Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՑԵՆԶՈՒՌԱ` ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏՐԻՊ

02:47, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2012 թ.
ՑԵՆԶՈՒՌԱ` ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏՐԻՊ
     Երեկ երեկոյան դիտելով, , Սուր Անկյուն, , հաղորդումը, այսօր գնացի գիշերային ակումբի հետքերով:Ակումբը գտնվում էր բնակելի շենքերից բավականին հեռու ու զարմացա հիշելով, որ նամակագիրը, , Սուր Անկյանը, , գրել էր, որ Շերամի 57, 59, 71 շենքերում դիվադադար են բնակիչները, գիշերային կյանքը վայելողների ու ավտոմեքենաների ազդանշանների ձեռքը կրակն են ընկել:
     Հանդիպեցի Շերամի փողոցի Ցենզուրա գիշերային ակումբի տիրոջը: Հարցիս թե մոտակա շենքի բնակիչները բողոքում են Ձեր ակումբից հնչող բարձր երաժշտությունից, ակումբի տերը միանգամից պատասխանեց., , Էսքան ժամանակ ոչ մեկն ինձ նման հարցով չի դիմել, որ ես կամացացնեմ ձայնը, կամ ինչ որ մեկին խանգարում է: Ու ավելին` ակումբի շենքից ձայն ընդհանրապես դուրս չի գալիս:Ինչ վերեբերում է ավտոմեքենաների ազդանշաններին ասեմ, որ ակումբը փողոցի կողքն է, երթևեկություն է կատարվում, ազդանշանները ակումբին չեն տալիս և ոչ էլ ակումբի հաճախորդներն են ազդանշան տվողները:
     Իսկ իմ այն հարցին, մի քանի օր առաջ լուսադեմին իսկական մերկապար է տեղի ունեցել ակումբի դիմաց, ակումբի տերն ասաց., , Ես լսել եմ այդ մասին, նույնիսկ տեսել եմ եթերով ու համոզվել, որ դա իմ ակումբի դիմաց չի, դեպքը իմ ակումբից բավականին հեռու է տեղի ունեցել ու ասեմ ավելին, դա տեղի է ունեցել ժամը 6-50 սահմաններում, իսկ իմ ակումբը ժամը 5-00-ին արդեն փակված է եղել:Հետո ես պատասխանատու եմ ակումբի ներսում կատարվող իրադարձությունների համար և ոչ դրսի: Ակումբի ներսում իրենց ծառայությունն են կատարում Ոստիկանության ՊՊԳՎ աշխատակիցները, և մինչև հիմա ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել: Այսօր նույնիսկ այդ նշված շենքերում եմ եղել, և բնակիչներց հարցրել եմ թե գիշերային ակումբի ձայնը խանգարում է ձեզ, բնակիչներից շատերն անգամ չգիտեին, որ այստեղ ակումբ կա, մի քանիսն էլ արդար պատասխանեցին, որ ոչ: Չգիտեմ ով է հեղինակը, բայց հաստատ դա մի մարդու գործ է և չգիտեմ ինչ է ուզածը:
     Իսկ հիմա ինչ փուլում է ակումբի գործունեությունը, պատասխանեց.
     -Հիմա չենք աշխատում, բայց կաշխատենք: Իսկ այդ մեքենայի ու մերկապարի գործով թող զբաղվեն համապատասխան մարմինները:
     ՀԳ- Իմ ծանոթներց, ընկերներից իմացա, որ, , Ցենզուրան, , կարգին ցենզուրայով տեղ է, ու ցենզուրայից դուրս լինելու մասին խոսք անգամ չկա:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6764 | 0 | 0
Facebook