Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞ւմ է պատկանում էշի ստվերը

21:59, երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ.
Ո՞ւմ է պատկանում էշի ստվերը

Հին հույները մի բոցաշունչ հռետոր են ունեցել, անունը՝ Դեմոսթենես: Այն ժամանակներում հռետորները նաև հմուտ դատապաշտպաններ են եղել և շնորհիվ իրենց ճարտասանության՝ հաճախ շահել են իրենց օգնությանը դիմած քաղաքացիների դատը:


     Արդ, այս Դեմոսթենես, երբ դատավարության ժամանակ սկսում է իր պաշտպանակաան ճառը, նկատում է, որ հոգնած դատավորները շատ են ցրված ու գրեթե իրեն չեն լսում: Այդժամ Դեմոսթենեսն սկսում է մի առակ պատմել (մեկ այլ տարբերակով՝ երբ նա ուզում է ելույթ ունենալ, նրան խոսք չեն տալիս, և այդ ժամանակ է նա սկսում առակ պատմել):

«Մի երիտասարդ, - ասում է նա, - ամռանը մի էշ է վարձակալում, որպեսզի Աթենքից Մեգարա գնա: Կեսօրին մոտ, երբ արևն սկսում է այրել, այս երիտասարդն ու էշի տերն ուզում են էշի ստվերում նստել, որպեսզի գոնե մի քիչ պաշտպանվեն արևից: Էշի ստվերում տեղ գրավելու համար նրանք մեկմեկու սկսում են վանել էշի նետած ստվերի հատվածից: Էշի տերը պնդում է, թե ինքը միայն էշին է վարձակալության տվել, և ոչ թե էշի ստվերը և իրավունք ունի այդ ստվերն իրենը համարել, իսկ էշը վարձակալածը պատասխանում է, թե քանի որ ինքն էշը վարձակալել է, ուրեմն իրենն է նաև այն ամենը, ինչը բխում է էշից»:

Այսքանը պատմելուց հետո Դեմոսթենեսը ձև է անում, թե գնում է: Բայց դատավորներն ու դատավարությանը հետևողներն ուզում են իմանալ, թե ինչպես է ավարտվում այդ վեճը և հռետորին խնդրում են մնալ ու ավարտել առակը: Դեմոսթենեսը նրանց պատասխանում է.

«Այդ ինչպե՞ս է լինում, - դառնացած ասում է նա, - որ դուք ուզում եք լսել էշի ստվերի մասին պատմությունը ու բանի տեղ չեք դնում կարևոր նշանակություն ունեցող խնդիրը»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6739 | 0 | 0
Facebook