Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի TAEKWONDO-ի բաց առաջնությունը

Varduhi Gasparyan
Հեղինակ`
Varduhi Gasparyan
00:35, երեքշաբթի, 11 հունիսի, 2013 թ.
Հայաստանի TAEKWONDO-ի բաց առաջնությունը

Հայաստանի TAEKWONDO-ի բաց առաջնությունը

2013թ-ի հունիսի 2-ին «Աշխատանք» ընբշամարտի կենտրոնում տեղի ունեցավ հերթական մրցաշարը` Հայաստանի TAEKWONDO-ի բաց առաջնությունը` գլխավորությամբ ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, միջազգային սև գոտի 8-րդ դան Կարեն Աղաջանյանի: Իրենց մասնակցությամբ հանդես եկան Շիրակի մարզի մարզիկները` գլխավորությամբ ֆեդերացիայի փոխնախագահ միջազգային սև գոտի 4-րդ դան Արա Խաչատրյանի, ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար, «Տոռնադո» ակումբի տնօրեն միջազգային սև գոտի 4-րդ դան Ավագ Կարապետյանի մարզիկները, «Հայաստան» ակումբ` նախագահ Սամվել Վարդանյանի, գլխավոր մարզիչ Դավիթ Մանուկյանի, «Իմպերատոր» ` նախագահ Արսեն Գևորգյանի, Ռաֆայել Հարությունյանի սաները, ինչպես նաև GTF TAEKWONDO-ի ֆեդերացիան` նախագահ Արա Սարգսյանի ու TANKSOODO-ի ֆեդերացիան նախագահ Արտակ Բրուտյանի սաները, ներկա էին նաև մարզերից: Մրցահարթականին էին նաև Վրաստանի TAEKWONDO-ի ֆեդերացիայի անձնակազմն ու մարզիկները: Գլխավոր մրցավարն էր Ռաֆայել Հարությունյանը: Մրցաշարը տեղի ունեցավ ավանդական կարգի` ցուցադրական ելույթներ, ապա Թիլայն և Մենամարտային առաջնությունը: Անհերքելի փաստ է այն, որ ամեն մրցույթը նոր փորձ է տալիս, քանի որ ամեն անգամ մրցույթներին ներկա են լինում տարբեր մարզերից և պետք է ամենքը պատասխանատվություն կրեն իրենց համար: Այս անգամ ոչ թե մարզի այլ Վրաստանի ներկայացուցչին պարտության մատնեց Շիրակի մարզի ներկայացուցիչ 13-ամյա մարզիկ Վարոս Խաչատրյանը: Հաղթանակն ակնհայտ էր, չնայած վրացի մարզիչի առարկությանը, երրորդ անգամ մենամարտի ժամանակ ընդունեցին իրենց պարտությունը և Գյումրեցու հաղթանակը: TAEKWONDO մարտարվեստը բացառիկ ներկայացրեցին նաև Պողոսյան Նարեկ, Դավթյան Գևորգ, Կարապետյան Հայկ, Մկրտչյան Սուրեն, Կարապետյան Դավիթ, Աբաջյան Ժան, Օհանջանյան Արամայիս, Խաչատրյան Ալիկ, Պողոսյան Տիգրան, Երոյան Գոռ, Գյոզալյան Դավիթ, Փափազյան Գևորգ, Բալայան Հրանտ, Եղիազարյան Յուրա, Պետրոսյան Սաշա, Հելհելյան Սլավիկ, Քուրդյան Արմեն, Նահապետյան Վանուշ, Խաչատրյան Հովհաննես, Ադանալյան Գրիգոր, Մնացյան Էդգար և Վանցյան եղբայրներ: Ցուցադրական ելույթով հանդես եկավ նաև ֆեդերացիայի փոխնախագահ Արա Խաչատրյանը: Կայացավ հերթական մրցաշարը և TAEKWONDO-ի պատմության էջերին ավելացավ ևս մեկը, որի համար Ֆեդերացիայի անձնակազմը իր խորին շնորհակալություն է հայտնում TAEKWONDO-ի անվտանգության պետ Արթուր Կարապետյանին և իր անձնակազմին:

Ինչևէ, շուտով հունիսի 18-ից հուլիսի 2-ը Հայաստանի հավաքական թիմը կմասնակցի Կիպրոսի` Նիկոզիա քաղաքում աշխարհի առաջնությանը, հուլիսի 28-ին Գյումրիում տեղի կունենա հուշամրցաշար` նվիրված Գյումրիում TAEKWONDO-ի հիմնադիր Ռոբերտ Նազարյանի հիշատակին: Օգոստոս ամսին էլ կազմակերպվում է հանդիպում-պարապունքներ ֆեդերացիայի ակումբների մարզիկների հետ և բացոթյա հանգիստ, որից հետո նոր ուսումնական տարվա հետ սկսվում են հերթական տարվա աշխատանքները: Հավերժ հաղթանակ ձեզ ազգի պաշտպաններ…


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8045 | 0 | 0
Facebook