Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

★Լիդուշիկի մեծ անակնկալը երկրպագուներին★

Sed1
Հեղինակ`
Sed1
16:17, երեքշաբթի, 11 հունիսի, 2013 թ.
★Լիդուշիկի մեծ անակնկալը երկրպագուներին★
     Հայաստանում և սահմաններից դուրս մեծ ճանաչում ունեցող փոքրերի աշխարհի վառ ներկայացուցիչ Լիդուշիկը ունի մեծ անակնկալ իր բազմահազարավոր լսարանին: Իր պաշտոնական կայքում Լիդուշիկը օրեր առաջ տեղադրել էր գրառում, որում ասված էր.


     ★Հուլիսի 14-ին
     միասին կնշենք իմ ծննդյան 14 ամյակը
    
     Գյումրիում և Լոս Անջելեսում տեղի ունեցած մենահամերգներից հետո հուլիսի 14-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կկայանա իմ երևանյան առաջին մենահամերգը: Համերգի հատուկ հյուրը կլինի Չեխիայից Դիանա Քալաշովան, ով բոլորին հայտնի դարձավ "Չեխոսլովակիան ունի տաղանդներ" մրցույթից: Կլինեն նոր երգերի պրեմիերաներ, որից մեկը կլինի դուետ Դիանա Քալաշովայի հետ: Իր գեղեցիկ պարերով համերգի մասնակիցը կլինի Angels պարային ակումբը: Համերգն ամբողջովին կլինի կենդանի հնչողությամբ և կուղեկցվի փոքրիկ հանդիսատեսի հետ կենդանի շփումով:
     Սիրով` Լիդուշիկ★
    
     Ուզում եմ հաջողություն մաղթել Լիդուշիկին, քանի որ մեր երեխաները մեծանում են Լիդուշիկի գեղեցիկ կատարումներով և վառ ու պայծառ տեսահոլովակներով!!!
    
    

Lidushik live Gyumri concert
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4172 | 11 | 0
Facebook