Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միայն ասացվածքներով շարադրված սիրային նամակներ

18:18, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
Միայն ասացվածքներով շարադրված սիրային նամակներ

Հնում իսպանացիները ասացվածքներ այնքան շատ են սիրել, որ դրանք հյուսել են ոչ միայն իրենց բանաստեղծություններին, այլև փոքր ծավալի սովորական շարադրանքները նույնիսկ ասացվածքներով են հեղեղել: Շատ տարածված են եղել ամբողջովին ասացվածքներով կազմված սովորական ու սիրային նամակները: Իսպանացիները նույնիսկ այդպիսի նամակների ժողովածուներ են հրատարակել: Դրանցից ամենահինը տպագրվել է 1553 թվականին: Այդ գրքի անունն է «Սիրեկանների միջև սիրային նամակների փոխանակումը»: Ներկայացնում եմ այդ ժողովածուից մի նամակ ու այդ նամակի պատասխանը:


     «Հարգելի՛ սենյորիտա,

Եվ թեպետ ես ձեզ սիրում եմ՝ ինչպես գայլը գառանը, կամ կատուն՝ մկանը, բայց բերանս փակի տակ չեմ պահի ու կասեմ, թե որտեղ է շան գլուխը թաղված: Ճշմարտության համար մի՛ դատիր, դե՛ն նետիր գլխարկդ ու խոնարհվի՛ր՝ ինքս ինձ ասում եմ ես, ու ավելի լավ է, որ քեզ սիրողը խփի քեզ, քան քեզ կործանողը՝ համբուրի: Եվ ամեն փայլուն բան ոսկի չէ, և մանկան շուրթերով ճշմարտությունն է բարբառում: Բայց՝ ասել ճշմարտությունը՝ կնշանակի ինքդ քեզ վրդովել: Ամեն տեսակ սխալի համար չի՛ կարելի մեղադրել, և ես չեմ ուզում գեղեցկության փոխարեն բարություն փնտրել, բայց թե չկա՛ հարթավայր՝ առանց ձորակի, և ամեն սիսեռ կլոր չէ: Ինչպես ամեն մի ջաղացում, այնպես էլ երիտասարդ կնոջ մեջ միշտ էլ փոխելու բան կգտնես…»: Եվ այսպես շարունակ:

Այս տարօրինակ նամակում երիտասարդը շարունակում է թվարկել սենյորիտայի թերությունները և խորհուրդ է տալիս, թե ինչպես պետք է շտկել այդ թերությունները:

Սենյորիտան նույնպես ասացվածներով է պատասխանում.


     «Փչացած շվին անախորժ ձայն է արձակում, երբ հարբածն էկողքով անցնում, խոտով բարձած սայլն էլ շուռ է գալիս, այնպես որ, ձի հեծած գնաս, թե՝ սայլին նստած, մեկ է, մինչև ջուրն հասնելը ցամաք ես մնալու»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11082 | 0 | 0
Facebook