Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԷՍ Ի՞ՆՉ ԴԵՐԻ ՄԵՋ ԵՔ ՄՏԵԼ, ՍԱՏԱՐԵԼՈՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻՆ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
14:11, կիրակի, 29 մայիսի, 2022 թ.
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԷՍ Ի՞ՆՉ ԴԵՐԻ ՄԵՋ ԵՔ ՄՏԵԼ, ՍԱՏԱՐԵԼՈՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻՆ
    
     ԱՅՍՕՐ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԿԱՐԴԱՑԻ, ՈՐ ՎԱՂՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՈՒԺԵՂ ՑՈՒՅՑԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ և ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՆ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ․ ՍԱ ԱՐԴԵՆ ՎԵՐՋՆ ԷՐ․․․ԷՍ ԻՆՉԵ՞Ր ԵՔ ՁԵԶ ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ․․․ՄԻ ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ ՑՈՒՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ․ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԴՈՒՔ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵ՞ՐԴ ԵՔ ԸՆՏՐԵԼ, ՈՐ ՆՐԱ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋԵՔ, ԻՐԱԿԱՆՈՒՄ ՇԱՏ ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ ԵՔ ԲՌՆԵԼ, ԲԱ ՉԵ՞Ք ՄՏԱԾՈՒՄ, ՈՐ ԿՏՐԵԼՈՒ ԵՔ ԾԱՌԻ ԱՅՆ ՃՅՈՒՂԸ, ՈՐԻ ՎՐԱ ՆՍՏԱԾ ԵՔ, ՈՒ ԱՅԴ ՃՅՈՒՂԸ ՊԱՀՈՂԸ ՀԵՆՑ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է ՈՒ ՆՐԱՆ ՍԱՏԱՐՈՂ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ․․․
     Մեր վարչապետի հրաժարականը պահանջելու փոխարեն Ղարաբաղյան կլանի ձեր երկու պարագլուխների կոկորդից բռնեք, որ իրենց պաշտոնավարման ընթացքում ծախել էին Արցախը, դուք էլ լավ գիտեիք, հատկապես Վիտալի Բալասանյանը․․․հիմա ձեզ հիմար եք ձևացնում և կուժ ու կուլան փորձում եք կոտրել մեր վարչապետի գլխի՞ն, չի ստացվելու․․․

     ***
     ՍԱ ԻՄ ԿԱՏԱՐԱԾ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻ ՀԱՏՎԱԾ Է, ՄԻԱՅՆ «1 ՄԻԼԻՈՆ ԱԶԵՐԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԲՈՒՆ ԱՐՑԱԽ», ՈՐԸ ՏԵՂ Է ԳՏԵԼ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ» ԱԶԳԱԴԱՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ․․․այդ արձանագրություններում ոչ մեր տարածքների փոխանակման մասին խոսք կա, ոչ էլ հայ փախստականների վերադարձի իրենց բնօրրաններ․ գետաշեն, մարտունի, մարտակերտ, Շահումյան, Կիրովաբադ․․․ այսինքն ի օգուտ Արցախի ոչինչ չկա, միայն գոհացնում է Ադրբեջանի պահանջները․․․այն դեպքում, երբ մենք հաղթող կողմ էինք ․․․ «Մադրիդյան սկզբունքների» դեմ պայքարել եմ, երբ գաղտնիությունից լույս աշխարհ եկավ․ կետ առ կետ վերլուծել եմ․․․ Տասնյակ Արցախցի իմ ֆեյսբուքյան ընկերներ կարող են հաստատել, այնքան, ինչքան ես եմ պայքարել «Մադրիդյան սկզբունքների» դեմ, դժվար թե մեկը գտնվի, իսկ այսօր փողոց դուրս եկածները, որ վարչապետիս հրաժարականն եմ պահանջում, հատկապես դաշնակները, որ իրենց պորտֆելները չկորցնելու համար պապանձվեցին առ այսօր ․․․բա հիմա ինչու՞ են դժգոհում, երբ ամեն բան կյանքի կոչվեց այս 44 օրյա պատերազմիընթանում, իրենց շեֆի ընդունած «մադրիդյան սկզբունքների» շրջանակներում և մնացել է միայն մի կետի կյանքի կոչելը․ դա և վերջակետը կլինի Արցախի․ «մադրիդյան սկզբունքներն» ամբողջությամբ կյանքի կոչված կլինեն․ առանց պատերազմի Արցախի հանձման․․․դա ազերի 1 միլիոն փախստականների վերադարձի կետն է բուն Արցախի տարածք, այն կյանքի կոչվելուց հետո Արցախը կարճ ժամանակ անց կհայաթափվի․․․ դրա համար եմ ասում, ոչ թե պետք է մեր Վարչապետի հրաժարականը պահանջեք, այլ՝ Քոչի կոկորդից բռնեք․․․ նա է այս ամենի հասցեատերը․․․Արցախը միշտ եղել է իմ ուշադրության կենտրոնում սկսած 1994-ի Բիշքեկյան պարտվողական զինադադարից․․․2007-ին՝Քոչի պաշտոնավարման ավարտին միայն լույս աշխարհ հանվեցին այդ ազգադավ արձանագրությունները, իսկ մինչ այդ հույժ գաղնի էին պահվում, իբր բանակցային գործընթացին չխանգարելու համար, ինչպես ՏՎ-ներով հաճախ արդարանում էր Վարդան օսկանյանը, այնինչ իրենք էլ գիտեին, որ այդ արձանագրությունների բոլոր հիմնարար կետերը բխում են Ադրբեջանի օգտին և կյանքի կոչվելու դեպքում առանց պատերազմի էլ ողջ Արցախի հանձման կապիտուլյացիայի ակտ էր․Այսօր Արցախի համար փողոցներ փակողները, կամ Ղարաբաղյան կլանի Արցախյան թիմը, հատկապես՝ Դավիթ Բաբայանը, որ միշտ բարձր դիրքեր է ունեցել, եղել է Բակո Սահակյանի կողքին, այսօր էլ արտգործնախարար է, ու համամիտ չէ մեր վարչապետի հետ, ժամանակին ինչու՞ էր այդ արձանագրությունների պահով պապանձվել այսքան երկար ու ձիգ տարիներ, թող Բակո Սահակյանի հետ միասին Սերժին արգելեին բանակցություններ վարել «Մադրիդրան սկզբունքները» հիմք ընդունելով, որ գնաց 2011-ին Կազանում 7 շրջաններն էր տալիս, բայց Ալիևը ողջ Արցախն էր ուզում, , , Ալիևը տարիներ ձգեց, զինվեց, իսկ Քոչն ու Սերժը ստատուս քվոն պահեցին ու բանակին հատկացված միլիոնները թալանեցին, թալանեցին երկիրն ու ժողովրդին․․․Արցախյան կողմն ընդհատակ մտած, ոչ թե հիմա իրենց դժգոհությունը պետք է հայտնեին, Հայաստանյան ռևանշիստներին փոխանցելով իրենց անհամաձայնությունները, թե իրենք ոչ մի պայմանով համամիտ չեն Փաշինյանի, կամ Եվրոխորհրդարանի նախագահ Շարլ Միշելի առաջ քաշած պայմաններին, հատկապես նշաձողն իջեցնելուն, որը առիթ եղավ ընդիմությանը փողոց դուրս գար, անկախ նրանից, թե մեր վարչապետն այդ նշաձողն իջեցնելու առաջարկն ընդունե՞լ էր, թե՝ ոչ, ․․․Արայիկ Հարությունյան, Դավիթ Բաբայան, Վիտալի Բալասանյան ընդհատակից դուրս եկեք, բավ է դավեր նյութեք մեր վարչապետի դեմ․․բավ է Ղարաբաղյան կլանի դուդուկի տակ պարեք, երբ Արցախին փող է պետք, հասնում եք Հայաստան, մեր վարչապետն է, որ բյուջեի դռները լայն բացել է ձեր առաջ, միլիարդավոր դրամներ է հատկացնում, որ Արցախցին ոչ մի բանի կարիք չունենա, որ բոլորը նորակառույցներում ապրեն, որ դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցվեն, որ հայ մանուկը հայեցի դաստիարակություն ստանա, բայց ի՞նչ ենք տեսնում, ձեր քթի տակ, Արցախում, երաժշտականի ուսուցչուհին երեխաներին հանում է բակ և «Զարթնիր լաոի» հնչունների տակ դիրիժորական չափ է տալիս, Նիկոլ թուրք, Նիկոլ դավաճան․․․ եթե դուք հարգանք ունենայիք մեր վարչապետի հանդեպ, հիմա պետք է լսեինք, որ դուք այդ լկտի մանկավարժին պատժել եք, բայց չէ, ձեր սրտովն է և Արցախում էլ հասունացնում եք թշնամանքը մեր վարչապետի հանդեպ․․․փաստորեն ընդհատակ մտած, ձեզ դրածոյի տեղ եք պահում, ու ձեր այդ կեցվածքով խորն անջրպետ ստեղծում հայության երկու հատվածների մեջ․․․ ասենք թե այդ թշնամանքն հասցրեցիք գագատնակետին, հային - հայի դեմ հանեցիք, բա հետո՞, հետո՞ ի՞նչ եք անելու, ինչ ծրագրեր ունեք, կամ ձեր առաջնորդը՝ Քոչն ի՞նչ է խոստացել․․․ Անկեղծ եղեք մեր վարչապետի հետ, ինչու՞ միայն վարչապետի, այլ համայն հայության հետ, ովքեր այսօր մեր վարչապետի կողքին են, եթե ասելիք ունեք, բարեհաճեք, գնացեք Հայաստան ու մեր վարչապետի հետ երես առ երես քննարկեք, ինչի՞ն եք համամիտ, ինչին՝ ոչ․․․այս ի՞նչ գործելաոճ է, թե՞ ձեր Ղարաբաղյան կլանի 2 պարագլուխները թույլ չեն տալիս․․․ խռովկան երեխու նման 2 ոտքներդ մի կոշիկի մեջ մտցրած, բա թե մենք ուզում ենք ինքնորոշվենք, անկախ պետություն դառանանք․․․ դուք ձեր պահանջը մի հատ դրեք ու լա՜վ քննարկեք․ եթե մինչև 44 օրյա պատերազմը 150000 հազար բնակչություն կար Արցախում, հիմա կեսը փախել է Հայաստան, կեսն էլ Ռուսաստան, աշխարհի քարտեզին, բացի հոգևոր կենտրոն Վատիկանից, որտե՞ղ եք տեսել նման քիչ թվաքանակ ունեցող պետություն, , , 20 տարի Ղարաբաղյան կլանը բանակցում էր, ինչու՞ ազգերի ինքնորոշման հարցը առաջ չքաշեցիք, չքննարկեցիք, չէ՞ որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ բացի տարածքային ամբողջականությունից, ամրագրված է նաև Ազգերի ինքնորոշման իրավունքը, կամ, Քոչը Լևոն Տեր Պետրոսյանից վերցնելով իշխանությունը, կարող էր չէ՞, որպես հաղթող կողմձգտել ու հասնել, որ արցախահայությունն ինքնորոշվեր և միանար մայր Հայաստանին, , , դեռ այն ժամանակ հնարավոր էր Արցախը միացնել Հայաստանին, երբ Արցախը բանակցային կողմ էր, և որպես հաղթող կողմ էինք հանդես գալիս և աշխարհի պրակտիկայում չկա մի դեպք, որ արյունով վերցրած հողերը հետ վերադարձվեին․․․ ինչպես այս 44 օրյա պատերազմին հաջողեց Ալիևը․․․բայց Արցախի հարցը փակուղղի տանողը հենց Քոչը եղավ, որ Արցախին դուրս թողեց բանակցային գործընթացից, եթե Արցախը լիներ բանակցող կողմ, կարող էր ՄԱԿ-ՈՒՄ իր ինքնորոշման հայտը ներկայացնել և Արցախն ու Հայաստանը որպես էթնիկ մի միավոր կարող էր ինքնորոշման իր պահանջը ներկայացնել, վերամիավորվեր մայր հայրենիքին՝Հայաստանին․․․բայց Քոչարյանը Արցախին զրկեց ձայնի իրավունքից․․․ այնպիսի տպավորություն ստեղծեց միջազգային ասպարզում, որ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է․․․ի սկզբանե ղարաբաղյան պատերազմի հաղթանակները սառույցին գրվեց 1994-ի զինադադարին, Լևոնի դիվանագիտության տգիտության պատճառով, փոխանակ կնքվեր կապիտուլյացիայի ակտ և մեր հաղթանակներն արժևորվեին, Արցախին հռչակեց պետություն և առ այսօր քաղում ենք այդ պարտության արդյունքները․ տալով հազարավոր զոհեր, կորցնելով Արցախի գրեթե կեսը․․․ Լևոնի դիվանագիտական պարտությունից օգտվեցին Ղարաբաղյան կլանի 2 ազգադավ նախագահները, առիթավորվեցին, մտան գործարքի մեջ և նախագահման հենց առաջին տարին Քոչը բանակցությունից դուրս թողեց Արցախին, Մեղրին էր հանձնում Լաչինի դիմաց, այնուհետև 2001-ին ԱՄՆ-ի ֆլորիդայի նահանգի ՔԻ-Վեստ կղզում Հեյդար Ալիևի հետ հանդիպումից հետո ազգի թիկունքին Վարդան Օսկանյանի հետ մշակեցին ազգադավ «մադրիդյան սկզբունքները», որը ծուղակ էր Արցախի խաղաղ հանձման և բոլոր հիմնարար կետերը բխում էին Ադրբեջանի օգտին․․․նրանք հաջողեցին այդ արձանագրությունները դարձնել բանակցային սեղանին եղած միակ փաստաթուղթը, որով պետք է առաջնորդվեր Մինսկի խումբը և 2008-ին նախագահությունն ընդունող Սերժ Սարգսյանը․․․ Դավիթ Բաբայան բա դուք չէի՞ք վերլուծե՞լ, բա ի՞նչ գործի էիք, ժամանակ չունեի՞ք կետ առ կետ ուսումնասիրեիք, թե այդ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածն իրենից ի՞նչ էր ներկայացնում, ի՞նչ մութ խութեր ունեին իրենց ծալքերում, տողատակերում թաքնված Արցախի հարցին վտանգող, թե՞ այնքան էիք վստահում Քոչին, որ նրա ասածը ձեր համար դոգմա էր, այսօր նույնպես ու նրա ընդունած սկզբունքները, ձեզ համար նույնպես սկզբունք է․․․ Դուք վետո դնեիք այդ Արձանագրությունների վրա, թույլ չտայիք Սերժ Սարգսյանն առաջնորդվեր այս արձանագրություններով․․․բայց չէիք կարող վետտո դնել, քանզի ի սկզբանե Քոչը Արցախին դուրս թողնելով բանակցություններին մասնակցելու իրավունքից, ձեզ դարձրել էր ձայնազուրկ․․․ այդ արձանագրություններում տեղ գտած բոլոր հիմնարար կետերը բխում էին Ադրբեջանի օգտին, հիմա ես անդրադառնամ արձանագրություններում տեղ գտած միայն մի կետին, քանզի մնացած կետերը կյանքի են կոչվել, մի բան էլ ավել․ «դա ադրբեջանի 1 միլոն փախստականների վերադարձը բուն Արցախի տարածք կետն է», սա բավական է, որ մեկ-տասնամյակ էլ չձգի, որ արցախահայությունն իր բնօրրանում ենթարկվի ասիմիլացիայի․ դուք պատրա՞տ էիք Ռամիլ Սաֆարովներ բուծող ադրբեջանցիների հետ կողք -կողքի ապրել և հարատևել, երբ յուրաքանչյուր արցախցուն ոչնչացնելու համար 6-7 ազերի էր բաժին ընկնում և բնավ էլ պատահական չէ, որ այդ արձանագրություններում տեղ է գտել ուռչացված 1 միլիոն թիվը, ամեն բան լավ հաշվարկված է եղել Արցախն առանց պատերազմի հայաթափելու համար․․․ ինչո՞ւ էիք լռում, եթե հիշում եք 2016-ին ապրիլյան պատերազմից հետո Բրյուսելում հայ համայնքի հետ ձեր և Բակո Սահակյանի հանդիպմանը ես ասացի․- «կոտրվեր այն ձեռքը, որ ստորագրել է ազգադավ «Մադրիդյան սկզբունքները» բա չմտածեցի՞ք, թե ինչու՞ եմ ասում․․․թե՞ այնքան էիք վստահում ձեր շեֆերին, որ թեկուզ պարանը վզներդ գցած տաներ ջուրը գցեր, ծպտուն չէիք հանի․․․քանզի Ղարաբաղյան կլանը Հայաստանն էր թալանում, ձեր սանձերն էլ ազատ էր թողել, որ Արցախը թալանեիք, էլ որտեղի՞ց ժամանակ ունենայիք զբաղվեիք Արցախի հարցով․․․ նստեիք մանրակրկիտ ուսումնասիրեիք այդ արձանագրությունները, դուք թքած ունեիք, որ բանակի միլիոնները թալանվում էին, չէր զինվում բանակը և մի օր փաստի առաջ էինք կանգնելու․․․այ հիմա, այս 44 օրյա պատերազմից հետո բոլորիդ լեզվի կապանքները բացվել է, դուք ունեք մի ընդհանուր թշնամի, որի գլխին կարող եք ջարդել ձեր բոլորի հանցագործությունները, թալանը, բացթողումները, Արցախը ծախելու, հանձնելու մեղքը․ դա մեր ազնիվ, նվիրյալ վարչապետն է, որ բնավ տեղյակ չէր ձեր հյուսած որոգայթից, ձեզ հաջողվեց նրան գցել այդ թակարդը․․․ բայց գիտցեք, նրա թիկունքին անկաշառ հայ ժողովուրդն է, ինչքան էլ Ղարաբաղյան կլանը փողով մարդկանց առնի, ինչքան Արցախից ավտոբուսները լցնեք մարդկանցով, ճամփեք Հայաստան, որ ցույցերին ներկա լինեն, պադերժկա լինեն Քոչին ու Սերժին, բայց կա զտարյուն հայի չծախվող տեսակ, մեծամասնություն կազմող հայրենիքին նվիրյալներ, այդ հերյուրանքներին չհավատացող, որ ամուր իր վարչապետի կողքին է, ու դրա համար էլ այս փողոց ելած ցուցարարների բեմադրություններին, կապիկություններին չի միանում, այդ մասսան է մեր երկրի իրական տերը, հեղափոխության արժեքներին և իր առաջնորդին հավատարիմ․․․ Արցախի առաջնորդներ Ղարաբաղյան կլանին արդեն հաջողվել է սեպ խրել հայության 2 հատվածների մեջ և դուք ձայնակցելով նրանց, ձեր պահվածքով ավելի եք խորացնում այս լարվածությունը․․․ եթե անկեղծ լինեիք, ավտոբուսներով Հայաստան եկած այդ ցույցերին ակտիվ մասնակցություն ունեցողներին Արցախ կկանչեիք, կհանդարդեցնեիք, իսկ դուք ավել լարված վիճակ ստեղծելու համար հայտարարություններ եք տարածում, վարչապետի և Եվրոխորհրդարանի բանակցություններում տեղ գտած ոչ թե որոշումների, այլ Արցախահայության անվտանգությունն ապահովող
տարբեր մոտեցումների հետ․․․ ներկայացնելով իբր Նիկոլը Արցախը հանձնել է Ադրբեջանին և կրակ եք թեժացնում, պարզ է նման հրահանգ ունեք Ղարաբաղյան կլանի ձեր 2 շեֆերի կողմից, , ,
     ՀԻՄԱ ԳՈՆԵ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՀԱՃԵՔ
     գնալ Հայաստան, նստեք մեր վարչապետի, արտգործնախարարի հետ խելք-խելքի տվեք․ վարչապետն արդեն ասաց, առանց Արցախյան կողմի համաձայնության ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի, , , այսօր Ռևանշիստները դուրս են եկել փողոց, ժողովրդին տրամադրում են վարչապետի դեմ, շահարկելով Արցախի հարցը, իբր վարչապետն արդեն Արցախը հանձնել է Ադրբեջանին, , , , Դուք էլ հեռվից հաթաթա եք տալիս, Արցախում եք ցույցեր կազմակերպում, մեր վարչապետի հրաժարականը պահանջում․․․պարզ է ուրախ եք Քոչի ստեղծած քաոսային իրավիճակից, որը բնավ էլ Արցախի հարցի լուծման հետ կապ չունի, դուք էլ լավ գիտեք, որ Արցախի հարցը փողոցում չի լուծվելու, և որպես Հայաստանի վարչապետ և Արցախի հարցի երաշխավոր, Արցախի հարցի լուծումը Արայիկ Հարությունյան, Դավիթ Բաբայան Հայաստանում ձեր և մեր Վարչապետի հանդիպման արդունքում ողջամիտ փոխհամաձայնության կգաք, , , այլապես Արցախից մեսիժներ եք ուղարկում, ձեր պահանջները լրատվամիջոցներով փոխանցում․ ինչքանո՞վ է քաղաքակիրթ, , , , տպավորություն ստեղծելով, ասես թշնամի երկրի ղեկավարներ լինեք․․․ ձեր այդ պահելաձևով խորացնում եք այն անջրպետը, որն արդեն հասունացրել է Ղարաբաղյան կլանը և հայության երկու հատվածներին իրար դեմ հանել․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս
Աղբյուրը` (օր. ՄԱՄՈՒԼ.ամ)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1541 | 0 | 0
Facebook