Loading...

Articles

Ես կուչ եմ գալիս, մի հուշ անդադար

19:36, Wednesday, 19 October, 2016
Ես կուչ եմ գալիս, մի հուշ անդադար
     Ես կուչ եմ գալիս, մի հուշ անդադար
     Սեպագրում է սրտիս խոռերում,
     Դժվար եմ շնչում, երբ այս տողերում
     Իմ մահարձանն եմ գտնում անկատար:
     Մի ոտքս ջարդված, ձեռքս՝ փշրված,
     Ունայնությունն է հայացքիս զարդը,
     Տեսնես ինչ կին էր, որին էլ փարված
     Բոցակիզեցի խուրձերի բարդը:
    
     Այրվեց, մոխրացավ իմ ժամանակը,
     Հիմա պարզապես ինձ քույր ես թվում,
     Աղեղնաձև էր վզիդ մանյակը,
     Տեսնես ում միտքն ու հոգին ես թովում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3266 | 0 | 0
Facebook