Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բյուզանդիոն քաղաքի բնակիչները…

16:29, շաբաթ, 11 մարտի, 2023 թ.
Բյուզանդիոն քաղաքի բնակիչները…

հին հունական աշխարհում հայտնի են եղել իրենց ծայրահեղ հարբեցողությամբ: Նրանց ժամանակակից հույներն ասում են, թե այս բյուզանդիոնցիները ապրել են պանդոկներում, իսկ իրենց տները վարձակալության են տվել իրենց քաղաք եկած օտարերկրացիներին: Նրանք նույնիսկ իրենց կանանց են չափավոր գնով վարձակալության տվել եկվորներին:

Քանի որ նրանք ամբողջ ժամանակ հարբած վիճակում են եղել, ապա սիրել են լսել միայն ֆլեյտայի նվագը, իսկ փողի ձայնը նրանց ունկին ամենևին հաճո չի եղել: Նրանք նաև հակակրանք են տածել զենքի ու պատերազմի նկատմամբ:

Մի անգամ, երբ թշնամիները պաշարել են Բյուզանդիոնը և նախապատրաստվել են վճռական գրոհի, քաղաքի պաշտպանները լքել են իրենց պահակակետերը և գնացել են պանդոկներում զվարճանալու: Քաղաքի զորքերի հրամանատար Լեոնիդասը կարգադրել է պանդոկներ բացել քաղաքի պարիսպների և ամրությունների վրա, իսկ քաղաքի ներսում գտնվող բոլոր պանդոկները հրամայել է փակել: Բյուզանդացիներն աստիճանաբար վարժվել են նոր պայմաններին ու չեն լքել իրենց դիրքերը, քանզի դրանք լքելու առիթն այլևս վերացված է եղել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1575 | 0 | 0
Facebook