Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Վերնիսաժ»-ը սկզբում բոլորովին այլ բովանդակություն է ունեցել

13:55, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
«Վերնիսաժ»-ը սկզբում բոլորովին այլ բովանդակություն է ունեցել

Ավանդաբար, ցուցահանդես բացելու նախօրին, նկարիչն իր մերձավորների ու քննադատների համար «վերնիսաժ» է կազմակերպել:

Այս ավանդույթը կյանքի է կոչվել 18-րդ դարում:
    

     Նկարիչները սովորություն են ունեցել, հասարակությանն իրենց ստեղծագործությունները ներկայացնելուց առաջ, այցելուներին շլացնելու համար, կտավները ջնարակել, որպեսզի դրանք փայլեն ու վսեմություն ներշնչեն (vernis` ջնարակ, age` գործողություն հատկանշող վերջածանց. օրինակ` մոնտաժ (սարքում), մասսաժ, բլինդաժ, որը, իմացեք, «պողպատապատում» է նշանակում, մաքիյաժ, ռեպորտաժ (թղթակցում, թղթակցություն), վիտրաժ (ապակե փեղկ), վուայաժ և այլն:

Այս պարտադիր ջնարակմանը ենթարկվել են բոլոր յուղանկարները, որի շնորհիվ կտավին վրձնված բոլոր գույները շողշողացել են:

Այնուհետև նկարիչները որոշել են հրավիրել իրենց լավագույն հաճախորդներին ու ընկերներին` մի վերջին անգամ շտկումներ կատարելու համար խորհուրդներ առնելու նպատակով:

Այս «վերնիսաժ» -ը, անցնելով դարերի միջով, իմաստափոխվել է ու գործածվում է արվեստի տարբեր ոլորտներում և «ցուցահանդեսի բացում» է նշանակում:


     Նկարում` 1886 թվական. «Վերնիսաժ» Փարիզի սրահներից մեկում. ինչպես տեսնում եք, կտավներն իսկապես ջնարակում են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7676 | 0 | 0
Facebook