Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Բարդությունները ինձ համար փոքրիկ ակնթարթներ են

23:13, ուրբաթ, 21 ապրիլի, 2023 թ.
Բարդությունները ինձ համար փոքրիկ ակնթարթներ են

Հարցազրույց` դերասան, մոդել, հանդիսավար Անդրանիկ Հակոբյանի հետ։
    
     _Նախ պատմեք թե երբ՞ և ինչպե՞ս ընտրեցիք դերասանի մասնագիտությունը։
    
    

_Իմ դերասանի մասնագիտություն ընտրելը եղել է դպրոցում, երբ արդեն ավարտական դասարանում էի, ես դեռ փոքր տարիքից երազում էի լինել հայտնի Հոլիվուդյան աստղ, ֆիլմեր դիտելուց ինձ պատկերացնում էի հերոսի կերպարում բայց դերասան դառնալու որոշում չէի կայացնում, դա ինձ համար իմ թաքուն երազանքն էր։
     Հետո արդեն ավարտական դասարանում ընկերս` Հովհաննես Ղազարյանը, հաճախում էր թատերական ինստիտուտ` նախապատրաստական կուրսերի, ու միշտ ինձ պատմում էր թատերականի մասին։ Հետաքրքրությունս այնքան շարժվեց, որ որոշեցի ես էլ հաճախեմ զրո կուրս, մի որոշ ժամանակ հաճախելուց հետո վերջնականապես որոշեցի, որ ուզում եմ դերասան դառնալ։
     2016 թ-ին Գյումրիում ավարտելուց հետո, որոշեցի տեղափոխվել Երևան ու այստեղ կայանալ որպես դերասան: Քանի որ ինձ ոչ մեկ չէր ճանաչում սկզբնական ընթացքում աշխատում էի բառմեն ու դիմում էի տարբեր թատրոններ, մինչև որ ընդունվեցի Պատանի Հանդիսատեսի Թատրոն։
    
     _Առաջին հեռուստասերիալը, որում նկարահանվեցիք, ո՞րն էր։Ստանու՞մ եք նկարահանման առաջարկներ թե՞ քաստինգների եք մասնակցում։
    
     _Նկարահանման առաջարկներ ունենում էի, բայց ոչ գլխավոր դերեր: Առաջին հեռուստասերիալը որում գլխավոր դերով հանդես եկա եղավ «Երդում» հեռուստասերիալը` Դանիելի կերպարով, մասնակցեցի քաստինգի և Պրոդյուսեր Սցենարիստ Դիանա Գրիգորյանը ինձ վստահեց Դանիելի կերպարը։
     Հիմա նկարահանվում եմ «Կույր աշխարհ» հեռուստասերիալում` Դավիթի կերպարում:
     Իսկ գեղարվեստական ֆիլմերում առաջին մեծ դերս եղել է Սերժ Գաբյանի` ՕԹԹԿ «Օթը Թոթը Թվանքի Կոթը» ֆիլմում` Վիգոյի կերպարը ով Իտալիայից ժամանած Իջևանցի քիլլեր է, ֆիլմում նկարահանվելու առաջարկ արել է Սերժ Գաբյանը սցենարը կարդալուց հետո մեծ սիրով համաձայնեցի մասնակցություն ունենալ ՕԹԹԿ ֆիլմում։
    
     _Արդյոք կարո՞ղ եք առանձնացնել Ձեր դերերից որևէ մեկը, որը նման է Ձեզ բնավորության գծերով։
    
     _Ես սիրում եմ իմ բոլոր կերպարները թե դրական, թե բացասական, ես չեմ կարող առանձնացնել թե որ կերպարն է ինձ նման բնավորությամբ քանի որ իմ մարմնավորած կերպարները խոսում են իմ բերանով, տեսնում են իմ աչքերով բայց լռիվ ուրիշ մարդիկ են:
    
     _Նկարահանումների ընթացքում ի՞նչ դժվարությունների հետ եք առնչվում։
    
     _Դերասանի մասնագիտությունը հեշտ աշխատանք չէ, այն մտավոր ու ֆիզիկական բարդ աշխատանք է և միևնույն ժամանակ հաճելի: Ես սիրելով եմ անում իմ աշխատանքը, դրա համար բարդությունները ինձ համար փոքրիկ ակնթարթներ են։
    
     _ Հե՞շտ եք լեզու գտնում դերասանների, ռեժիսորների հետ:
    
     _Ինձ հետ աշխատելը շատ հեշտ է, որովհետև ես իմ մասնագիտությանը մոտենում եմ որպես պրոֆեսիոնալ, ես գիտեմ ինչքան կարևոր է ստեղծագործող մարդու համար մթնոլորտը ու լավ խաղընկերը, դրա համար ես թույլ չեմ տալիս, որ իմ ամբիցյաներից ու սկզբունքներց տուժի կոլեգաներիս ու խաղընկերներիս գործը, իհարկե միևնույն ժամանակ պահանջում եմ, որ դա լինի փոխադարձ։Այնպես որ ինձ հետ լեզու գտնելը բարդ չէ:
    
    

_ Եղե՞լ է դեպք, որ սցենարը Ձեզ դուր չգա և իմպրովիզ անեք, կամ ենթարկեք փոփոխության։
    
     _Իմպրովիզը պետք է լինի կերպարի ու տեսարանի մտքի սահմաններում, ես կողմ եմ խելացի ու ինտելեկտուալ իմպրովիզին, տափակ սրամտությունը դա իմպրովիզ չէ, դա բնավ կապ չունի սցենարի լավ ու կամ վատ լինելու հետ, դա ճիշտ տեղին ու ճիշտ պահին բխած խոսք ու արարք սրտից պետք է լինի, որը համ ու հոտ պետք է տա և՛ տեսարանին և՛ կերպարին:
    
     _Դերասանի կարիերան համադրում եք նաև մոդելի աշխատանքի հետ: Նաև միջոցառումներ եք վարում։Որին եք տալիս առաջնահերթություն։
    
    

_Ես առաջնահերթ դերասան եմ իսկ մոդելի կամ հանդիսավարի աշխատանքը, եթե լինում է լավ առաջարկ ու ես կարողանում եմ այն համատեղել իմ գրաֆիկի հետ, նոր համաձայնվում եմ։
    
    

Նաև ասեմ, որ այժմ կինոթատրոններում ցուցադրվում է Սերժ Գաբյանի` ՕԹԹԿ ֆիլմը, որտեղ մարմնավորում եմ Վիգոյի կերպարը, ֆիլմը իմ կարծիքով հայկական շուկայում տարբերվող է ու նոր շունչ է: Իմ կերպարը ինչպես նշեցի Իտալիայից ժամանած Իջևանցի քիլլեր է, ով ուշադիր է իր հագուստին, և կոշիկներին, և իր գործի մեջ «Փինաջիություն» չի սիրում ։ Շատ փակագծեր չեմ բացի մենակ կասեմ որ հաստատ առիթ ու պատճառ կա կինոթատրոն գնալու:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1905 | 0 | 0
Facebook