Տեղեկացնում ենք, որ
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը Արցախի Հանրապետության քաղաքացիներից ստանում է բազմաթիվ բողոքներ ու օբյեկտիվ դժգոհություններ՝ պայմանավորված 2022թ. դեկտեմբերի 12-ից առայսօր Արցախի շրջափակման հետեւանքով խախտված ԱՀ Սահմանադրությամբ եւ միջազգային գրեթե բոլոր նորմերով սահմանված մարդու հիմնարար՝ կյանքի եւ արժանապատվության, ազատ տեղաշարժի, կրթության, բուժօգնություն ստանալու եւ այլ ազատություններով, իրավունքներով։ Հիմք ընդունելով, որ վերոնշյալ իրավունքներիիրացման երաշխավորը Արցախի Հանրապետությունն է, որը ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակում պարտավոր է նեցուկ լինել ԱՀ քաղաքացուն, եւ քաղաքացիները պետք է զգան պետության հոգածությունը, առաջարկում ենք գոնե մասնակի փոխհատուցել ԱՀ-ում բնակվող բոլոր քաղաքացիների գազի եւ էլեկտրաէներգիայի գծով առաջացած պարտքը՝ սկսած նշված ժամանակահատվածից։ Հարկ է նաեւ ընդգծել, որ վերոնշյալ ծառայությունները մատուցվում են անընդհատ խափանումներով, ծառայությունների որակի ոչ լիարժեք մակարդակով։