Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդկության պատմության մեծագույն, կարևորագույն թվականները (նախորդի շարունակությունը)

19:34, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
Մարդկության պատմության մեծագույն, կարևորագույն թվականները (նախորդի շարունակությունը)

Հիմնադրություններ, հայտնագործություններ, գյուտեր


     1745 թվական
– Հոլանդացի ֆիզիկոս Պիտեր վան Մուշենբրուքը ստեղծում է առաջին էլելտրական կոնդենսատորը (Լեյդենյան շիշ):

1748 թվական - Ֆրանսիացի ֆիզիկոս Ժան Անտուան Նոլեն հայտնաբերում է «Օսմոս-ը (այն շատ կարևոր նշանակություն ունի բուսական և կենդանական աշխարհի համար, որովհետև բազմաթիվ կարևոր կենսաբանական գործընթացներ իրականանում են «օսմոս» -ի շնորհիվ: Այն կիրառվում է պոլիմերներների մոլեկուլային զանգվածները որոշելու, կենսաբանական կառուցվածքներն ուսումնասիրելու համար) :

1748 թվական – Գերմանացի մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը շարադրել է դիֆերենցիալ հավասարումների տեսության հիմունքները, մշակել է պինդ մարմինների կինեմատիկան և դինամիկան:

1749 թվական – Ֆրանսիացի բնագետ Ժորժ Բյուֆոնը լույս է ընծայում «Բնական պատմություն» աշխատության առաջին հատորը:

1752 թվական – Ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ, գրող, գյուտարար Բենջամին Ֆրանկլինը ստեղծում է շանթարգելը:

1757 թվական – Անգլիացիի գյուտարար Ջոն Դոլոնդը ստեղծում է ախրոմատիկ ոսպնյակը:

1764 թվական – Անգլիացի գյուտարար Ջեյմս Հարգրեյվսը ստեղծում է առաջին մեխանիկական ճախարակը:

1765 թվական – Շոտլանդացի գյուտարար Ջեյմս Ուատտը կատարելագործում է շոգեմեքենան՝ ստեղծելով կոնդենսատորը:

1768 թվական – Ֆրանսիացի մաթեմատիկոս, երկրաչափ ու պետական գործիչ Գասպար Մոնժը՝ գծագրական երկրաչափության հիմնադիր:

1772 թվական – Շոտլանդացի բժիշկ, քիմիկոս և բուսաբան Դանիել Ռեզերֆորդը հայտնաբերում է ազոտը:

1773 թվական – Շվեդ քիմիկոս ու դեղաբան Կարլ Վիլհելմ Շեելը հայտնաբերում է թթվածինը: Մեկ տարի անց, Շեելից անկախ, թթվածինը հայտնաբերում է նաև անգլիացի փիլիսոփա Ջոզեֆ Պրիստլին:

1776 թվական – Ամերիկացի գյուտարար Դեվիդ Բուշնելը ստեղծում է առաջին սուզանավը:

1777 թվական – Ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լորան Լավուազիեն ուսումնասիրում է օդի բաղադրությունը. նա է թթվածնին տվել «օքսիժեն» անունը:

1781 թվական – Անգլիացի աստղագետ Ուիլյամ Հերշելը հայտնաբերում է Ուրան մոլորակն ու նրա երկու արբանյակները:

1783 թվական – Ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Պիլատր դը Ռոզիեն ու ֆրանսիացի ազնվական Ֆրանսուա Լորան դ'Արլանդը պատմության մեջ առաջին անգամ օդապարիկով թռչում են:

Նույն թվականին ֆրանսիացի ճարտարագետ Կլոդ Ֆրանսուա մարքիզ դե Ժոֆրուա դ՛Աբան առաջին անգամ շոգու ուժով տեղաշարժել է նավը:

1784 թվական – Ֆրանսիացի հանքաբան Ռենե Ժյուստ Հաուին դնում է գիտական բյուրեղաբանության հիմքը:

1785 թվական – Ֆրանսիացի գիտնական Շարլ Կուլոնը բացահայտում է էլեկտրոստատիկ ուժերի օրենքը. Էլեկտրական լիցքի չափման միավորին տրվում է նրա անունը:

Նույն թվականին ֆրանսիացի գյուտարար Ժան-Պիեր Ֆրանսուա Բլանշարը ստեղծում է անկարգելը (պարաշյուտ), իսկ անգլիացի գյուտարար Էդմունդ Քարթրայթը ստեղծում է աշխարհում առաջին մեխանիկական գործող մեքենան:

1789 թվական – Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունում է «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր» -ը:

Նույն թվականին ֆրանսիացի Անտուան Լորան Լավուազիեն բացահայտում է զանգվածի պահպանման օրենքը, իսկ գերմանացի քիմիկոս Մարտին Հենրիխ Կլապրոտը հայտնաբերում է ուրանիումը և տիտանիումը:

1790 թվական – Ֆրանսիացի գյուտարար Նիկոլա Ապպերը հայտնաբերում է փակ անոթում մթերքների պահածոյացման եղանակը:

1793 թվական – Ֆրանսիացի գյուտարար Կլոդ Շապպը հորինում է օպտիկական հեռագիրը:

1796 թվական – Անգլիացի բժիշկ Եդուարդ Ջենները պատրաստում է աշխարհում առաջին պատվաստանյութը ծաղկախտի դեմ:

1800 թվական – Անգլիացի աստղագետ Ուիլյամ Հերշելը հայտնաբերում է ուլտրակարմիր ճառագայթը:

Նույն թվականին իտալացի ֆիզիկոս, քիմիկոս և կենսաբան Ալեսսանդրո Վոլտան ստեղծում է հաստատուն հոսանքի առաջին քիմիական աղբյուրը, հայտնաբերում է տարասեռ մետաղների հպման ժամանակ դրանց փոխադարձ էլեկտրականացման երևույթը:

Նույն թվականին շոտլանդացի ճարտարագետ Ջոն Մակադամը մշակում է ճանապարների խճային ծածկույթի տեխնոլոգիան:

1801 թվական – Գերմանացի քիմիկոս Յոհան Վիլհելմ Ռիտտերը բացահայտում է ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

1802 թվական – Ֆրանսիացի մեծանուն ֆիզիկոս և քիմիկոս Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը հայտնագործում է գազերի ջերմային ընդարձակման օրենքը:

1803 թվական – Անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրեվիտիկը ստեղծում է առաջին շոգեքարշը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11347 | 0 | 0
Facebook