Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ավտովթար-վրաերթ՝ Կասյան փողոցում. 5-ամյա երեխան և նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց

Covka
Հեղինակ`
Covka
00:10, չորեքշաբթի, 08 մայիսի, 2013 թ.
Ավտովթար-վրաերթ՝ Կասյան փողոցում. 5-ամյա երեխան և նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
     Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
    
     Ժամը 21: 00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կասյան 7 հասցեի մոտից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Կոմիտաս 1 շենքի բնակիչներ 38-ամյա Նադեժդա Բաղրամյանը և 5-ամյա Դավիթ Բունիաթյանը:
    
     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ռադիոկապով ավտովթար-վրաերթի մասին տեղակացրել են նշված վայրում ծառայություն կատարող Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, որից հետո նշված վայր է ժամանել Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը:
    
     Տեղում էին նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:
    
     Ֆոտոլրագորղը հայտնում է՝ պարզվել է, որ Կասյան փողոցում «Opel» մակնիշի՝ 33 VU 414 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է իր առջև կայանված «Samand» մակնիշի՝ S 7696 համարանիշի ավտոմեքենային, որից հետո էլ «Samand» -ը ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված մասով անցնող Ն. Բաղրամյանին և Դ. Բունիաթյանին:
    
     Գ. Շամշյանը հայտնում է, որ 5-ամյա երեխան «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4133 | 0 | 0
Facebook