Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հովհաննեսի հայտնության այլ տարբերակ

23:10, երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ.
Հովհաննեսի հայտնության այլ տարբերակ
    
    

Ինչ-որ դրսում է, այնտեղ կմնա,
     Քարյուղը, ոսկին, հաշիշն ակամա,
     Ավերանոցին երկրի տարանցիկ
     Վերահասու են երկդիմի անձիք։
     Շան շուքին թառած արքան անմեծար
     Երկիրն ավանդեց ջհուդ ու սաքսին,
     Դու քո ծնունդից առաջ թե մեռար,
     Երնեկ ես տալու շրջատաշ չարխին։
     Ամեն միջոց մի տարածություն է,
     Տիրոջն ով մոտ է, մերկ է տակավին,
     Ալիքի թափի արագությունն է
     Մակընթաց քշում քեզնից ավագին։
     Մի կտուց հողին անարժան էլի,
     Ինչ պատուհաս ենք վերստին սանձել,
     Ճենաց աշխարհն էր էգը ցանկալի,
     Որ դեռ նշավակ ցայլքը չի խանձել։
     Նրանք էն գլխից երբեք չեն կզել,
     Հեծելանիվ չի, ասենք չեն քշում,
     Սա պատմություն է, արյունով գրել,
     Ամոթահար չեն օրերն այս մաշում։
     Ինչից ցած էլ գաս՝ բերանքսիվայր ես,
     Արժանի պիտի հեռանաս վերջում,
     Նազարի փառքը որքան վայելես
     Արջի քուն չտաս քո ձմռան որջում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3103 | 0 | 0
Facebook