Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.

Հոդվածներ

Արցախի քաղհասարակությունը կարևոր դեր ունի արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում․ Արման Թաթոյանը հանդիպել է Արցախի «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադրի հետ

12:53, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ.
Արցախի քաղհասարակությունը կարևոր դեր ունի արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում․ Արման Թաթոյանը հանդիպել է Արցախի «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադրի հետ
    
2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակի, արցախցիների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների քննարկման նպատակով տեղի է ունեցել հանդիպում «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանի եւ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի և հիմնադրամի ներկայացուցիչ Տաթևիկ Թոխյանի հետ։
Արցախահայությունը շատ բարձր է գնահատում Արման Թաթոյանի ջանքերը՝ ուղղված միջազգային հարթակներում արցախահայությանիրավունքների մասին մշտապես բարձրաձայնելու, զեկույցներով եւ հնարավոր բոլոր եղանակներով իրավիճակը ներկայացնելու նախաձեռնություններին, եւ հետեւում նրա հայանպաստ գործունեությանը։
Արման Թաթոյանը շեշտել է, որ արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնահարցերը գտնվում են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի, եւ անձամբ իր ուշադրության ներքո։
Կողմերը պայմանավորվել են համագործակցել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ տեղահանվածների իրավունքների պաշտպանության։
    
    

    

    
Աղբյուրը` Facebook
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
216 | 0 | 0
Facebook