ իր ծավալները, թե՛ աշխարհագրությունը: Այլ կերպ ասած` արտագաղթն այսօր դարձել է ազգային անվտանգության խնդիր:

Արտագաղթն իր հետ բերում է մի շարք խնդիրներ: Առաջին հերթին դա բնակչության թվի նվազումն է, ինչն էլ բացասաբար է անդրադառնում նախ երկրիտնտեսության, ապա նաեւ բնակչության թվակազմիվրա:

Որպես կանոն` երկրից հիմնականում հեռանում են բարձրագույն կրթությամբ երիտասարդները: Հայաստանում աշխատանք չունենալու հեռանկարը երիտասարդների մեծ մասին դրդում է գայթակղվել արտերկրի գրավիչ պայմաններով, բայց արդյունքում ու լավագույն դեպքում նրանք վերածվում են էժան աշխատուժի: Այս դեպքում ձեռնարկու՞մ է արդյոք պետությունը ինչ-որ քայլերմտավոր երիտասարդ ներուժը երկրում պահելու եւ իր իսկ երկրի շահերին ծառայեցնելու համար:

Աշխատատեղերի ու աշխատաշուկայի բացակայության պայմաններում արտագաղթը նպաստում է տեղական արտադրանքի ինքնարժեքի ումրցունակության նվազմանը, ինչի արդյունքում երկրի տնտեսությունը դառնում է անմրցունակ: Երկրի արտահանման ծավալներն անկում են ապրում, եւ գործարարների համար ավելի ձեռնտու տարբերակ է դառնում ներդրումներ կատարել արտերկրում: Այսինքն` երկրի ծանր տնտեսական վիճակը ազդակ է դառնում առաջին հերթին բնակչության գործարար մասի արտագաղթի:

Արտագաղթի աղետալի դրսեւորումերից մեկն էլ այն է, որ այսօր աշխատանք գտնելու հույսով արտերկիր են մեկնում կանայք: Դարեր շարունակ հայ ընտանիքում սրբացված ու մեծարված կինը դառնում է արտագնա աշխատող: Մինչդեռարտագաղթողների այս խումբը շատ ավելի խոցելի է ու ավելի հաճախ է խաբվում գործատուից, քան տղամարդիկ:

Վերոնշյալ երեւույթները հանգեցնում են բնակչության թվակազմի փոփոխության. նվազում է երիտասարդների քանակը, իսկ բնակչության հիմնական թվակազմը սահմանափակվում է թոշակառուներով ու հաշմանդամներով: Եթե չլիներ արտագաղթը, Հայաստանի բնակչությունը, 01.01.2011 տվյալներով պետք է լիներ 4221.3 հազ մարդ, մինչդեռ բնակչության հնարավոր առավելագույն թիվն այսօր 2964 հազ մարդ է:
     Ժամանակի ընթացքում փոխվում են նաեւ արտագաղթի օրինաչափությունները. եթե նախկինում արտերկիր աշխատանքի մեկնած հորը չափահաս դառնալուց հետո փոխարինում էր որդին, ապա այսօր այդ համաչափությունն էլ է խախտվել: Հայր ու որդի մեկնում են իրար հետ միաժամանակ, ու նրանց շատ հաճախ որոշ ժամանակ անց միանում են նաեւ ընտանիքի մյուս անդամները:
     Երեւույթի մեջ մեղավորներ փնտրելն ու մեղադրելը ոչնչով չի մեղմացնի ստեղծված դրությունը: Երկիրը դատարկվում է իր բնակիչներից, այսօր հստակ քայլեր են պետք ձեռնարկել հային իր հայրենիքում պահելու եւ աշխատանքով ապահովելու ուղղությամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4679 | 2 | 0
Facebook