Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երևանյան ամառ 2017». ուրախ համերգային ծրագիր՝ Շենգավիթ վարչական շրջանում

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:21, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
«Երևանյան ամառ 2017». ուրախ համերգային ծրագիր՝ Շենգավիթ վարչական շրջանում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ա. Կարապետյանի անվան պուրակում տեղի է ունեցել «Պարում է Շենգավիթը» համերգային ծրագիրը:

Միջոցառման ընթացքում ռազմահայրենասիրական երգերի ու պարերի կատարումներով ելույթ են ունեցել սիրված երգիչ-երգչուհիներ և պարային խմբեր: Հայկական ազգագրական պարերով հանդես են եկել «Կարին» ավանդական երգի և պարի համույթի սաները, ինչպես նաև «Մարաթուկ» ազգագրական համույթը: Այնուհետ, «Արշակ Դաբաղյանի անվ. Մայր Մանե» սոցիալական ՀԿ-ի հետ համագործակցությամբ կազմակերպվել է հայկական ավանդական պարերի ուսուցում՝ «Պարենք հայերեն» խորագրով, որի ընթացքում ներկաները սովորել են պարային շարժումներ ու պարել համույթների հետ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2409 | 0 | 0
Facebook