Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Ես տառապում եմ ինձ կատարելագործելու մոլուցքով

23:11, հինգշաբթի, 06 ապրիլի, 2023 թ.
Ես տառապում եմ ինձ կատարելագործելու մոլուցքով
     Հարցազրույց գրող, բիզնես-մարքետինգի ղեկավար Վեն Մաքելվինի հետ։
    
    

_Նախ պատմեք Ձեր մասին, արմատներով որտեղի՞ց եք, քանի՞ տարեկանից եք սկսել ստեղծագործել, ո՞րն է եղել Ձեր առաջին ստեղծագործությունը։
    
    

_Արմատներով Վայոց ձորից եմ, Սալլի գյուղից, մոռացել եմ և մոռացության եմ տվել, թե որ տարիքից եմ ստեղծագործել սկսկել, և չեմ էլ փորձում հիշել, որովհետև երևի իմ գրականությունը ինձ ստիպել է մոռանալ:
    
    

_Ե՞րբ որոշեցիք ընթերցասերների դատին ներկայացնել Ձեր ատաղծագործություններից հատվածներ։
    
    

_Երբեք չեմ ձգտել գոհացնել լսարանին, և դատի առաջ բերել ստեղծագործություններս, ու երբեք էլ դա չեմ անի, ես գրում եմ որովհետև գրողը տանի զբաղված եմ եսասիրությամբ ու ինքս ինձ էլ ավելի կատարալագործելու մոլուցքով եմ տառապում, և դա ինքնաբավարարում չէ, դա ինքդ քո վանդակների մեջ ազատություն է, ես այն մեկն եմ, որ ուզում եմ ինքս ինձ հաղթեմ։
    
    

_Ի՞նչ արձագանք ստացաք, ովքե՞ր էին Ձեր քննադատները,
     և Ձեզ ոգևորողները, որ շարունակեք ստեղծագործել։


    
     _Արձանքնաները շատ են եղել ու շատ են, ինձ ոգեշնչողն ու լավագույն քննադատը ես եմ։


    
     _Ի՞նչ կասեք «Սառը քամիներ» _ի մասին։Ինչպե՞ս այն ծնվեց, հնարավոր է, որ մի օր լույս տեսնի։


     _Սառը քամիները այն կլինի այն ինչ ես կարող եմ անել գրականության մեջ, իհարկե այն կտպագրվի, իհարկե այն կլինի այն գլուխգործոցը որը ես պիտի գլուխ բերեմ, իհարկե այն կլինի եզակին, որ ինքն իրենով կլինի Մաքելվինյան գլուխգործոցը։
    
    
    

_ «Ես տխուր պոեմն եմ» ,
     «Երևանյան դրամա» ։

Ի՞նչ կասեք Ձեր այս ստեղծագործությունների մասին։
     Ի՞նչն է ստիպում Ձեզ գրել, մարդկանց լավ արձագանքը, լավ տրամադրությունը, չնայած նրան, որ տխուր տողերի շատ ենք հանդիպում Ձեր ստեղծագործություններում։
     Հաճախ ասում են, որ տխուր տողեր գրելը ավելի հեշտ է, քան ուրախության մասին ստեղծագործելը, դուք ի՞նչ կարծիքի եք։
    
    

_Ինձ ստիպում է գրել իմ դրաման, իմ ապրածը զգացածը, քայլն ու սուրճ խմելը, սթերսն ու հիվանդություններս, եսասիրությունս դրանք այն գործերն են, որ ուզում եմ ամեն մեկն ինքն իր մեջ ապրի դրանք զգա ու զայրանա, լաց լինի, թուլանա ցավա կամ ուժեղանա, դրանք այն գործերն են, որոնք պատկանում են բոլորին, լքվածներին ու լքողներին, ատողներին ու սիրողներին, բոլորին։


    
     _Business Magazine Armenia _ի մասին պատմեք, ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը, ի՞նչ գործունեություն եք ծավալում։
    
    

_Ամսագրում կատարում եմ Մարքեթինգի ղեկավարի բնույթը, բիզնես աշխարհը այլ կերպարանքով է հանգված ինձ, լինել լուրջ բրենդի դեմքերից մեկը էլ ավելի է ստիպում կայունանալ ու բիզնես քաղաքականության մեջ լինել հաստատակամ ու յուրօրինակը, իսկ աշխատելը հեշտ չէ, որովհետև Հայաստանում ծնված չէ բիզնես մտածողությունը։


     _Հեշտ է աշխատանքը համատեղել ստեղծագործելու հետ, թե՞ մեկը մյուսին կարող են խանգառել։


     _Մեկը մյուսի հետ կապ չունի, կամ զբաղված եմ գրականությամբ կամ բիզնեսով, երկուսն էլ ահռելի աշխատանք են, երկուսն էլ չի կարելի համատեղել։


     _Ձեր ստեղծագործություններում ի՞նչ դեր է խաղում կենսագրական կյանքը։


     _Իմ կյանքն է դեր խաղում, իմ դեմքն ու իմ էությունը։


     _Ձեր ստեղծագործություններից կարող եք առանձնացնել որևէ մեկը, կամ տողեր, որոնք կարևոր, յուրահատուկ նշանակություն ունեն Ձեզ համար:


     _Ինձ համար մեծ դեր է խաղում յուրքանչյուր հատված ու տող, յուրքանչյուր ստեղծագործություն, որովհետև ես դրանց յուրաքանչյուր բառ ու տար ապրել եմ իմ ամբողջ էությամբ ու զգացածով, իմ ամբողջ զայրույթով ու ատելությամբ, իմ ամբողջ հպարտությամբ ու սառնասրտությամբ, իմ թուլությամբ ու ինքս ինձով։


     _Մի երկու խոսք էլ Trend Nail-ում աշխատելու մասին։


     _Ես պայքարաում եմ գեղեցկության համար, և հենց գեղեցկության անկյունում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3002 | 0 | 0
Facebook