Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լրագրողական մեղանչանք՝ խղճի ու արդարության առաջ...

A n o n y m o u s
Հեղինակ`
A n o n y m o u s
18:55, հինգշաբթի, 13 հունիսի, 2013 թ.
Լրագրողական մեղանչանք՝ խղճի ու արդարության առաջ...
     Երկրի ամենածանր ու ամենաանհաղթահարելի խնդիրներից մեկը հենց լրագրության մեջ է: Այդ խնդիրն այնքան անհաղթահարելի է, որ ցանկացած մեկը, որ իրականությանն այնքան է տիրապետում, որքան նշյալ սպան մարդկային արժեքներ ունի, իր մեծագույն պարտականություններից է համարում վայրահաչությամբ զբաղվելն ու կեղծ տեղեկատվություն տարածելը: Լրագրության ոլորտում սա շատ ընդգրկուն է արդեն, որի դեմն առնելն այս պահին անհնար է թվում:
    
     Երբ լրագրողը ուղարկված է ինչ-որ մեկի կողմից սույն հոդվածը հեղինակելու, իսկ մարդիկ միամտաբար հավատում են այդ կեղծ մարդու հերյուրանքներին, պատկերը շատ ավելի է փոխվում նաև այլ դեպքերի վերաբերյալ:
    
     Եթե այս նյութի հեղինակին հարցնես, թե նա քանի՞ տոկոս է համոզված, որ իր հեղինակած պնակալեզ հոդվածը համապատասխանում է իրականությանը, այդ մարդը բերանը ջուր կառնի ու շշմած կնայի երեսիդ, քանի որ ոչ թե գրել է այն, ինչ գիտի, այլ գրել է այն, ինչ հրահանգել են գրել:
    
     Եթե համալսարանում սովորել է այն ֆակուլտետում, որ ոլորտում այս պահին գործունեություն է ծավալում, պետք է որ հիշի մի գեղեցիկ ու միաժամանակ կարևորագույն մեջբերումը ժուռնալիստի ու նրա գործունեության մասին. «Տարածելով կեղծ ինֆորմացիա՝ Դուք մեղանչում եք նախ և առաջ արդարության, հետո՝ Ձեր խղճի ու Ձեր մասնագիտության առաջ»:
    
     Այսօր Դուք հեղինակն եք կեղծ, ստահոդ տեղեկատվության, որի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ունեցողները հաստատ հետայսու նույն որակումն են տալու նաև այլ հոդվածներին: Այսինքն՝ Ձեր զազրելի հոդվածն ունենալու է ավելի խորն ազդեցություն լրագրողական մյուս աշխատանքների վրա:
    
     Կոչ եմ անում չհավատալ այս կեղծ լուրին, որ ճշմարտության նշույլներ է պարունակում, իսկ մեծամասամբ կայուն կեղծիք է տարածում:
    
     Այս նյութի հեղինակը դեպքից բացարձակ անտեղյալ անձ է. նա անգամ տեղյակ չէ իրադարձությունների հաջորդականությանը, զարգացմանն ու ավարտին: Միայն մի քանի նախադասություն կա, որ այս տեքստում իրական է. դրանք այն նախադասություններն են, որոնք պարզապես նկարագրում են, թե ովքեր են խառնված այս միջադեպին: Մնացած ամենը՝ ներառյալ բոլոր մեջբերումները, չեն համապատասխանում իրականությանը:
    
     Այնպիսի տպավորություն է, կարծես հեղինակն անձամբ է ներկա եղել միջադեպին ու հատ-հատ արձանագրել է կատարվածը, սակայն իրականում նա ոչ միայն ներկա չի եղել իրադարձությանը, այլև կիսով չափ տեղյակ չէ դեպքից: Իսկ եթե լրագրողը տեղյակ չէ դեպքից, նա իրավունք չունի նման վերլուծական կամ փաստարկային հոդվածով հանդես գալ, միայն թե իր հոդվածը հաջողված լինի, վերնագիրը՝ դիպուկ, տեքստը՝ իրադարձություններով ու հետաքրքրական դեպքերով լեցուն: Իրականում ամբողջն անհիմն է, անտեղյակ մարդու գրչի շարժում, որ կեղծիք է տարածում:
    
     Նյութին կից հղում՝ ԱՅՍՏԵՂ
     ©Anonymous
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1392 | 0 | 0
Facebook