Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մին դինաստիայի կառավարման դարաշրջանի (1368 - 1644) իմաստուններից երեքի խոհերը կյանքի ուրախությունների մասին

13:33, ուրբաթ, 13 հունվարի, 2023 թ.
Մին դինաստիայի կառավարման դարաշրջանի (1368 - 1644) իմաստուններից երեքի խոհերը կյանքի ուրախությունների մասին
    

Երբ լեռներ ես բարձրանում, խիտ անտառ ես մտնում, քայլում ես գետակի ափով, ապա, նկատելով մեկուսի մի աղբյուր և զարմանահրաշ մի քար, անպայման մոտենում ես դրանց, նստում ես խոտին և սկսում ես գինի խմել, և, հարբելով, պառկում ես ծածկոցին և քնում ես երջանիկ քնով: Այ սա՛ է հոգու ուրախությունը:

Հնդկեղեգի պուրակի տան պատուհանի մոտ նստած՝ հաճելի է լսել անձրևի աղմուկը: Տաղավարում նստած՝ դուրեկան է լսել քամու խշշոցը սոսիների մեջ: Աշխատասենյակում հաճելի է լսել, թե ինչպես են տրորում սևաներկը:

Բազկաթոռին նստած՝ դուրեկան է լսել գրքի էջերի շրշյունը:

Լուսնի լույսի ներքո հաճելի է լսել ցիտրայի (կիթառ) հնչյունները: : Ձյուների մեջ հաճելի է լսել՝ ինչպես է եռում թեյը:

Գարնանը դուրեկան է լսել սրինգի հնչյունները:

Աշնանը լավ է լսել եղջերափողի հնչյունները:

Գիշերը հաճելի է լսել, թե լվացարարներն ինչպես են թակում սպիտակեղենը:

Լի Շաոյան

***

Երանելի է ջրում ծաղիկների արտացոլանքը դիտելը:

Գեղեցկուհու ստվերը վարագույրի վրա տեսնելը հաճելի է:

Կյանքում չես դադարում սիրել չորս բան՝ կապույտ լեռները, հին ընկերներին, գրքերը գրադարանում և գեղեցիկ ծաղիկները:

Սարերում մեռյալ ցերեկը նույնն է, ինչ խորը գիշերը: Վախվորած գարունը նույնն է, ինչ խորն աշունը:

Լեռներում չտաքացած օդն ու սառը քամին նույնն են:

Դռան դիմաց տարածված վառվռուն ծաղիկներն այնուամենայնիվ չեն կարող փոխարինել գեղեցկուհու բույրերին:

Ու Ցունսյան

***

Նա, ով վստահաբար պնդում է, թե հաստատ գիտի, ճշմարիտ գիտելիքների չի տիրապետում:

Նա, ով ուրախանում է, տառապանքներ չկրելով, հաստատապես չգիտի, թե ինչ է իսկական ուրախությունը:
     Չժոու Լյանգուն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1207 | 0 | 0
Facebook