Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վաչագան Ա. Սարգսյան

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
05:23, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Վաչագան Ա. Սարգսյան
    

    

    
    

ԱՍՏՂԱՄՈՒՏ

Հատիկ-հատիկ մարում են լուռ՝ աստղերը լույս երկնքի,
     Ցած է թափվում մթարքը մառ՝ փաթիլ-փաթիլ, դառնագին,
     Նստում է մեր հոգիներին, փռվում ճամփին հեռավոր,
     Մարած-մեռած պաղ աստղերի հոգևարքը թևավոր:

Մի սև քամի ոռնում է մահ, քշում քաղաք և հույսեր,
     Արմատախիլ անում օրեր, երազները մեր վսեմ,
     Ծեծկում է մութ երկինքների դարպասները անանուն,
     Ու ծխնահան անում թափով, քշում տանում մինչ անհուն:

Եվ մենք ահով իրար կպած խարխափում ենք խավարում,
     Եվ մեր աչքին, մեր ականջին մութն է ճայթում ու մարում,
     Երկիրն առած մեր գրկի մեջ, սլանում ենք թախծալի,
     Լույսի շիթեր փնտրում հույսով մարած-մեռած աստղերի:

ՎԱՍ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4058 | 0 | 0
Facebook