Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Իմ արու շները պարտավոր են միայն իմ շնորհած վզնոցները կրել…»

21:54, երկուշաբթի, 06 հունիսի, 2022 թ.
«Իմ արու շները պարտավոր են միայն իմ շնորհած վզնոցները կրել…»

Անգլիայի մեծագույն թագուհիներից մեկը՝ Եղիսաբեթ Առաջինը (գահակալել է 1558 – 1603 թթ.) ՝ Հենրիխ 8-րդ դաժան թագավորի դուստրը, որը հրաժարվել է ամուսնանալ՝ հայտարարելով, որ ինքն ամուսնացած է Անգլիայի հետ, որի ոգեշնչող հայրենասիրության շնորհիվ անգլիական նավատորմը 1588-ին հաղթել է իսպանական «Անպարտելի արմադա» անունն ստացած նավատորմին, մի օր դիվանագիտական աշխատանք կատարող իր պալատականներից մեկի պարանոցից կախված օտարերկրյա շքանշան է նկատել:

Թագուհին կատաղությամբ է համակվել ու գոռացել է.

«Իմ արու շները պարտավոր են միայն իմ շնորհած վզնոցները կրել: Ուրիշ ոչ մի վզնոց չպիտի լինի»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1209 | 0 | 0
Facebook