Մարդու մաշկն ամենակարևոր օրգաններից մեկն է: Այն պաշտպանում է մարմինը արտաքին գործոնների ազդեցություններից, ինչպես նաև կատարում է այլ կարևոր գործառույթներ՝ արտազատական, զգացողական, ներզատական, ջերմակարգավորող։
Մաշկը, ինչպես մարդու մյուս օրգանները, խնամքի կարիք ունի, հատկապես ամռան ամիսներին:
Մաշկի խնամքի ամենատարածված միջոցներից մեկն արևապաշտպան քսուքների օգտագործումն է: Արևապաշտպան միջոցները պաշտպանում են մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների «հարվածներից», վաղաժամ ծերացումից և քաղցկեղից:
Արևից մարդու մաշկը ստանում է վիտամին D, որը մեծ նշանակություն ունի օրգանիզմում ընթացող ֆիզիկական գործընթացների, նյութափոխանակության, քնի և ուղեղի բնականոն աշխատանքի վրա:
Այնուամենայնիվ, արևայրուք ընդունելիս պետք է զգուշանալ: Այս հարցում օգնության են հասնում արևապաշտպան քսուքները:
Արևապաշտպան քսուքների կարևորությունն ապացուցված է բազմաթիվ հետազոտություններով: Դրանց օգտագործումը զգալիորեն նվազեցնում է UVA/UVB ճառագայթների վնասակար ազդեցությունը:
SPF
SPF տերմինը մշտապես կնկատեք արևապաշտպան միջոցներ ընտրելիս: Այն նշանակում է «արևապաշտպան գործոն» և կախված նրա գործակցից (20, 30, 50 և այլն) ցույց է տալիս, թե որքան ժամանակ կարող եք անցկացնել արևի տակ՝ նախքան դրա ճառագայթները կսկսեն վնասակար ազդեցություն ունենալ: Օրինակ, «SPF 50» -ը նշանակում է, որ «այրվելու» համար 50 անգամ ավելի երկար ժամանակ է պահանջվում, քան առանց արևապաշտպան քսուքի: Այնուամենայնիվ, այս ցուցանիշները մոտավոր են, քանի որ կախված օրվա ժամից, եղանակից, շրջակա միջավայրից և աղտոտվածության մակարդակից արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը կարող է աճել կամ նվազել:
Ինչպես ընտրել արևապաշտպան միջոցներ
Արևապաշտպան միջոցներն ունեն մի քանի տեսակներ՝ քսուք, գել, լոսյոն և սփրեյ:
Քսուք
Այս տարբերակը նախընտրելի է մաշկի զգայուն հատվածների համար՝ դեմք, պարանոց, ձեռքեր: Մարմնի այս հատվածները մյուսներից շուտ են սկսում ծերանալ, հետևաբար անհրաժեշտ է ընտրել SPF 30+ արևապաշտպան:
Գելեր
Մազերով ծածկված մաշկի մասերը դժվար է պատել յուղալի լոսյոնով: Արևապաշտպան գելը չի կպչում մազերին և ապահովում է հարթ ծածկույթ։
Սփրեյ
Դժվար հասանելի վայրերում կարելի է օգտագործել արևապաշտպան սփրեյ։ Ոտքերի, ուսերի, պարանոցի և ձեռքերի հետևի հատվածը ավելի հեշտ և արդյունավետ է պաշտպանել արևի ճառագայթներից սփրեյի միջոցով:
Ծովափնյա հանգստի մեկնելիս մի մոռացեք Ձեզ հետ վերցնել արևապաշտպան միջոցներ, որոնք կարող եք ձեռք բերել https://richter.am/ օնլայն դեղատնից: