Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շրջափակման պայմաններում Արցախում սահմանադրական փոփոխությունների առաջ քաշումը դիտարկվում է որպես ոչ բավարար հիմնավորված եւ թափանցիկ

11:48, երկուշաբթի, 20 մարտի, 2023 թ.
Շրջափակման պայմաններում Արցախում սահմանադրական փոփոխությունների առաջ քաշումը դիտարկվում է որպես ոչ բավարար հիմնավորված եւ թափանցիկ
    
Սույն թվականի մարտի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողով Artsakh Republic National Assembly-ի կողմից առաջին ընթերցմամբ կրկին միաձայն ընդունվեց Սահմանադրության փոփոխության նախագիծը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ պետական կառավարման համակարգի կայունության ու անընդհատության ապահովումն է, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ռազմական դրության դեպքում Նախագահ ընտրելու իրավունքը վերապահելԱզգային ժողովին։
Ներկայացված հիմնավորումը բավարար չենք համարում, քանի որ գործող Սահմանադրությամբ արդեն իսկ նախատեսված է՝ նախագահի «բացակայության» դեպքում նրա պարտականությունները վերապահվում են ԱԺ նախագահին։ Այսինքն՝ օրենսդրորեն հիմնավորված փոխարինող արդեն ունենք։
Ինչ վերաբերվում է նախագծի թափանցիկությանը եւ չհանրայնացված նպատակներին, նշենք, որ հատկապես Մայր օրենքի փոփոխությունը պետք է լինի հանրային քննարկման ուղեկցությամբ, ինչին, սակայն, ականատես չեղանք. լիազոր մարմնի կողմից չի տրամադրվել քննարկում ծավալելու համապատասխան հարթակ։
Շրջափակման պայմաններում Սահմանադրական փոփոխությունների առաջ քաշումը, առօրյա ծանր հոգեբանական եւ գոյաբանական խնդիրների հետ առնչվող արցախահայության լայն շրջանակների համար դիտարկվում է որպես ոչ բավարար թափանցիկ, արհեստականորեն շտապողական, նախապես պլանավորված լատենտ գործընթացների հիմքի նախապատրաստական գործողություն, որը պարունակում է լուրջ ռիսկեր։
Հավելենք, որ բազմաթիվ քաղաքացիներ դիմում են մեզ` համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով։

    

    

    

    

    

    

    

    

    

    
Աղբյուրը` Facebook
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
586 | 0 | 0
Facebook