Արևապաշտպան միջոցներ. մաշկի խնամքի կարևորությունը
16:44, ուրբաթ, 11 օգոստոսի, 2023 թ.
Հավանել
0
Չհավանել
0
266 | 0 | 0 | 0
Մարդու մաշկն ամենակարևոր օրգաններից մեկն է: Այն պաշտպանում է մարմինը արտաքին գործոնների ազդեցություններից, ինչպես նաև կատարում է այլ կարևոր գործառույթներ՝ արտազատական, զգացողական, ներզատական, ջերմակարգավորող։ Մաշկը, ինչպես մարդու մյուս օրգանները, խնամքի կարիք ունի, հատկապես ամռան ամիսներին: Մաշկի խնամքի ամենատարածված միջոցներից մեկն արևապաշտպան քսուքների օգտագործումն է: Արևապաշտպան միջոցները պաշտպանում են մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների «հարվածներից», վաղաժամ ծերացումից և քաղցկեղից: Արևից մարդու մաշկը ստանում է վիտամին D, որը մեծ նշանակություն ունի օրգանիզմում ընթացող ֆիզիկական գործընթացների, նյութափոխանակության, քնի և ուղեղի բնականոն աշխատանքի վրա: Այնուամենայնիվ, արևայրուք ընդունելիս պետք է զգուշանալ: Այս հարցում օգնության են հասնում արևապաշտպան քսուքները: Արևապաշտպան քսուքների կարևորությունն ապացուցված է բազմաթիվ հետազոտություններով: Դրանց օգտագործումը զգալիորեն նվազեցնում է UVA/UVB ճառագայթների վնասակար ազդեցությունը: SPF SPF տերմինը մշտապես կնկատեք արևապաշտպան միջոցներ ընտրելիս: Այն նշանակում է «արևապաշտպան գործոն» և կախված նրա գործակցից (20, 30, 50 և այլն) ցույց է տալիս, թե որքան ժամանակ կարող եք անցկացնել արևի տակ՝ նախքան դրա ճառագայթները կսկսեն վնասակար ազդեցություն ունենալ: Օրինակ, «SPF 50» -ը նշանակում է, որ «այրվելու» համար 50 անգամ ավելի երկար ժամանակ է պահանջվում, քան առանց արևապաշտպան քսուքի: Այնուամենայնիվ, այս ցուցանիշները մոտավոր են, քանի որ կախված օրվա ժամից, եղանակից, շրջակա միջավայրից և աղտոտվածության մակարդակից արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը կարող է աճել կամ նվազել:
|
+15 °C |
+15 °C
+25 °C
|
Վաղը` +18 °C |