Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

ՄԵՆՔ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՏԵՐ ՈՒՆԻ․․․

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
04:01, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ.
ՄԵՆՔ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՏԵՐ ՈՒՆԻ․․․
    
Հայի բախտ է, ում հավատարիմ կարծեցինք, նվիրվեցինք, վստահեցինք, ամուր փեշը բռնեցինք, բաց չթողեցինք, որ մեզ թիկունք կանգնի, ցավոք հենց նա դավեց, թիկունքից խփեց․ փաստն եմ արձանագրում․․․ստեղծված իրավիճակից ի՞նչ հետևություն պետք է անենք վերջապես, ե՞րբ ենք գիտակցելու, որ միայն մենք ենք տերը մեր երկրի և միայն մեր միաբանությամբ կարող ենք հաղթահարել բոլոր, բոլոր փորձություններին․․․
ԵՐԵԿ ՄՏՔՈՎՍ ԳԻՏԵ՞Ք ԻՆՉ ԱՆՑԱՎ․
Ճիշտ կլիներ ՀԱՊԿ- ի գագաթնաժողովին Երևան ժամանածներին Փաշինյանը առաջինն առաջնորդեր եռաբլուր և ասեր, - դուք զղջալու, ներողություն խնդրելու ասելիք չունե՞ք մեր հերոսներին, մեր հազարավոր նահատակված զինվորներին․․․ ձեր զենքի առևտուրը որպես բիզնես մեր թշնամու՝ Ալիևին հետ, որ կյանքեր խլեց․ հենց դու՛ք նրան դարձրեցիք այսքան սանձարձակ, անկառավարելի, դուք զինեցիք Ալիևին մեր դեմ, ձեր զենքերով են սպանվել մեր հազարավոր զինվորնեները, Բայց ի՞նչ և ու՞մ եմ ասում, ու՞ր է նրանց այդքան խիղճ, ազնվություն, կամ զղչալու կարողություն․․․անամոթաբար ԱՅՍՕՐ ԷԼ ՄԵՐ ԹՇՆԱՄՈՒՆ ԶԻՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԴԵՄ, ՄԵԶ ՀԵՏ ԽԱՂՈՒՄ ԵՆ ԸՆԿԵՐ, ԲԱՐԵԿԱՄ․․․բայց գոնե մեկ անգամ, մեր սիրտը հովացնելու, մեր սրտի հանգստության համար, պետք է չէ՞ հանդգնություն ունենանք, երեսներին ասենք, թե ինչ ենք մտածում իրենց մասին, որ իրենք իսկական մարդասպան են, ինչպես համարձակորեն Բայդենն ասաց, պետք է մենք էլ համարձակություն ունենանք, որ երեսներին ասենք, այո, երեսներին, որ դուք մարդասպան եք․․․պարզ է, որ փորացավ ունեն, որ այսքանից հետո ամոթները կորցրած, ի՞նչ երեսով էլ ժամանել են Երևան իրենց խայտառակությունը փրկելու համար, որ նոր խոստումներ կորզեն մեզանից, որ իրենց ՀԱՊԿ-ի փուչիկ լինելը չպայթի աշխարհով մեկ, որպես ստախոս, անգործունյա, կողմնակալ, մուսուլմանամետ մի կառույցի, որ պատերազմակաան վիճակում հայտնված Հայաստանի հետ կնքած պայմանավորվածությունները չկատարեց, մնաց թղթի վրա, նույնն էլ Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր․․․հիմա եկել են, որ ի՞նչ անեն, որ աշխարհի պետություններին կրկի՞ն մոլորության մեջ գցե՞ն, ՀԱՊԿ-ը գործու՞ն կառույց է, որ իբր Ռուսաստանն մեզ հե՞տ են․ մեր փրկիչնե՞րն են․․․ ե՞րբ ենք խելքի գալու, ե՞րբ, ինչքա՞ն է շարունակվելու այս աբսուրդը, այս մուկ ու կատվի խաղը, մինչև մեզ գցեն իրենց ցա՞նցը․․․միթե՞ դեռ հույսեր ենք փայփայում, թե ՀԱՊԿ-ը, կամ Ռուսաստանը ազերի զինվորներին դուրս կշպրտեն մեր սուվերեն երկրի տարածքից, , , և քանի Օկուպացած են Հայաստանի սահմանները, երբե՛ք չի կարելի վստահել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ՀԱՊԿ-ին, ոչ ՄԱԿ-ին, ոչ էլ որևէ այլ կառույցի, քանի Ալիևը պատժված չէ, քանի ազերի զինվորը դուրս չի շպրտվել մեր սահմաններից․․․Չեք պատկերացնում ինչ մեծ ուրախություն ապրեցի, երբ մեր վարչապետը «ամենայն հարգանքով» չստորագրեց ՀԱՊԿ-ի դեմ տված փաստաթուղթը, նման համարձակություն չէր սպասում Պուտինը և ներկաներից ոչ մեկը․․․ողջունում եմ մեր վարչապետի այս հայամետ հզոր քայլը, վերջապես ժամանակն է, որ մենք տնօրինենք մեր երկրի ներքին ու արտաքին խնդիրները․ մեր երկիրը տեր ունի, Պուտինը չէ մեր երկրի տերը, որ մեզ ցուցումներ տա դեմարկացիայի ու դելիմիտացիայի, Մեղրուց միջացնք տալու, չտալու, Էրդողանի հետ հարաբերվելու․․․վերջապես պե՞տք է հստակեցնենք ով, ով է․եթե Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր, կամ ՀԱՊԿ-ը, որ ոչ բարով կոչված են մեր անվտանգությունը ապահովելու, ընդամենն անաղուն ջրաղաց են, իրականում անունը կա, ամանումը՝ չկա, բա մեր էլ ինչի՞ն են պետք․․Պուտինը Հայաստանի իշխանությունների կողմից առաջին անգամ հրապարակայնորեն մերժվեց, որը անսպասելի էր և ապտակի էֆեկտ ունեցավ, թեև իրեն կարողացավ տիրապետել․․․ Ախր Ղարաբաղյան կլանի երկու նախագահներն այնքան էն քծնել, խոնհարվել, ծնկել, որ Նիկոլի այս քայլն անակնկալի բերեց և Պուտինին և ՀԱՊԿ-ի բոլոր անդամներին․․․ ոչինչ, հոգ չէ, թող դիմանան, մենք ո՞նց ենք դիմանում իրենց այդքան խարդավաքներին, դավադրություններին․․․ փաստորեն տասնյակ տարիներ մենք մեր երկրի անվտանգությունը միամտորեն վստահել էինք Ռուսաստանին․ կապված Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ, և գոնե Հայաստանի պահով հանգիստ էինք, որ մեր երկրին վտանգ չի սպառնում, բայց, երբ 44 օրյա պատերազմի մեր պարտությունից առիթավորվեցին, Ալիևը և Պուտինն իրենց կարգեցին դրության տերը․․․սադրանքներ է, որ սարքեցին մեր վարչապետի գլխին․ գերիներին չվերադարձնելով չբավարարվեցին, աննկատ, գիշերով ազերի զինվորներին բերեցին լցրին Սև Լճի տարածք, և որպեսզի պատերազմ չհրահրվի, Պուտինն ու ՀԱՊԿ-ը բերանները սրբեցին, մի կողմ քաշվեցին, մեզ էլ հրահանգեցին, որ հանկարծ չկրակենք, որ նոր պատերազմի առիթ չտանք, այսինքն՝ մեզ խելոք պահենք․․․․․․ արդեն գրեթե մեկ տարի է Հայաստանի տարածքներն օկուպացված են, մեր գերիները պատանդ են, Արցախում, Հայաստանում կրակոցները չեն դադարում․․․այսքանից հետո Պուտինն ու ՀԱՊԿ-ն ի՞նչ երեսով են եկել Հայաստան․․․ Մեր տարածքների օկուպացիայից հետո, ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, եթե 1995-ից Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան, որը կոչված է պատերազմական վիճակի ժամանակ (նույնն էլ ՀԱՊԿ-ը) մեր անվտանգությունն ապահովելու, նման իրավիճակներում չի արձագանքում, մեր թշնամուն դուրս չի շպրտում մեր սահմաններից, բա լավ ի՞նչ ծայրահեղ իրավիճակ պետք է լինի, որ ԳՅՈՒՄՐՈՒ 102 ՌԱԶՄԱԲԱԶԱՆ որպես ռազմավարական դաշնակից կատարի իր ստանձնած պարտավորությունները, որի համար Ռուսաստանին իրավունք է տրվել իր բազաները տեղակայել սուվերեն երկիր ՀՀ տարածքում․․․ իմ պրպրտող միտքն ինձ հանգիստ չէր տալիս․ վերջապես կարողացա քանդել գորդյան հանգույցը․ ինձ համար արդեն բացահայտված է, ինչքան էլ այսօր Պուտին -Էրդողան հարաբերությունները յուղ ու մեղր են, որը հիմնված է տնտեսական շահի վրա, միլիարդների փոխադարձ պայմանագրերի, բայց մի լավ խոսք կա, շան հետ մտերմացիր, փայտը ձեռիցդ չդնես․ փաստորեն Ելցենից սկսած, Պուտինով վերջացրած, լավ ճանաչելով թուրք ազգին, միշտ էլ վտանգ են զգացել Թուրքիայից․ Թուրքիային սահմանակից Գյումրիում տեղակայելով Գյումրու 102-րդ Ռազմաբազան, իմիտացիան են ստեղծել, թե Գյումրու 102-րդ ռազմաբազան տեղակած է Հայաստանի անվտանհությունն ապահովելու համար, բայց մեկ տարի առաջ, երբ Սև ԼԻՃ ազերի զինվորը խարիսխ գցեցին, իսկ Պուտինը ձեռնպահ մնաց նրանց այնտեղից դուրս շպրտելու, այ այդ ժամանակից կասկած ընկավ իմ մեջ և ահա ավելի քան համոզված եմ, ոչ թե մեր անվտանգությունն ապահովելու համար է տեղակայված այդ բազան, այլ՝ հենց Ռուսաստանի, այո, Ռուսաստանի, քանզի Գյումրին անմիջապես սահմանակից է Թուրքիային, եթե Թուրքիան փորձի անի Ռուսաստանի վրա հարձակվեի, Գյումրու ռազմաբազայից տարբեր տրամաչափի հեռահար զենքերով, ավիացիայով Թուրքիային հարվածելը, հաղթելը շատ ավելի հեշտ կլինի․․․ նույնն էլ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնելու քողի տակ ռուսական ռազմաբազաների տեղակայումը․ Պուտինը լավ գիտենալով Էրդողանի հեռահար մտադրությունները Ադրբեջանն իրենով անելու․․․ուստի՝ Պուտինը վտանգ տեսնելով, որ մի օր Թուրքիան, եթե Ադրբեջանի կողմից փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, հաջողացրեց իր բազաները դնել Արցախում, որն իր վաղեմի երազանքն էր, մեկ այլ թեմա է, թե մենք ինչ գին տվեցինք այդ բազաները տեղակայելու համար․․․և այդպես բացահայտեցի իրական Պուտինին, թե ինչքան նվիրյալ է իր երկրին․․․հակառակ Ղարաբաղյան կլանի մեր երկու դավաճան նախագահների․․․ Պուտինն աշխատում է չեզոքացնել բոլոր այն վիտանգները, որ իրենից հետո կարող են սպառնալ Ռուսաստանին և այդ վտանգը նա տեսնում է Թուրքիայից․․․այդ թվում և ՈՒկրաինայի հետ պատերազմելը, որ ՆԱՏՕ-ԻՆ ԻՐ ՀԵՌՈ ՊԱՀԻ իր ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ․․․ այսպիսի բաներ, իսկ որ Արցախահայությունը խնդրում է, թե Պուտինը հանկարծ խաղաղապահներին չհանի, ասեմ․ առանց խնդրելու․․ Պուտինը բազաները երբե՛ք չի հանի, հազիվ է իրականացրել իր վաղեմի երազանքը․ ինչերի միջով է անցել դրան հասնելու համար․ էլ չմանրամասնեմ, քանզի տասնյակ անգամներ եմ անդրադարձել․․․ բա գիտեք աղվես Պուտինի դարդն ու ցավը արցախցիների անվտնգությունն ապահովե՞լն էր, նա շատ հեռուն է նայում․ հատկապես այսօրվա Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխարհակալ նկրտումները տեսնելով, որին կարտ բլանժ է տվել ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը դեռ հանդուրժում է, իսկ Եվրոպան ի զորու չէ Թուքիային սանձելու, նախ թուրքամետ է, հետո էլ միլիոնավոր թուրքերով է հեղեղված Եվրոպան։ Պուտինը հեռուն տեսնելով, Ռուսաստանի երկարատև անվտանգության հարցերն է լուծում․․․ հիշե՛ք, և Գյումրու 102-րդ ռազմաբազան, և Արցախում տեղակայված ուսական բազաները Ռուսաստանին Թուրքիայից պաշտպանելու համար են և երբեք Պուտինը մեզ պաշտպանելու համար Թուրքիայի և Ադրբեջանի հետ չի ընդհարվի, էլ չեմ ասում պատերազմի․ ընդհակառակը՝ կսիրաշահի և նրանց կապրիզները կյանքի կկոչի․․․ գիտեմ, իմ վերլուծությունը շատերին գցելու է շոկի մեջ, բայց իմ բացահայտումներն հիմքեր ունեն, եթե Հայաստանի սահմաններից դուրս շպրտեր ազերի զինվորներին, սեպտեմբերի 13-ին Ալիևը ռիսկ չէր անի արձակվեր Սյունիքի վրա․․․ հիմա կարևորը, որ բացահայտված է և լուրջ պետք է մտածենք այդ ուղղությամբ, ինչքան շուտ ազատվենք այդ մոլորությունից, կեղծ բարեկամից, այնքան շուտ դուրս կգանք այդ խաբքանքից․ փաստն եմ արձանագրում, որ մեր անվտանգությունն իրականում վտանգված է․ և կրկին ցեղասպանվելու վտանգի առաջ ենք կանգնած․ և չեմ կարծում, որ ցեղասպանվելու մասին ակնարկը Փաշինյանն հենց այնպես հնչեցրեց․․․ Ալիևն ժամանակավոր դադար է առել լայնամաշտաբ գործողություններ կատարելու, նա արդեն վստահ է, համոզված, որ Պուտինը և նրան ենթակա ՀԱՊԿ-ը մեզ մեն մենակ են թողնելու թուրքի ու ադրբեջանի հետ դեմ դիմաց․․․հիմա իմ այս բացահայտումը մի լուրջ խնդրի առաջ է կանգնեցնում մեզ, փաստորեն տասնյակ տարիներ Ռուսաստանը մեր հսկայական տարածքներն ապօրինի օգտագործել է որպես ռազմաբազա, իմիտացիա ստեղծելով, հայտարարելով, որ մեր ռազմավարական դաշնակիցն է, և մեր անվտանգության երաշխավորը տարածաշրջանում, , , սակայն 2021-ից առ այսօր մատը մատին չտվեց․որ դուրս հաներ Սև ԼՃԻՑ ազերի զինվորներին, անգամ սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա հարձակումը, երբ 207 զոհ տվեցինք և առ այսօր ազերի զինվորները օկուպացված եմ պահում մեր երկրի մի հատվածը․․․ փաստն եմ արձանագրում, որ Գյումրու 102 ռազմաբազան մեզ պաշտպանելու համար չէ, բայց համ մեր տարածքներն է օգտագործվում, համ էլ ինչքան լսել եմ մեր պետության բյուջեից ենք վարձատրում զինվորներին և սպայական կազմին․․․ հրավիրում եմ ԱԱԾ-ի ուշադրությունը, դրանից էլ մեծ կոռուպցիա՞, , , տարներ շարունակ թալանվել է մեր բյուջեն այդ ռազմավարական բազան Գյումրում պահելու համար․․․
     ****
    
ճիշտ է փոքր ու աղքատ ազգ ենք, ցեղասպանություն ապրած, բայց դեռ չենք կորցրել մեր արժանապատվությունը, այս արևի տակ ազատ, անկախ ապրելու, արարելու մեր իրավունքը․․ Աստված մեծ է․ մի օր էլ մենք փյունիքի պես կհառնենք մեր մոխիրներից․ կյանքը բումերանգ է․․․
ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ․․․
Մենք մի խնդիր ունենք․ միաբանվելու շատ լուրջ խնդիր, , , աշխարհում մեր տեղն ու դիրքն ունենալու, հզորանալու, մեր պետականությունն ամրապնդելու համար պետք է միաբանվենք, զինվենք ամենավերջին գերհզոր զենքերով, ինչպես Իսրայելը, որպեսզի մեր թշնամիները մեզանից կիլոմետրերով հեռու ման գան․․․ հերիք եղավ որբի նման սրա, -նրա փեշից կառչենք, հույսեր կապենք, որ մեզ կպաշտպանեն, արդյունքում կորցրեցինք Ծովից- ծով Հայաստանը, Արցախը, որ անամոթաբար հայտարարում են, թե ԱՆՏԻԿ դարերից եկող Արցախը 200 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանին է պատկանում․․․ հիմա էլ սև ամպեր են կախված Սյունիքի գլխին, հերթը հասել է Սյունիքին, , , է՞լի հավատանք, էլ՞ի հույսեր փայփայենք այդ փրկիչների հետ, , , երբ թշնամին մեր երկրի պետականությանն է արդեն սպառնում, բայց մեր «փրկիչները» մատը-մատին չեն տալիս, մեզանով իրենց հարցերն են լուծում թուրքերի հետ․․․
     ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ,
     Ռևանշիստնե՛ր ուշքի եկեք, մեր այս վիճակի համար, մեր թշնամուն մեր դեմ հանելու մեջ ձեր լուման շա՜տ մեծ է․․․դուք Նիկոլին տապալելու համար պատրաստ եք ամեն դավաճանական, ամենաստոր քայլերի, անգամ թեկուզ մեր պետականությունը կորցնելու գինն արժենա․․․կեղծ հայրենասերներ ՀԻՇԵՔ․ Մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է, հենց այնպես չէ Նաիրյան մեծ երգիչը՝ Չարենցը մեզ կտակել իր մարգարիական պատգամը, , , Ա՛յս է մեր պետականությունը փրկելու, չկորցնելու միակ միջոցը, բանալին․․․ Աստված պահապան մեր ազգին ու մեր բիբլիական երկիր Հայաստանին ու Արցախին․․․ ասեմ, որ ես վերհաստատում եմ վարչապետիս խոսքերը․ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՈՒ ՎԵՐՋ ․․․
***
ՍԱ ԷԼ ԻՄ ՊԱՏԳԱՄՆ Է ԱԶԳԻՍ
Հավաքական ուժն է ազգի գաղափարը միշտ անմեռ,
Փրկությունն ա´յս է հայի, միակ ճանապարհը մեր...
Ողորմություն ումի՞ց հայցենք, որ պաշտպանի դավերից,
Մեր կռիվը պիտի կռվե´նք, սա եկած է դարերից:
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Աղբյուրը` (օր. ՄԱՄՈՒԼ.ամ)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
607 | 0 | 0
Facebook