Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.

Հոդվածներ

ԵՎՐՈՊԱ ՀԻՇԵ՛Ք, ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
02:56, ուրբաթ, 22 ապրիլի, 2022 թ.
ԵՎՐՈՊԱ ՀԻՇԵ՛Ք, ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ
    
Եվրոպայից վերադառնալուց հետո, երբ Վարչապետն ընդարձակ ելույթ ունեցավ խորհրդարանում, խոստովանեմ, մեծ հիասթափություն ապրեցի Եվրոպայից, առանց այն էլ հիսթափված էի, որ 44 օրյա պատերազմին բերանը սրբեց մի կողմ քաշվեց․․․ինձ արդեն պարզ էր թե ինչու՞ է Եվրոպան մեզ շողոքորտում, ինչու՞ էր 2, 6 միլարդ նվիրում և վերջապես ի՞նչ էր Եվրոպայի ուզածը, հատկապես այս Ռուս Ուկրաինական պատերազմից հետո, որ հազար ու մի պատժամիջոցներ տեղացին Ռուսաստանի գլխին, Ռուսաստանին տնտեսապես քայքայված, ծնկած տեսնելու համար, փաստորեն մեզ առաջարկելով Արցախը Ադրբեջանի կազմում, բառացիորեն նշանակում էր Ռուսական խաղաղապահների, բազաների դուրսբերումը Արցախից, որ Ռուսաստանին դուրս մղեն մեր տարածաշրջանից, դա էլ իրենց պատժամիջոցների մասն է կազմում և քանի որ այսօր Եվրոպան ձգտում է ամեն կերպ հրաժարվել ռուսական գազից ու նավթից, փորձում է օգտվել Ադրբեջանական գազից ու նավթից, աշխատում է կատարել Ադրբեջանի բոլոր քամահրանքները և Եվրոպան, որ աշխարհը տանում է դեպի գլոբալիզացիայի ճանապարհով, խնդիր չի տեսնում բավարարելու Ալիևի ցանկությունը, Արցախը Ադրբեջանի կազմում․․․ Դե Եվրոպային կարևոր չէ, որ տարածքային ամբողջականություն ասելով խորանա պատմության խորքերը և տեղեկանա, որ Ադրբեջանը 200 տարվա պատմություն էլ չունի այդ տարածաշրջանում և այդ ժամանակ չի եղել աշխարհի քարտեզին Ադրբեջան պետությունը, ուղղակի սովետի շնորհիվ դարձավ պետություն և տարածքային ամբողջականության մասին են բարբաջում ՄԱԿ-ն ու Եվրոպան․․․Ասեմ, որ սրտիս տրոփյունով էի սպասում մեր վարչապետի այցը Ռուսաստան, Հանդիպումը Պուտինի հետ․․․ ահավոր անհանգիստ էի․ փառք Աստծո Արցախը փրկվեց Եվրոպայի դավադիր քայլից․․․ Ուզում եմ իմ շնորհակալությունն հայտնել մեր վարչապետին, որ այս անելանելի վիճակից դուրս եկավ պատվով և դիվանագիտական շատ հզոր քայլ կատարեց․ Մենք Արցախ չունենք նվիրելու Ազերիներին․32 տարի Արցախի համար հայի արյունն է հոսել․ դա ուրացում կլիներ մեր տղաների թանկ հիշատակին․․․ Հայի համար նախընտրելի է Քրիստոնյա Ռուսը մնա Արցախի հողի վրա, քան թե ազերին, որը տանելու է արցախահայության թուրքացմանը․․ ու միշտ թուրքի բամփն է լինելու հայի գլխին․․․մենք չպետք է միայն այսօրվա պահի թելադրանքով մտահոգ լինենք, որ ձգտում ենք խաղաղություն հաստատել մեր 2 թշնամիների հետ, դա պարտադրված խաղաղություն է անելանելի վիճակից ելնելով, բայց տասնամյակներ անց, քաղելու ենք դրա դառը պտուղները․ Արցախում հայ չի մնա, և ոչ էլ Հայաստանում, կարտագաղթեն, կամ էլ մնացողները ստրուկի նման կծառայեն թուրքերին, հավատափոխ կլինեն․ արևմտյան Հայաստանի կրկնությունը կլինի տասնամյակներ անց ․․․ այսօր ռուսաստանի բազաներն Արցախում են ու չեմ կարծում, որ Պուտինը նման բան թույլ կտա․ Ռուսաստանի ներկայությունն Արցախում ապահովում է նաև Հայաստանի անվտանգությունը․ համբերեք մինչև ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի․ վստահ եմ, որ այս պատերազմից հետո Պուտինն այլ վերաբերմունք կունենա Էրդողանի և Ալիևի հանդեպ, պետք է օգտվենք ստեղծված իրավիճակից և ոչ մի դրական պատասխան Եվրոպային․․․1909-ի Կիլիկիայում երիտթուրքերի կազմակերպած հայկական ջարդերից հետո 1915-ի ցեղասպանությունից մազապուրծ եղածները վերադառնում և ազատագրում են Կիլիկիան և 1920-ին հռչակում Կիլիկյան Հայաստան ֆրանսիական մանդատի ներքո, որն ամրագրվում է նաև Սևրի պայմանագրով, սակայն մի քանի ամիս անց Ֆրանսիական լեգիոնի զորքերը լքում են Կիլիկիան և Ֆրանսիան 1921-ին Կիլիկյան արծաթե սկուտեղի վրա հանձնեց Թուրքիային, նույնն է լինելու և հիմա, այսօր Արցախը կտան, վաղը՝ Հայաստանը․․․մեր տարածաշրջանը բացի ռուսից ոչ մի պետություն չունի հետաքրքրություն ու հենց այնպես չէ, որ Գյումրում տեղակայված է 102 ռազմաբազան, , , եթե սթափ
չմտածենք, ատելությամբ լցվենք Ռուս ազգի նկատմամբ, որը
քարոզում են մի շարք արևմտամետներ, այս մի բուռ Հայաստանից էլ կզրկվենք, այլապես տասնամյակներ անց, Թուրքիային է անցնելու նաև այսօրվա Հայաստանն ու մեջ- մեջ բաժանելու են․ Հայաստանը՝ Թուրքիային, Արցախն՝ Ադրբեջանին, , , և այդպես դարերից եկող հայն իր սեփական երկրում կենթարկվի ասիմիլյացիայի․․․ ես վերլուծում եմ ոչ թե այսօրվա ստեղծված անելանելի իրավիճակից հարկադրված գնանք մեզ պարտադրված խաղաղության ընդունումը, որը մեր դռները բացելու է մեր թշնամիների առաջ, որը կլինի ազգակործան քայլ, որը մի քանի տասնյամյակներ անց ենք քաղելու այդ խաղաղությունից մեզ պատուհասած վտանգների դառը պտուղները, որն ազգիս գլխին թափվելու է կարկուտի պես ուշ, թե շուտ, մի մեռացեք, որ գործ ունենք ցեղասպան, բարբարոս, թուրքի հետ, , , ցեղասպանությունից թեկուզ 105 տարի է անցել, Էրդողանը չխորշեց իր մասնակցությունը բերել 44 օրյա պատերազմին, որն հաստատում է, որ թուրքն էությամբ նույնն է մնացել․ և եթե կրկին առիթ ստեղծվի անկախ խաղաղության պարմանագրերի, կրկին կհարձակվի, կրկին կհեղեն հայի արյունը սեփական երկրում․․․ուստի՝ քայլ անելուց առաջ չոգևորվենք, թե թուրքիան մեզ հետ հաշտվում է, բայց դեռ չգիտենք նրա հեռահար նպատակները․ թիթեռի նման մեկ օրվա կյանքով ապրելու հետևանքները ազգակործան են․ միշտ պետք է ամեն քայլն անելուց առաջ նախ վտանգները հաշվի առնվի, հետո օգուտների մասին մտածենք, հաճախ օգուտների գայթակղությունը աննկատ տանում է դեպի կործանում, դանդաղ ներքաշելով ճահիճ․․ Այսօրվա Ադրբեջանի և Արցախի տարածքները միասին վերցրած իրականում նախկինում պատկանելիս է եղել Պարսկաստանին, միայն 1813-ին Արցախի Գյուլստանի պայմանագրով Պարսիկն հանձնել է Ռուսաստանին․․․այսինքն՝ այսօր և Ադրբեջանի, և Արցախի ամբողջ տարածքը պատկանում է Ռուսաստանին և պատահական չէր, որ Զորի Բալայանը Պուտինին գրած իր հայտնի նամակով խնդրում էր Արցախը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ․․․ Երանի այդպես լիներ, դա կլիներ Արցախահայության ինքնորոշման ակտ ՄԱԿ-ի կոնվեցիայի շրջանակներում․․․և Արցախի հարցը ԼՂԻՄ-ի տարածքներով կփակվեր․․․
Այս ռուս Ուկրաինական պատերազմը վստահ եմ, որ Պուտինի վերաբերմունքը կփոխի իր թիկունքին խաղեր տվող, թիկունքին խփող Էրդողանի և Ալիևի հանդեպ․միգուցե մի օր էլ Գյուլստանի պայմանագրով Ադրբեջանից իր հո՞ղերն ուզի Պուտինը, որը բացառված չէ, , ,
Էլի եմ ասում աշխարհի տերերը թքած ունեն հայության վրա, մենք դրանում քառակի անգամ ենք համոզվել
1․ Հայոց ցեղասպանության վրա աչք փակեցին, անգամ օգնեցին
թուրքին Հայության կոտորածին և արդեն 1 դարից ավել թուրքին չդատապարտեցին և մեր պահանջատիրությունը անհուսալիորեն մոռացության է մատնվում, մեզ դրդելով խաղաղության դաշն կնքենք Թուրքիայի հետ և մոռանանք մեր պատմական հողերը․․․
2․ Ղարաբաղյան 4 տարի տևած պատերազմին ցեղասպանված
ազգիս վրա ոչ միայն Ադրբեջանն էր հարձակվել այլ ՝ողջ մուսուլմանական աշխարհն, անգամ Ուկրաինացի սնայպերիստները, Ադրբեջանի խափանված տանկերը վերանորոգվում էր Ուկրաինայում․․․, իսկ աշխարհը աչք փակեց ու առ այսօր Արցախը չունի կարգավիճակ, հեշտ ելք է գտել Եվրոպան, Արցախը նվիրում է Ռամիլ Սաֆարովներ բուծող Ադրբեջանին․․․երազում կտեսնեք․․․
3․ Ապրիլյան 4 օրյա պատերազմին Եվրոպան լուռ էր, եթե
Պուտինը չկանխեր պատերազմը, հենց այն ժամանակ Ալիևը պատրաստ էր ողջ Արցախը վերցնել, քանզի նա մեր դեմ կռվում էր գերժամանակակից զենքով և անօդաչուներով, իսկ մեր զինվորը՝ 1980-ականների զենքով, Ղարաբաղյան կլանը բանակին հատկացված միլիոնները լափել էր և չէր զինել․ պատերազմի մասնակիցներից շատերը հաստատում են, որ անգամ փամփուշտ չեն ունեցել, հակառակ Սեյրան Օհանյանի մեծ- մեծ խոսելուն, որ ՏՎ-ով հայտարարում էր «թող փորձի Ադրբեջանը հարձակվի, մենք հետ կմղենք ու նոր տարածքներ կգրավենք․ մեր բանակը շատ հզոր է» և արդյունքում այդ հզոր բանակը 4 օրում 120 զոհ տվեց, 800 հեկտար անպետք հողեր և Սամվել Բաբայանի հավաստմանբ 23 ռազմավարական բարձունքներ․․․Եվրոպան լռեց, ավելին ասեմ․ անգամ Մինսկի Խմբի նախագահները, որ կոչված էին 1994-ի Բիշքեկյան զինադադարում ամրագրված խաղաղ պայմաններում Արցախի հարցին լուծում տալուն, բայց
2016-ի քառօրյա պատերազմից հետո ցինիկաբար հայտարարեցին, որ իրենք օժտված չեն պատժիչ մանդատով, կամ թե ո՞վ է եղել հարձակվողն՝ իրենց չի հետաքրքրում․ Ադրբեջա՞նը, թե Արցախը, այն դեպքում, երբ բազմից էին լսել Ալիևի հոխորտանքները Արցախը պատերազմով վերցնելու մասին, անգամ Երևանն ու Սյունիքը․․․
4․ Հիմա այս 44 օրյա պատերազմին Եվրոպայի, ԱՄՆ-ի լռությունը, կրավորական կեցվածքը, երբ հազարավոր զոհեր տվեցինք, տարածքներ կորցրեցինք․․․ այսօր է՛լ առավելապես համոզվեցինք, որ Արցախի հաղթանակն իրենց ձեռ չէր տալիս, նրանք փաստորեն 32 տարի ձգտում էին Արցախը մտցնել Ադրբեջանի կազմի մեջ, այդ մասին շատ եմ գրել, որ այդ Մինսկի խմբի համանախագահները միշտ էլ աշխատել են Ադրբեջանի օգտին, հատկապես նախկին ԱՄՆ համանախագահող Մեյթու Բրայզան, որն հետագայում դարձավ Ադրբեջանի դեսպան և իր մասնակցությունն ունեցավ ազգադավ «Մադրիդյան սկզբունքների», ադրբեջանամետ ձևակերպումներին, որը ծուղակ էր բառիս բուն իմաստով․ առանց պատերազմի էլ Կապիտուլյացիայի ակտ էր, քանզի բոլոր հիմնարար կետերը բխում էին Ադրբեջանի օգտին․ բազմիցս եմ գրել․ 7 շրջանները հանձնելուց բացի, ամենավտանգավորն այդ կետերից փախստականների վերադարձն էր բուն Արցախի տարածք, որը միտված էր հայաթափմանը և էթնիկ զտմանը․․ և Մինսկի խումբն այդ արձանագրությունները դարձրեց իր սեղանի բանակցային հիմք և էլ ավելի ջանադրաբար փորձեց այդ սկզբունքները կյանքի կոչել․․․Իսկ մեր պարտությունն այս պատերազմին նախ մեր բանակը կռվում էր Ադրբեջանի, Թուրքիայի, տեռորիստների դեմ, իսկ աշխարհի տերերը աչք փակեցին, եթե 44 օր անց Պուտինն ու Վարչապետը չկանգնեցնեին, ողջ Արցախը կգրավեին․․․Էլ չեմ ասում ներքին թշնամու դավադրությունը, որ բերեց պարտության, այդ դավադրություններն արդեն ԱԱԾ-ի միջոցով բացահայտվեցին, թե ինչպես հայ դավաճանները հույժ կարևոր տեղեկություններ էին փոխանցել մեր թշնամուն 40-ից ավել լրտեսների միջոցով ․․․Այսօր այդ Եվրոպան այս ռուս ուկրաինական պատերազմին էլ պատժամիջոց չմնաց, որ չկիրառեց Ռուսաստանի հանդեպ, միլիարդներով, գերժամանակակից զենքով օգնում է Ուկրաինային, բա 44 օր ցեղասպանություն ապրած մի բուռ ազգիս վրա Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումն ինչու՞ չդատապարտվեց, ՆԱՏՕՆ- ինչու՞ չպատժեց իր անդամ Թուրքիային, , , Ադրբեջանը մշակույթային վանդալիզմի է ենթարկում մեր եկեղեցիներն ու սրբավայրերը, մշակույթը, բա Եվրոպան ինչու՞ չի պատժում Ալիևին, ավելին, Արցախցուն նվիրում է Ադրբեջանի գիշատիչներին և առանց ամաչելու մեր վարչապետի առաջ պայման են դնում․ կամ-կամ, , , կամ Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, կամ էլ իրենք ձեռքերը լվանում մի կողմ են քաշվում, եթե Ալիևի խելքին փչի կրկին պատերազմել․․․ Պարոնայք Եվրոպացիներ դուք էլի եք ձեռքներդ լվանալու, եթե Արցախահայությունը լինի Ադրբեջանի կազմում և ենթարկվի եթնիկ զտման, ինչպես Նախիջևանը հայաթափվեց և այնտեղ կատարվեց մշակույթային ահավոր վանդալիզմ․ վաղ միջնադարի հազարամյա հետքը՝ հազարավոր խաչքարերը աշխարհի աչքի առաջ Ադրբեջանը տարիներ շարունակ բուլդուզերներով ջարդեց ու այդ ամբողջ տարածքը հարթեց, ռազմաբազա հիմնեց․ դուք չարձագանքեցիք․ անգամ ձեր Յունեսկո կոչված կառույցը հարկ չհամարեց գնալ Նախիջևան և այդ ակտը գրանցեր․․․Հիմա ձեր մտքինը ո՞վ չի կռահում․ ձեզ պետք է, որ մեր վարչապետին համոզեք, որ Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնենք, , ինչպես դա արեցիք Սահակաշվիլու միջոցով, Վրաստանից Ռուսական բազաները հանեցիք և որպես պարգևատրում կարծեմ 500 միլոն տվեցիք Վրաստանին, , , մենք լավ գիտենք, որ Արցախը Ադրբեջանին հանձնելով, Ռուսական բազաներն ու խաղաղապահները դուրս կգան Արցախից և դա էլ ձեր ծրագրերի մասն է կազմում պատժամիջոցների, որ մեկուսացնեք Ռուսաստանին և Թուրքիայի առաջ բացեք դռները մեծ Թուրանի․․, , , փառք Աստծո մեր Վարչապետը չգնաց այդ քայլին, քանզի Հայաստանը շրջափակված լինելով թշնամիներով, Հայության հարատևության միակ երաշխավորն այս տարածաշրջանում դա Ռուսաստանն է․ մենք չենք կարող նույն սխալը կրկնել, երբ 1909-ին Երիտթուրքերի կողմից Կիլիկիայի ցեղասպանված հայությունը 1915-ից հետո վերադառնում և 1920-ին ազատագրում է Կիլիկիան և հռչակում Կիլիկյան Հայաստան Ֆրանսիայի մանդատի ներքո, սակայն Ֆրանսիական լեգիոնը հեռանում է Կիլիկիայից և Ֆրանսիան Թուրքիային է հանձնում Կիլիկիան 1921-ին․․․ Այնպես որ Եվրոպա, 32 տարի Արցախի հողի վրա թափած հայի արյունը ուրացողը, հայ ազգի համար մեր թշնամին է, , , Մենք Արցախ չունենք Ադրբեջանին հանձնելու․ ձեր մտքերը կարդալը դժվար չէ, դուք այս կերպ փորձում եք Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից և դա ձեր հերթական պատժամիջոցն է լինելու Ռուսաստանին և օգնելու էիք Թուրքիային կյանքի կոչելու Էրդողանի երազանքը, , , բացել Մեծ Թուրանի ճանապարհը Թուրքիայի համար և պարզ է, որ այդ ճանապարհին Ռուսաստանն ու Հայաստանը նրանց կոկորդին են կանգնած․․․
Փաշինյանի Մոսկովյան բանակցություններից հետո կրկնակի համոզվեցինք, որ Հայ ժողովրդի հարատևումը միայն ռուսի հետ է, հարցը Պուտինը չէ․․․այսօր Պուտինն է, վաղը՝ մեկ ուրիշը․․․
Եվրոպա, լավ հիշեք մեր վարչապետին Զելենսկու հետ մի շփոթեք, որ ձեր հրամանները հալած յուղի տեղ ընդունի, Զելենսկուն օգտագործեցիք ռուսաստանին տապալելու համար, նա մանկամտորեն ոգևորվեց, առանց ծանր ու թեթև անելու ենթարկվեց ձեզ ու սեփական երկիրը ավերակների վերածեց․․․
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ՈՐ ՉԵՆԹԱՐԿՎԵՑԻՔ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԲԱՑ ԵՐԿԽՈՍԵՑԻՔ, և ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՁԵՐ ՈՐՈՇՈՒՄԸ․ ԱՐՑԱԽԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎՆԵՐ ԲՈՒԾՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ, ԳԵՐԱԴԱՍԵԼԻ Է ՔՐԻՍՏՈՆՅԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ, ՈՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԻ ԱՐՑԱԽՑԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՐԱՏևՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԲՆՕՐՐԱՆՈՒՄ, ՈՐ ԱՐՑԱԽՆ ԱՐՑԱԽ ՄՆԱ ՄԻՇՏ և ՀԱՎԻՏՅԱՆ, ՈՉ ԹԵ ՂԱՐԱԲԱՂ․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ

    
Աղբյուրը` (օր. ՄԱՄՈՒԼ.ամ)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1181 | 0 | 0
Facebook