Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մանկապարտեզն ավարտող երեխաները ստանում են դպրոցական առաջին նվերները

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
11:24, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Մանկապարտեզն ավարտող երեխաները ստանում են դպրոցական առաջին նվերները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող երեխաներին դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով ապահովելու՝ արդեն ավանդույթ դարձած ծրագիրը: Այն մեկնարկել է հունիսի 15-ին և կտևի մինչև հունիսի 30-ը: Դպրոցական առաջին նվերները երեխաներն ստանում են մանկապարտեզի ավարտական հանդեսների ժամանակ, որոնցից մի քանիսին ներկա է գտնվել և փոքրիկներին բարեմաղթանքի խոսքեր է հղել նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: Շնորհակալություն հայտնելով մանկապարտեզի տնօրեններին և մանկավարժներին՝ քրտնաջան աշխատանքի համար, Աննա Ստեփանյանը կարևորել է երեխաների կրթության հանդեպ ուշադրությունն ու հետևողական վերաբերմունքը:

«Վստահ եղեք, որ մայրաքաղաքի նախակրթարանները Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են և համոզված եմ, որ այդ ուշադրության արդյունքը բոլորիդ է տեսանելի: Հուսով եմ, որ մեր այս փոքրիկները, ովքեր վաղն արդեն դպրոց կգնան, շատ լավ կսովորեն ու կավելացնեն գիտելիքների այն պաշարը, որը ստացել են մանկապարտեզներում» , - նշել է Աննա Ստեփանյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2695 | 0 | 0
Facebook