Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անհեթեթություն

Արմեն Ալոյան
Հեղինակ`
Արմեն Ալոյան
14:17, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
Անհեթեթություն
     Երեկ կցկտուր լսեցի ինչ-որ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների կենտրոնի» տնօրենի պատասխանը լրագրողներին, թե Հայաստանում հետընտրական բողոքի մցույցեր չեն եղել, քանի որ աղանդավորներն արտասահմանից ֆինանսավորում չեն ստացել: Նման պատասխանն ինձ ապշեցրեց: Մենք լավ գիտենք, որ աղանդավորների 90 տոկոսը հրաժարվում են մասնակցել ընտրություններին: Երկրորդն էլ` ինչու՞ պետք է բողոքի ցույցեր լինեին: Հանուն արդարության պետք է ասել, որ նման արդար ընտրություններ երբեք չեն եղել: Չեմ էլ խոսում ընտրողների ակտիվության մասին: Նույնիսկ ամենածանր հիվանդն ու տարեցը մասնակցեցին:
     Ինչու՞ չարձանագրել, որ այս ընտրությունն, անկախ որևէ մեկի համար ցանկալի կամ անցանկալի արդյունքներից, իր թափանցիկությամբ առաջընթաց քայլ էր ոչ միայն Հայաստանում: Ի՞նչ բողոքի ցույցերի մասին է խոսքը, երբ մարդիկ իրենց կամքով ընտրություն են կատարել: Ես հետևել եմ ընտրությունների ընթացքին: Եթե ժողովուրդը նյութականը ավելի շատ է գնահատում, քան դատարկ խոսքերը, իր հույսը կապում է մեկ կամ երկու կուսակցությունների հետ, ապա դրանում աղանդավորներն ի՞նչ մեղք ունեն: Թե ինչ մեթոդներով են հաղթող կուսակցությունները համոզել մարդկանց, դա նրանց խնդիրն է և այլ հարց է:
     Ոչ աղանդավոր եմ, ոչ էլ կուսակցական, սակայն պետք է ճիշտն ասել:
     Հարևանս ասաց «Չնայած նրան, որ երեք թեկնածուներից նվիրատվություններ էի ստացել, համենայն դեպս, քվեախցիկում ձայնս տվեցի չորրորդ թեկնածուի օգտին: Ինձ ոչ ոք չստիպեց և չահաբեկեց»: Պետք չէ սեփական գործունեությունն արդարացնելու համար անհեթեթություններ տարածել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
10916 | 1 | 0
Facebook