Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երբ ռուս ժողովուրդը կհամոզվի, որ հնարավոր չէ դատարանում մերկացնել ռուս երեխային մորթող և նրա արյունը ծծող հրեային, այդ օրը, պարոնայք, հրեաների ջարդեր կլինեն» (3)

12:55, կիրակի, 05 փետրվարի, 2023 թ.
«Երբ ռուս ժողովուրդը կհամոզվի, որ հնարավոր չէ դատարանում մերկացնել ռուս երեխային մորթող և նրա արյունը ծծող հրեային, այդ օրը, պարոնայք, հրեաների ջարդեր կլինեն» (3)

Ընդգծվել է, որ պիտանի է միայն քրիստոնյայի (ցանկալի է մանկահասակի) նկատմամբ բռնություն գործադրելով ձեռք բերված արյունը: Նկարագրվել են ծիսակատարություն իրականացնելու գործիքները, որոնց մեջ ավելի հաճախ հիշատակվել է ներսի մասում սուր, կտրող առարկաներով պատված տակառը: Զոհի մահը վրա է հասել տակառը գլորելու ընթացքում: Շեշտվել է, որ քրիստոնյա զոհի մարմինը չի կարելի թաղել: Բայց ծեսերի մեկնաբանության հարցում տարաձայնություններ են եղել. օրինակ՝ միայն տղանե՞րն են զոհաբերության ենթակա եղել՝ որպես Քրիստոսի խաչելության խորհրդանիշ, թե՞ սեռը նշանակություն չի ունեցել (մինչև զոհաբերելը տղաներին իբրև թե թլպատել են, իսկ աղջիկների էլ պտուկներն են կտրել): Ծեսը միայն մանկահասակների՞ն է վերաբերել (նկատի առնելով նրանց անգրագիտությունը), թե՞ տարածվել է նաև առավել մեծահասակ երեխաների վրա: Զոհից քամած արյունը սննդի՞ մեջ է օգտագործվել, թե՞ գործածվել է այլ նպատակներով: Գլխավոր նպատակը եղել է զոհաբերությո՞ւնը, թե՞ արյուն ձեռք բերելը:

Տարբերակվել է նաև հրեական մշակույթում արյունալի զոհաբերությունների թույլատրելիության ապացուցելության փաստարկումը: Տ. Բուտկևիչը կենդանիների՝ հուդայականությունում գոյություն ունեցող զոհաբերությունների գոյություն ունեցող փաստից եզրահանգել է, թե ընդունելի է եղել նաև ծիսական արնահեղությունն ընդհանրապես՝ հավասարության նշան դնելով մարդու և կենդանու արյունների միջև: Վ.Ռոզանովը ենթադրել է, թե հուդայական միստիկան կապված է հրեաների ընկալման հետ որպես հոգի: Նա նաև գրել է արյան նկատմամբ հրեաների ենթագիտակցական հակման մասին, որն իր դրսևորումն ունի մանկանը թլպատելու ժամանակ արյունը ծ ծելու հետ:

Ընդգծելով ծեսի դերը հրեական դավադրության մեջ՝ Ն. Բուտմին գրել է . «Այդ ծեսի պարբերական կատարմամբ հրեաները գործնականում վարժվում և կատարելագործվում են ոչ հրեաների՝ որպես իրավազուրկ կենդանիների նկատմամբ իրենց վերաբերմունքի մեջ: Այսպիսով, մենք անխուսափելիորեն հանգում ենք այն եզրակացության, որ Կաբալան մարդկային արյուն է պահանջում ոչ միայն մոգական և բուժական, այլև ծիսական նպատակներով: Ոչ հրեաների, հետևաբար, նաև քրիստոնյաների, սպանությունը, նախ, ըստ Կաբալայի ուսմունքի, նպաստում է Մեսիայի շուտ գալուն, երկրորդ, ծառայում է որպես արյունոտ զոհերի փոխարինիչ, որը հրեաների մոտ գոյություն է ունեցել մինչև Երուսաղեմի տաճարի ավերումը, և, երրորդ, հանդիսանում է խորհրդանշական մի ծես, որը հիշեցնում է նրանց ցեղին, որ ամբողջ ոչ հրեա մարդկությունը դատապարտված է լինել Իսրայելի կերակուրը»:

Ժողովրդականություն է վայելել 1918 թվականին ցարական ընտանիքի ծիսական սպանության վարկածը:

Այդ վարկածի հիմք է ծառայել այն հաղորդագրությունը, թե Իպատևյան տան պատերից մեկին հայտնաբերվել է Հայնրիխ Հայնեի բանաստեղծության ոչ ճշգրիտ վերարտադրությունը. «Բայց այդ գիշեր Բալտազարն սպանվեց իր ստրուկների կողմից»: Ն. Բոգոլյուբովը հաղորդել է, թե այս գրությունից բացի եղել են կաբալիստական նշանների պատկերներ, որոնց վերծանումը հետևյալն է ազդարարել.

«Այստեղ, գաղտնի ուժերի հրամանով, ցարը զոհաբերվեց պետությունն ավերելու համար: Այս մասին թող իմանան բոլոր ժողովուրդները»: Տարածվել է նաև առասպել ցարի կտրված գլուխը Կրեմլ ուղարկելու մասին, որը բոլշևիկները զմռսած վիճակում պահել են որպես մասունք: Վ. Ուշկույնիկը հիշել է Լեհական թագավորությունում դեռևս նախահեղափոխական ժամանակաշրջանում մի բացիկի թողարկման մասին, որի վրա պատկերված է եղել հուդայական ցադիկը (մոտավորապես սուրբ մարդ), որի մի ձեռքին Թորան է պատկերված եղել, իսկ մյուս ձեռքին՝ Նիկոլայ 2-րդի գլխով սպիտակ թռչուն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2465 | 0 | 0
Facebook