Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ առկա է շահը, հույս ունեցեք, որ ձեր վաստակը չեն ուրանա

23:18, երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
Երբ առկա է շահը, հույս ունեցեք, որ ձեր վաստակը չեն ուրանա

Այգեպանն իր այգու ծերացած ու այլևս անպտուղ վիթխարահասակ տանձենին որոշում է կտրել: Նա վերցնում է կացինը, մոտենում է ծառին ու առաջին հարվածն է հասցնում: Ծառը նրան ասում է. «Հարգի՛ր տարիքս ու նաև հիշի՛ր այն պտուղները, որոնք ես ամեն տարի տալիս էի քեզ: Մահն արդեն ինձ իր երախն է առել, ապրելուս ակնթարթներ են մնացել: Մի՛ սպանիր մահացողին, որը քո բարերարն է եղել»:

«Ես քեզ ափսոսանքով եմ կտրում, - պատասխանում է այգեպանը, - բայց ես փայտի կարիք ունեմ»:

Այդժամ սկսում են միաձայն ծղրտալ հարյուրավոր սոխակները. «Խնայե՛ք նրան, մենք նրանից բացի ուրիշ ոչ ոք չունենք: Երբ քո կինը գալիս նստում էր նրա ստվերի ներքո, մենք նրան ուրախացնում էինք մեր անուշ ծլվլոցով: Նա հաճախ միայնակ էր իրեն զգում, և մենք ցրում էինք նրա միայնությունը»:

Այգեպանը քշում է նրանց, ծիծաղում է նրանց խնդրանքի վրա ու կացնի երկրորդ հարվածն է հասցնում ծառին: Այս անգամ ծառի փչակից դուրս է ներտվում մեղուների պարսը և ասում է նրան. «Կա՛նգ առ, անգո՛ւթ մարդ: Եթե դու չավերես մեր այս ապաստարանը, ամեն օր մենք քեզ համեղ մեղր կտանք, որը դու կարող ես քաղաք տանել ու վաճառել»:

Այգեպանին գոհացնում է մեղուների առաջարկը: Նա նաև հիշում է, թե ծերացած ծառը որքան բարիք է իր ընտանիքին պարգևել և հեշտացրել իր կյանքը, որքան սրտակից ընկեր է եղել իր կնոջ համար: Նա որոշում է ընդառաջել մեղուներին և չկտրել ծառն ու չավերել մեղվաբույնը:

«Ես ձեզ համար ամենուր ծաղիկներ կսերմանեմ, - ասում է այգեպանը մեղուներին, - որպեսզի շատ նեկտար հավաքեք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
443 | 0 | 0
Facebook