Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

DU ES MEXAVOR

Covka
Հեղինակ`
Covka
23:32, երեքշաբթի, 07 մայիսի, 2013 թ.
DU ES MEXAVOR
     Դու ես մեղավոր, որ ես մենակ եմ, Եվ մենակ, մոլոր թափառում եմ միշտ, Մեղավոր ես դու, որ մեծ աշխարհում Ոչ մեկի սերը սրտիս չի կպնում: Դու ես մեղավոր, որ արցունքն աչքիս Գիշեր ու ցերեկ, քնած թե արթուն, Աղոթում եմ ես, որ սիրուդ նման Մի ուրիշ սեր ինձ Աստված պարգևի: Մեղավոր ես դու, որ միշտ այլ մարդկանց Կողքով անցնում եմ անտարբեր ու քար, Ու չեմ նկատում ջերմ հայացքները Եվ խույս եմ տալիս ամենքի սիրուց: Դու ես մեղավոր, այո, միայն դու, Քո սերը սրտիցս ջնջել չի լինում, Քո աչքերն են ինձ անվերջ հետևում, Քո ձայնն է անվերջ իմ ականջներում: Մեղավոր ես դու, որ բարի ու լավ Շատ Տղաների վշտացրել եմ ես, Խոցել եմ անսիրտ ու չեմ ցանկացել Նրանց հասկանալ, ընդունել նրանց: Դու ես մեղավոր, որ ում տեսնում եմ Իսկույն քեզ հետ եմ ես համեմատում, Ով որ ինձ սիրո խոսքեր է ասում, Ես քո խոսքերն եմ անընդհատ հիշում: Մեղավոր ես դու, որ ցերեկն ամբողջ Ուրիշների հետ է իմ կյանքը անցնում: Բայց երբ փակում եմ աչքերս հոգնած՝ Դու ես երազում ինձ այցի գալիս: Դու իմ մեղավոր, դու իմ վաղեմի, Ի՞նչ ես դու ուզում, ինչու՞ ես պատժում, Ինչու՞ չես թողնում, որ սիրեմ մեկին, Ինչու՞ չես ուզում երջանիկ լինեմ: Ուզու՞մ ես քաղել մեղքդ իմ հանդեպ, Դուրս ե’կ ուրեմն իմ սրտի միջից, Օրհնի’ր իմ կյանքը սիրուդ օրհնանքով, Եվ աղոթիր, որ ես մենակ չմնամ.....
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
16192 | 0 | 0
Facebook