Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

Հոդվածներ

Զվարճապատումներ հրեաների մասին

17:23, երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ.
Զվարճապատումներ հրեաների մասին

Երբ հայտարարվել է, թե երեք օր հետո Համաշխարհային ջրհեղեղ է լինելու, ամերիկացիների ղեկավարներն իրենց քաղաքացիներին ասել են. «Զվարճացե՛ք», ֆրանսիացիների ղեկավարները՝ «Սե՛ր արեք», ռուսների ղեկավարները՝ «Խմե՛ք», հրեաների ղեկավարները՝ «Ձեզ վարժեցրե՛ք ապրել ջրի տակ»:

***

Հրեան ու եգիպտացին վիճում են, թե որ ժողովուրդն է ամենահինը՝ եգիպտացինե՞րը, թե հրեաները: Եգիպտացին ասում է, թե հնագետները հողի երեք մետր հաստության շերտի տակից հանել են հեռախոսի մալուխ, որը վկայում է այն մասին, որ հին Եգիպտոսում հեռախոս է եղել: Այդժամ հրեան ասում է, թե իտալացիները պեղումներ են կատարել ու չորս մետր խորությունում ոչինչ չեն գտել: «Դա վկայում է այն մասին, - եզրակացրել է հրեան, - որ հրեաներն է՛լ ավելի վաղ շրջանում բջջային հեռախոս են ունեցել»:

***

ՄԱԿ-ում ելույթ է ունենում Իսրայելի ներկայացուցիչը.

-Ես խոսքս ուզում եմ սկսել պատմական էքսկուրս կատարելով: Շատ հնում Մովսեսը հրեաներին անապատում առաջնորդել է: Անտանելի շոգ է եղել, բոլորը ջուր են ուզել, և Մովսեսը ձեռքով խփել է գետնին, և այն լճի է վերածվել: Հրեաները կուշտ խմել են, իսկ Մովսեսը հանվել է ու մտել է լիճը լողալու: Երբ նա լճից դուրս է եկել, տեսել է, որ հագուստները չկան: Ամենայն հավանականությամբ՝ այն արաբներն էին գողացել:

Պաղեստինցիների առաջնորդ Յասիր Արաֆաթը տեղից ցատկում է ու ասում.

-Սո՛ւտ է: Այդ ժամանակներում ո՛չ մի արաբ էլ չի եղել:

Իսրայելի դեսպանն անմիջապես արձագանքում է.

-Ա՛յ հենց դրանից էլ ես ուզում էի սկսել իմ ելույթը:

***

Հրեաները բոլոր ազգերից ամենալավատեսն են: Նրանք դեռ չգիտեն, թե ինչ է լինելու, բայց արդեն թլպատում են կատարում:

***

-Գիտե՞ք, Ռաբինովիչը մի շատ խելացի շնիկ ունի: Նա շնիկին ասում է. «Արի՛ իմ հետևից» կամ «Մի՛ արի հետևից»:

-Իսկ շնիկն ի՞նչ է անում:

-Դե շնիկն էլ կա՛մ գնում է նրա հետևից, կա՛մ չի գնում:

***

Ռաբինովիչը խաչմերուկում կանգնած է լոսաֆորի մոտ: Վառվում է դեղին լույսը, հետո՝ կանաչը, իսկ Ռաբինովիչը տեղից չի շարժվում: Նորից է վառվում կարմիրը, և այսպես մի քանի անգամ կրկնվում է, բայց Ռաբինովիչը դարձյալ տեղում կանգնած է: Ի վերջո անցորդներից մեկը զայրացած ասում է նրան.

-Ռաբինովի՛չ, ինչի՞ եք սպասում:

-Գիտե՛ք, ես այս լույսերին այսօր չեմ վստահում:

***

-Ասե՛ք ձեր ազգանունը:

-Կ-կ-կ-կոգան:

-Իսկ ինչո՞ւ եք կակազում:

-Ես չեմ կակազում: Կակազելիս է եղել հայրս, երբ նրան անձնագիր են տվել, իսկ մի ապուշն էլ գրել է այնպես, ինչպես հայրս է արտասանել:

***

-Սառա՛ մորաքույր, ձեր փոքրիկը թերթն է ուտում:

-Ոչի՛նչ, թո՛ղ ուտի, դա երեկվա թերթն է:

***

Սեղան նստած երկու հրեա օղի են խմում: Բացի երկու վարունգից, սեղանին այլ ուտելիք չկա: Վարունգներից մեկը մեծ է, մյուսը՝ փոքր: Առաջին բաժակն առաջինը պարպած հրեան վերցնում է խոշոր վարունգը և արագ կծում:

-Ո՞նց չես ամաչում, - ասում է նրան մյուս հրեան: - Վերցրեցիր խոշոր վարունգը՝ ամենևին չմտածելով ընկերոջդ մասին:

-Իսկ եթե դու իմ տեղը լինեիր, ո՞ր վարունգը կվերցնեիր, - հարցնում է առաջին հրեան:

-Իհարկե՛ փոքրը:

-Էլ ի՞նչ ես փնթփնթում: Դրված է: Վերցրո՛ւ:

***

Կազմակերպության դռանը հայտարարություն է փակցված. «Հարկավոր է թուրքերեն իմացող քարտուղարուհի»:

Կազմակերպության կադրերի բաժին է մտնում Ռաբինովիչը:

-Մեզ քարտուղարուհի է պետք, և ոչ թե քարտուղար: Բայց թուրքերեն գոնե գիտե՞ք, - հարցնում են նրան:

-Չգիտե՛մ:

-Հապա ինչո՞ւ եք եկել:

-Եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք:

***

-Սառա՛ Իվանովնա, շնորհավորո՛ւմ եմ ձեր ծննդյան օրվա առթիվ և մաղթո՛ւմ եմ ամենայն բարիք:

- Շնորհակալությո՛ւն, սիրելի՛ս: Մինչև հիմա ո՛չ ոք, ո՛չ մի սրիկա չի շնորհավորել՝ բացի քեզանից:

***

Աբրահա՛մ, ճի՞շտ է, որ քեզ կայարանում ծեծել են:

-Ի՞նձ: Կայարանո՞ւմ: Ի՞նչ կայարան...ընդամենը կիսակայարան էր:

***

Ծեր հրեան մի օր մտնում է գյուղական դարբնոց և լռելյայն ծխախոտ է կպցնում դարբնոցի հնոցից ու դուրս է գալիս: Հաջորդ մի քանի օրերին ևս ծեր հրեան նույնն է անում: Ի վերջո դարբինը չի կարողանոմ իրեն զսպել ու ասում է.

-Լսի՛ր, ի՞նչ ես ամեն օր գալիս այստեղ, ծխախոտ ես կպցնում և նույնիսկ չես հարցնում, թե կարելի՞ է արդյոք: Եվ, ընդհանրապես, դու ո՞վ ես, ինչացո՞ւ ես:

-Ո՞նց թե ով եմ: Ես այն ծեր հրեան եմ, որն ամեն օր մտնում է քո դարբնոց՝ ծխախոտ կպցնելու:

***

-Իզյա՛, ինչո՞ւ սպորտով չես զբաղվում:

-Նախքան նախաճաշը մարզվելու համար վաղ է, իսկ նախաճաշից հետո վնասակար է:

***

Հեռագիր. «Ռաբինովի՛չ, ես քո՛ մերը... Մանրամասները՝ նամակով»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
348 | 0 | 0
Facebook