Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՄՆ-ի արդի դրոշը նկարել է 17-ամյա մի պատանի

18:53, երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ.
ԱՄՆ-ի արդի դրոշը նկարել է 17-ամյա մի պատանի

Մեծ Բրիտանիայի երբեմնի 13 գաղութները 13 սպիտակ և կարմիր շերտերով, իսկ ԱՄՆ 50 նահանգները՝ 50 աստղով խորհրդանշող ԱՄՆ ներկայիս դրոշը ստեղծվել է Լանկաստերի միջնակարգ դպրոցի պատմության դասընթացի շրջանակում:

Այն 1958 թվականին նկարել է հիշյալ միջնակարգ դպրոցի 17-ամյա աշակերտ Ռոբերտ Գ. Հեֆթը, որն իր ստեղծագործության համար «2» գնահատականի է արժանացել: Հեֆթը կտրատել է իր պապիկին ու տատիկին պատկանող հին դրոշը և դրանցով ստեղծել է իր տարբերակը: Նրա ուսուցիչը՝ Սթենլի Փրաթը, տեսնելով աշակերտի ստեղծագործությունը, կատակով ասել է, թե եթե ԱՄՆ Կանգրեսն ընդունի դրոշի դիզայնը, ապա ինքը կփոխի իր նշանակակած գնահատականը: Կոնգրեսական Ուոլթեր Մելլերի առաջարկությամբ՝ 1959 թվականին ընդունվել է օրինագիծը:

Հեֆթը նաև նկարել է 51 – 60 աստղերով դրոշներ, և դրանց հեղինակային իրավունքը պաշտպանված է առ այսօր:

Երբ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է պատանու նախագծած դրոշը որպես ԱՄՆ պետական դրոշ, ուսուցիչը կատարել է իր խոստումը և «2» գնահատականը դարձրել է «5»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
993 | 0 | 0
Facebook