Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ժողովուրդի կամքը ոսկի է». Գրիգոր եպս. Չիֆթչյան

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
00:32, երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ.
«Ժողովուրդի կամքը ոսկի է». Գրիգոր եպս. Չիֆթչյան

«Մերժի՛ր Սերժի Գարեգինին» նախաձեռնության անդամ Դանիել դպիր Մարտիրոսյանը հեռախոսազրույց է ունեցել Ատրպատականի հայոց թեմի Առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Չիֆթչյանի հետ՝ շոշափելու Սրբազան Հոր կարծիքը հիշյալ նախաձեռնության մասին։
     Վերջինս փոխանցել է հետևյալը. «Անցնող օրերի ընթացքում մենք ուշի ուշով հետևում էինք Հայաստանի ներքին` հետհեղափոխական կյանքին, մանավանդ տեղյակ ենք այն համաժողովրդական ընդվզմանը, որը ներկայումս առաջ է եկել Գարեգին Բ կաթողիկոսի հետ կապված... Որքան էլ որ մտահոգ ենք այս հարցի շուրջ, սակայն չենք կարող միջամտել, անձամբ ես հանդիսանում եմ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան, ուստի ի պաշտոնե որոշ սահմանափակումների մեջ եմ... Հույս ունեմ, որ Էջմիածնի գերագույն հոգևոր խորհուրդը պետք է հաշվի առնի ժողովրդի կամքը, քանզի իմ կարծիքով ժողովրդի կամքը ոսկի է...


     26.05.2018 թ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11615 | 0 | 0
Facebook