Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Այս անձանց թիրախավորումը չարի ծառաների կողմից մեկ անգամ ևս ապացուցում է, որ նրանք ճիշտ ճանապարհին են»

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
23:49, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
«Այս անձանց թիրախավորումը չարի ծառաների կողմից մեկ անգամ ևս ապացուցում է, որ նրանք ճիշտ ճանապարհին են»

Գարեգինապաշտները էնքան չար ու թարախ են, որ փոխանակ փառք տան Աստծուն, որ Իժևսկի հայ համայնքը ևս հնարավորություն ունեցավ մասնակցելու հոգևոր արարողություններին, հատկապես մի քանի հոգի դարձան Հայ Առաքելական եկեղեցու զավակ, իրենց անձնական մաղձն են դուրս թափում Հայր Կորյունի և Հայր Եղիայի հանդեպ՝ իրենց ֆեյսբուքյան էջերը դարձնելով հարթակ բազառների ու անմակարդակ կռիվների համար:
     Այս վերջի օրերին ևս մեկ անգամ համոզվեցինք, որ նրանք հավատքը, եկեղեցին չէ, որ պաշտպանում են և բանավոր հոտի մասին չէ, որ մտահոգվում են, այլ միայն իրենց կուռքի՝ Գարեգինի մասին:
     Ավելի հստակ դարձավ, որ չարի ծառաների դիվաշունչ, խայթող խոսքերով համեմված գրառումները կապված են միայն ու միայն կարգալույծ եղած այս հոգևորականների անձի հանդեպ իրենց ունեցած անսահման ատելության, նախանձի ու քինախնդրության հետ:
     Այս անձանց թիրախավորումը չարի ծառաների կողմից մեկ անգամ ևս ապացուցում է, որ նրանք ճիշտ ճանապարհին են:
     Ողորմելիները մի օր կպատժվեն նաև Աստծո ծրագրերին դեմ դուրս գալու համար:


    

Աննա Հայրապետյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
745 | 0 | 0
Facebook
COMMENT.am